Դիվիդենտները՝ պասիվ եկամտի ամենաթերագնահատված աղբյուրը
Երբ մարդիկ մտածում են ներդրումների մասին, սովորաբար ուշադրությունը կենտրոնացնում են գների աճի կամ նվազեցման վրա։ Բայց իրականում ներդրումային եկամտի ամենահզոր և հաճախ անտեսված աղբյուրներից մեկը դիվիդենտներն են։
Դիվիդենտը այն պարբերական վճարումն է, որը ընկերությունը կատարում է իր բաժնետերերին շահույթից։ Թվում է՝ փոքր բան է, բայց ժամանակի ընթացքում այն կարող է վերածվել կայուն պասիվ եկամտի և երկարաժամկետ գումար կուտակելու հիմնական շարժիչ ուժի։
1.Ինչո՞ւ են դիվիդենտները կարևոր
Դիվիդենտները ձեզ վարձատրում են բաժնետոմսեր ունենալու համար անկախ շուկայի տատանումներից։
Այսինքն դուք վաստակում եք նույնիսկ այն ժամանակ, երբ ոչինչ չեք վաճառում։
Պատմական տվյալները ցույց են տալիս, որ S&P 500 ինդեքսի ընդհանուր եկամտի ավելի քան 40%-ը ձևավորվել է հենց վերաներդրված դիվիդենտների շնորհիվ։
Ուստի դիվիդենտները լրացուցիչ բոնուս չեն, այլ հարստություն կուտակելու հիմնական բաղադրիչներից մեկը։
2.Ընտրեք որակ, ոչ թե պարզապես բարձր տոկոս
Բարձր եկամտաբերությունը միշտ չէ, որ լավ նշան է։ Երբեմն այն վկայում է ընկերության ֆինանսական խնդիրների մասին։ Փոխարենն ուշադրություն դարձրեք որակին․
- Դիվիդենտները պետք է լինեն կայուն կամ աճող։
- Վճարումների համամասնությունը (payout ratio) ցանկալի է պահել 20%–60% միջակայքում։
- Ընկերությունն ունենա կայուն դրամական հոսքեր իր վճարումներմ անխափան շարունակելու համար։
Այն ընկերությունները, որոնք 25 և ավել տարի անընդմեջ բարձրացրել են իրենց դիվիդենտները՝ Dividend Aristocrats, պատմականորեն տարեկան միջինը 2–3%-ով գերազանցել են շուկայի ընդհանուր եկամտաբերությունը։
3.Դիվիդենտների վերաներդրումը՝ ձեր գաղտնի զենքը
Եթե դիվիդենտները չեք վերցնում կանխիկ, այլ վերաներդնում եք նոր բաժնետոմսեր գնելու համար, ձեր եկամուտը ժամանակի ընթացքում զգալիորեն աճում է բարդ տոկոսների շնորհիվ։
Օրինակ՝ 20 տարվա ընթացքում 3% դիվիդենտի վերաներդրումը կարող է ձեր պորտֆելը մեծացնել մինչև 60%՝ համեմատած այն տարբերակի հետ, երբ դիվիդենտները պարզապես կանխիկ տարբերակով եքվերցնում։
Այս ռազմավարությունը հատկապես արդյունավետ է շուկայի անկումների ժամանակ, երբ վերաներդրված գումարով կարելի է գնել ավելի շատ բաժնետոմսեր ավելի ցածր գնով։
4.Զգուշացեք «գայթակղիչ» բարձր տոկոսներից
10% դիվիդենտը կարող է գրավիչ թվալ, բայց հաճախ դա նախազգուշացնող նշան է։ Նախքան ներդրումն ինքներդ ձեզ հարց տվեք․
- Արդյո՞ք դիվիդենտը կայուն է։
- Արդյո՞ք ընկերությունն անցյալում կրճատել է վճարումները։
- Արդյո՞ք բարձր տոկոսը պայմանավորված է բաժնետոմսի գնի անկմամբ։
2008-ին, օրինակ, շատ բանկեր, որոնք առաջարկում էին բարձր դիվիդենտներ (օր.՝ Lehman Brothers), պարզապես փլուզվեցին։ Բարձր եկամտաբերությունը դեռ չի նշանակում անվտանգություն։ Ավելի լավ է կենտրոնանալ 3%–8% միջակայքում գտնվող կայուն, վստահելի ընկերությունների վրա։
Ամփոփելով. դիվիդենտները պարզապես հավելյալ եկամուտ չեն․ դրանք խելացի և վստահելի միջոց են երկարաժամկետ հարստություն կուտակելու համար։
Կարող եք դրանք վերաներդնել ձեր կապիտալը մեծացնելու համար կամ ուղղակի օգտագործել որպես պասիվ եկամտի աղբյուր։
Մի անտեսեք դիվիդենտները, այլ օգտագործեք դրանք ձեր ֆինանսական ապագան ամրապնդելու համար։
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։