Ինչպե՞ս եք սահմանում գները: Արդյոք Ձեր ապրանքները արժեն այնքան, որքանով որ վաճառում եք:
Շուկայում ներկայացված են միլիոնավոր միմյանցից տարբերվող ապրանքներ և ծառայություններ: Գնումներ կատարելիս առաջին միտքը, որ առաջանում է պոտենցիալ հաճախորդների մոտ, այն է թե որքան է այդ ապրանքի գինը և արդյոք արժե վճարել այդքան գումար դրա դիմաց: Անհրաժեշտ է միմյանցից տարբերել գին և արժեք (value` օգուտ հաճախորդի համար) հասկացությունները:
Գին
Գինը որևէ ապրանքի կամ ծառայության դիմաց գնորդի կողմից տրված դրամային միավորի չափն է, այսինքն ապրանքի արժեքի դրամային արտահայտությունը: Գումարը, որը վճարում եք վաճառողին ապրանքի դիմաց, իր մեջ ներառում է ինքնարժեքը և ակնկալվող շահույթը: Ինքնարժեքը, ապրանքի ստեղծման համար օգտագործված գումարի չափն է, որը դրամական ձևով արտահայտում է ապրանքի արտադրության և իրացման վրա կատարված ընթացիկ բոլոր ծախսերը։ Օրինակ՝ արտադրամասի վարձակալության վճար, աշխատուժ, էլեկտրաէներգիայի վարձավճար, հումքանյութեր և այլն: Շահույթը ֆինանսական օգուտ է, որը հաշվարկվում է ընկերության հասույթից հանելով ընդհանուր ծախսերը: Շահույթի ստացումը հանդիսանում է ձեռնարկության գործունեության հիմնական նպատակը:
Արժեք (value` օգուտ հաճախորդի համար):
Արժեքը սպառողի համար ապրանքից ստացվող օգուտն է: Այն երբեք չի կարող հաշվարկվել դրամային արտահայտությամբ և սպառողի վարքագծից և սովորություններից կախված կարող է տարբերվել: Այն ցույց է տալիս, թե որքանով արժեր ձեռք բերել ապրանքը կամ օգտվել մատուցվող ծառայությունից: Ի տարբերություն գնի՝ արժեքը կարող է տարատեսակ կարծիքներ ունեցող հաճախորդների համար տարբեր լինել:
Ստորև ներկայացված է գին և արժեք համեմատության աղյուսակը:
Համեմատության հիմք | Գին | Արժեք (value՝ օգուտ հաճախորդի համար) |
Նշանակություն | ապրանքի կամ ծառայության ձեռքբերման դիմաց վճարվող գումար | ապրանքի/ծառայության որակի և տեսակի համապատասխանում գնին |
Գումարի սահմանում | արտադրողների կողմից | սպառողի կողմից |
Գնահատում | քաղաքականության միջոցով | կարծիքների միջոցով |
Փոփոխություն | կարող է փոփոխվել | մնում է անփոփոխ |
Դրամային արտահայտություն | հաշվարկվում է դրամային արտահայտությամբ | չի կարող հաշվարկվել դրամային արտահայտությամբ |
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։