Մեր անձնական վարքագիծը հաճախ բարդություններ է ստեղծում փողի արդյունավետ կառավարման գործում: Արդյո՞ք ստորև նշված չորս ֆինանսական դրսևորումներից որևէ մեկը բնորոշ է Ձեզ:
Հետաձգողներ
Նրանք հաճախ կազմակերպչական հմտությունների բացակայության պատճառով անտեսում են հաշիվների վճարումները և այլ ֆինանսական առաջադրանքների կատարումը, որը կարող է ձեռնարկությանը բերել ֆինանսական դժվարությունների: Ֆինանսական հարցերի հանդեպ անուշադրությունը առնվազն կարող է հանգեցնել ուշացման համար հավելյալ վճարների և տուգանքների գանձման: Երբ նմանատիպ ուշացումները պարբերական բնույթ են կրում, տուժում է Ձեր վարկային պատմությունը:
Փորձե՛ք բոլոր փաստաթղթային գործերից առանձնացնել ֆինանսական հաշիվներն ու հաշվետվությունները: Կարող եք հաշվետու ժամանակաշրջանի բոլոր փաստաթղթերի համար ունենալ ֆինանսական թղթապանակ: Յուրաքանչյուր ամիս սահմանեք օրեր տվյալ թղթապանակը ուսումնասիրելու և վճարումները կատարելու համար: Ստանալով հաշիվները՝ անմիջապես ծրարի վրա կարող եք գրառել յուրաքանչյուրի վերջնաժամկետը, որպեսզի ժամանակին կատարեք վճարումները:
Համոզվելու համար, որ բոլոր վճարումները կատարվում են ժամանակին, կարող եք սահմանել հաշիվների ավտոմատ վճարման համակարգ: Ձեր ընթացիկ հաշվին բավարար գումար թողնելու դեպքում ավտոմատ վճարումները կկատարվեն ժամանակին:
Շատ ծախսողներ
Նրանք սիրում են ծախսել մեծ գումարներ և հաճախ այնպիսի իրեր են գնում, որոնց կարիքը իրականում չունեն: Եթե Դուք հաճախ եք բանկից կանխիկացնում ամբողջ գումարը և ծախսում մինչև օրվա ավարտը կամ անհնար եք համարում խանութից դուրս գալը առանց գնումներ կատարելու, ապա ամենայն հավանականությամբ Դուք այս խմբին եք պատկանում: Շատ ծախսողները իրապես չեն գիտակցում իրենց ընդհանուր պարտավորությունների քանակը: Նրանցից շատերը կարծում են, որ ավելի քիչ պարտավորություններ ունեն, քան իրականում կան: Շատ ծախսողները կարող են վերահսկել ծախսերը՝ սահմանափակելով քարտից վճարման սահմանաչափը:
Խորհուրդների հիման վրա խոշոր ներդրումներ կատարողներ
Նրանք հսկայական ներդրումներ կատարելու որոշումներ են կայացնում՝ հիմնվելով ընկերների, բարեկամների, հարազատների, գործընկերների և ծանոթների խորհուրդների վրա: Նրանց վրա անգամ կարող է ազդել ամսագրերում արագ վաճառվող բաժնետոմսերի գովազդը:
Այս վարքագծի տեր անձինք փաստերի վրա հիմնվելու փոխարեն առաջնորդվում են զգացմունքներով: Ոչ խելամիտ որոշումները հաճախ կայացվում են, երբ ներդրումները երկարաժամկետ ռազմավարության մեջ նախապես ներառված չեն: Նրանք, ովքեր ֆինանսական կրթության կամ ներդրումային փորձի պակաս ունեն, կարող են դիմել ֆինանսական խորհրդատուների օգնությանը:
Հավերժ լավատեսներ
Այս վարքագծի տեր անձինք սովոր չեն մտածել տհաճ իրադարձությունների մասին: Այդ իսկ պատճառով՝ նման մարդիկ չեն ունենում բժշկական կամ կյանքի ապահովագրություն:
Փորձը ցույց է տալիս, որ կյանքի անսպասելի իրադարձությունները հանգեցնում են անսպասելի ծախսերի: Նմանատիպ իրադարձությունների օրինակ կարող են լինել բնակարանի վերանորոգման, երկրից շտապ մեկնելու կամ գողացված մեքենան նորով փոխարինելու անհրաժեշտությունը: Նշված խնդիրների լուծումը կարող է ավելի բարդանալ ապահովագրության բացակայության դեպքում: Ավելի ապահով է պատրաստ լինել կյանքի անսպասելի անակնկալներին: Մարդկանց մեծամասնությունը բողոքում է, որ վճարում է ապահովագրության դիմաց և երբեք չի օգտագործում, սակայն պետք է մտածել, որ հաջողակ եք, եթե երբևէ այն օգտագործելու կարիք չի առաջացել:
Եղե´ք նախաձեռնող, կատարե´ք անհրաժեշտ փոփոխություններ և առա´ջ շարժվեք այն ուղիով, որը ֆինանսական հաջողություն է խոստանում:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։