Ներդրումների արդարացված լինելու նախապայմանը եկամտաբերության նվազագույն շեմի ապահովումն է, այնպես, որ ստացված շահույթը կոմպենսացնի/փոխհատուցի թե՛ ներդրված գումարը, թե՛ այն ժամանակը, որը ծախսվել է եկամտի ստացման համար:
Փողի ժամանակային արժեքի պատճառով Ձեր ունեցած գումարը ներկայումս ավելին արժի քան ապագայում, որը պայմանավորված է որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած ինֆլյացիայով: Այլ կերպ ասած, գումարը, որը նախատեսում եք վաստակել ապագայում, չունի ներկայիս արժեքը:
Հասկանալու համար, թե արդյո՞ք արժի ներդրում կատարել որևէ պրոյեկտի իրականացման համար պետք է առանձնացնել փողի ներկա (Present Value) ու ապագա (Future Value) արժեքների հասկացությունները:
- Փողի ներկա արժեքը ցույց է տալիս, թե ինչ արժե ապագայի X գումարն այսօր: Ներկա արժեքի հաշվարկման գործընթացը կոչվում է դիսկոնտավորում:
- Փողի ապագա արժեքը ցույց է տալիս, թե ինչ արժե այսօրվա X գումարն ապագայում, որի հաշվարկման գործընթացը կոչվում է կապիտալացում:
Նախագծի արժեքի որոշումը բավականին բարդ գործընթաց է, այդ իսկ պատճառով ներկա արժեքի տեսությունը լավագույնս հասկանալու համար այն ներկայացնենք օրինակով:
Օրինակ, եթե տարվա սկզբին 100,000 ՀՀ դրամ ներդնում եք բանկում 10%-ով, ապա տարվա վերջում կունենանք 110,000 ՀՀ դրամ: Այսպիսով, 100,000 ՀՀ դրամը 1 տարի հետո ստացված 110,000-ի ներկա արժեքն է: Եթե 110,000-ը ներդրվի մյուս տարվա համար, ապա կստացվի 121,000 ՀՀ դրամ, 3-րդ տարվա դեպքում՝ 133,000 ՀՀ դրամ: Ստացվում է, որ 100,000 ՀՀ դրամը 10%-ով բանկում ներդնելու դեպքում 3 տարի հետո կունենանք 133,000 ՀՀ դրամ, հետևաբար կարելի է ասել, որ ապագայում ստացված 100,000-ը ավելի քիչ արժեք ունի, քան ներկայիս 100,000-ը:
Ներկա Արժեք
Իսկ ինչպե՞ս հասկանալ 10%-ով ներդրված և 3 տարի անց ստացված 100,000 ՀՀ դրամի ներկա արժեքը (անգլ.՝ Present Value): Այն գտնելու համար օգտագործվում է դիսկոնտավորված դրամական հոսքերի մեթոդը (անգլ.՝ discounted cash-flow method): Այս մեթոդը հաշվի է առնում, թե ինչպես է տոկոսադրույքը ազդում ապագայում ստացված դրամական հոսքերի ներկա արժեքի վրա: Ապագայի դրամական հոսքերը ներկա արժեքի վերածելու համար օգտագործվում է դիսկոնտավորման գործակիցը (անգլ.՝ Discount factor):
որտեղ՝ r - տոկոսադրույք
n - տարիների թիվ
Ապագայում ստացված դրամական հոսքերի ներկա արժեքը գտնելու համար պետք է բազմապատկել ապագայի զուտ դրամական հոսքերը դիսկոնտավորման գործակցով.
Ներկա արժեք Present Value= Ապագա արժեք (Future Value)×դիսկոնտավորման գործակից
Ըստ մեր օրինակի՝
Այսինքն՝ 3 տարի հետո ստացված 100,000 ՀՀ դրամը այսօր արժե ընդամենը 75,131 ՀՀ դրամ:
Ապագա Արժեք
Իսկ ինչպե՞ս հասկանալ, թե 2 տարի անց որքան կարժենա ներկա պահին Ձեր ունեցած 100,000 ՀՀ դրամը, եթե այն կարող եք ներդնել 10% տոկոսադրույքով: Այսպիսով ապագա արժեքը պարզելու համար հարկավոր է իմանալ, թե որքան գումար ունեք ներկա պահին, որքան է տոկոսադրույքը, և որքան ժամանակով եք ցանկանում ներդրում կատարել:
Ըստ մեր օրինակի՝
Այսպիսով, եթե ներդրում կատարեք 100,000 ՀՀ դրամ 10% տոկոսադրույքով, ապա 2 տարի անց Դուք կունենաք 121,000 ՀՀ դրամ:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։