search
close
singin icon
close

Ֆինանսական տերմիններ

Հունվարի 14, 2021
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Ակտիվը կազմակերպության կողմից վերահսկվող միջոց է, որից ակնկալվում է ապագա տնտեսական օգուտների ներհոսք դեպի կազմակերպություն: Ակտիվները լինում են ընթացիկ և ոչ ընթացիկ:

Ընթացիկ ակտիվները կարող են վերածվել կանխիկի մեկ տարվա ընթացքում:

Ոչ ընթացիկ ակտիվները կարող են վերածվել կանխիկի մեկ տարուց ավելի ժամկետում:


Անվնասաբերության կետը այն կետն է, որում եկամուտները հավասարվում են ծախսերին, և կազմակերպությունը շահույթ չի ստանում:


Անուղղակի ծախսերը Ձեր արտադրանքի կամ ծառայության ստեղծմանը անուղղակիորեն առնչվող ծախսերն են, օրինակ՝ էլեկտրաէներգիան:


Վերադիր ծախսեր են համարվում արտադրության կազմակերպման հետ կապված այն ծախսերը, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ, օրինակ՝ ադմինիստրատիվ աշխատակիցների աշխատավարձերը, գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների վարձավճարները և այլն:


Զուտ շահույթը ցույց է տալիս, թե ընկերությունը որքան է վաստակել (կամ կորցրել) տվյալ ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարվա) և հաշվարկվում է՝ ընկերության հասույթից հանելով ընդհանուր ծախսերը:


Ինքնարժեքը բոլոր այն ծախսերի հանրագումարն է, որոնք կատարվել են ապրանքի արտադրության համար՝ ներառյալ հումքանյութերը, աշխատուժը, էլեկտրաէներգիան և այլն:


Ապրանքանյութական պաշարները հումքանյութերն են, անավարտ արտադրանքը կամ պատրաստի արտադրանքը, որոնք համարվում են կազմակերպության ակտիվների մի մաս:


Բիզնես պլանը մի փաստաթուղթ է, որը ներկայացնում է բիզնեսի ներկա վիճակի և հետագա ընդլայնման պլանների մասին տեղեկատվություն: Եթե բիզնես պլանը օգտագործվում է ֆինանսավորում ստանալու նպատակով, ապա այն իր մեջ ներառում է նաև ֆինանսավորման միջոցով ստացված միջոցների օգտագործման նպատակները և հաստատում իրականացվող նախագծի իրատեսականությունը:


Չբաշխված շահույթը կազմակերպության զուտ շահույթի այն մասն է, որը չի վճարվել որպես շահաբաժին, սակայն պահպանվել է կազմակերպության պարտավորությունները մարելու, կամ բիզնեսի մեջ վերաներդնելու նպատակով: Հաշվառման ժամանակ արտացոլվում է սեփական կապիտալի հատվածում:


Պարտավորությունները ցույց են տալիս, թե որքան պարտք ունի կազմակերպությունը: Պարտավորությունները լինում են ընթացիկ և ոչ ընթացիկ: Ընթացիկ պարտավորությունները մարվում են մեկ տարվա ընթացքում: Ոչ ընթացիկ պարտավորությունները մարվում են մեկ տարուց ավելի ժամկետում:


Սեփական կապիտալը հավասար է ընդամենը ակտիվների և ընդամենը պարտավորությունների տարբերությանը:


Ֆինանսական հաշվետվությունը ցույց է տալիս կազմակերպության ֆինանսական վիճակը որոշակի ժամանակահատվածի համար: Ֆինանսական հաշվետվություններն են՝ հաշվապահական հաշվեկշիռ, եկամուտ-ծախս հաշվետվություն, դրամական հոսքերի հաշվետվություն և սեփական կապիտալի փոփոխությունների հաշվետվություն:


Դրամական հոսքերի կանխատեսումը հնարավորություն է տալիս հետևել կանխիկի հոսքերին՝ մուտքերին ու ելքերին, և կանխատեսել ապագա անհրաժեշտ դրամական միջոցները:


Եկամուտ-ծախս հաշվետվությունը ֆինանսական հաշվետվության տեսակ է, որը ցույց է տալիս կազմակերպության եկամուտները և ծախսերը որոշակի ժամանակահատվածի համար:


Կանխիկի սկզբունքը հաշվապահական մեթոդ է, ըստ որի գործարքները հաշվառվում են միայն, երբ դրանց գծով ունենում եք գումարի արտահոսք կամ ներհոսք:


Հաշվապահական հաշվեկշիռը ֆինանսական հաշվետվության ձև է, որը ցույց է տալիս կազմակերպության ֆինանսական վիճակը, ակտիվները, սեփական կապիտալը և պարտավորությունները:


Երաշխավորը անհատ է, ով պատասխանատվություն է կրում այլ անձի վարկային պարտավորությունների համար: Հատուկ դեպքերում երաշխավորը նույնպես գրավի առարկա է ներկայացնում, իսկ մյուս բոլոր դեպքերում բավական է միայն ստորագրությունը:


Գրավը բանկից վարկ վերցնելիս որպես երաշխավորություն օգտագործվող ակտիվն է:


Լիզինգային պայմանագիրը ձեռնարկատիրոջը իրավունք է տալիս օգտագործել ակտիվը որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Լիզինգային պայմանագրի առարկա կարող է լինել շենք, շինություն, սարքավորում կամ մեքենա:


Հաստատուն տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի մարման ամբողջ ընթացքում:


Մարման գրաֆիկը վարկի մարումների ամբողջական աղյուսակ է, որը ցույց է տալիս վարկի ամսական վճարումները՝ բաժանելով այն երկու մասերի՝ մայր գումար և տոկոսներ:


Փոփոխվող տոկոսադրույքը որոշակի ժամանակահատվածի ընթացքում կարող է փոփոխվել՝ կախված ֆինանսական համակարգում ցուցանիշների փոփոխությունից:


Ֆակտորինգը կարճաժամկետ ֆինանսավորում է, որի ժամանակ մի կողմը (բանկ կամ վարկային կազմակերպություն) մյուս կողմին (հաճախորդ) է հանձնում դրամական միջոցներ, իսկ հաճախորդը զիջում է երրորդ անձից ունեցած դրամական պահանջը, որը բխում է հաճախորդի կողմից նրան ապրանքներ տրամադրելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց:

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։