Ցանկացած բիզնես հաջողության հասնելու համար պետք է լավ ճանաչի իր թիրախային հաճախորդին, որպեսզի իր ապրանքներն ու ծառայությունները համապատասխանեցնի նրա կարիքներին։
Իսկ ինչպե՞ս իրականացնել թիրախային լսարանի ուսումնասիրումը։ Այս 5 մեթոդները կօգնեն Ձեզ իմանալ Ձեր թիրախային հաճախորդների մասին ավելին.
1․ Մրցակիցների թիրախային լսարանի ուսումնասիրում
Ձեր և Ձեր մրցակիցների թիրախային լսարանը մեծամասամբ համընկնում է։ Այնպես որ, եթե շուկայում կան կայացած ու հաջողակ մրցակիցներ, ապա նրանց հաճախորդներին ուսումնասիրելը շատ արդյունավետ տարբերակ է։ Եթե Ձեր բիզնեսը ներկայացված է սոց. հարթակներում, ապա մրցակիցներին «լրտեսելն» էլ ավելի հեշտ է։ Այսօր կան բազմաթիվ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ կայքերի և սոց. ցանցերի վերաբերյալ մանրամասն վերլուծություններ։ Դրանցից մեկը Semrush-ի One2Target-ն է։ Այս գործիքը Ձեզ բավականին մանրամասն և հետաքրքիր ինֆորմացիա կտա Ձեր մրցակիցների լսարանի ժողովրդագրական, վարքագծային և հոգեբանական առանձնահատկությունների մասին։
2․ Ձեր հաճախորդների բազայի ուսումնասիրում
Եթե Դուք արդեն ունեք հաճախորդների բազա, ապա դրա վերլուծությունը նույնպես բավականին արդյունավետ կլինի թիրախային լսարանի մասին ամբողջական պատկեր ունենալու համար։ Եթե օգտագործում եք հաճախորդների բազայի հետ աշխատանքի որևէ ծրագրային ապահովում (CRM համակարգեր), ապա հաճախորդների վերլուծությունը շատ ժամանակ չի խլի, քանի որ նման ծրագրային ապահովումները սովորաբար ունենում են հաճախորդների վերլուծության վերաբերյալ հաշվետվություններ։ Սակայն եթե Ձեր հաճախորդների մասին ինֆորմացիան հավաքագրված է Excel ֆայլում, ապա ստիպված կլինեք որոշակի աշխատանք ձեռքով կատարել։
Ձեր հաճախորդների բազան վերլուծելիս կարևոր է այնպիսի տվյալների վերհանումը, ինչպիսիք են՝ հաճախորդների սեռատարիքային կազմը, գնումներ կատարելու հաճախականությունը, ամենավաճառվող ապրանքները, նախընտրությունները և հաճախ հանդիպող բողոքները։
3․ Առցանց տիրույթի ուսումնասիրում
Առցանց տիրույթում թիրախային լսարանի ուսումնասիրության համար ևս կան բազմաթիվ գործիքներ։ Օրինակ՝ Google Analytics-ը տալիս է Ձեր կայքի այցելուների մասին բավականին խորը վերլուծություններ, ինչպիսիք են՝ ժողովրդագրական տվյալները, ի՞նչ սարքերից են օգտվում (հեռախոս, համակարգիչ և այլն), ի՞նչ էջեր են դիտել կայքում, յուրաքանչյուր էջում քանի՞ րոպե են մնացել, կայքի այցելուների քանի՞ տոկոսն է միանգամից լքել էջը: Իսկ եթե դեռևս չունեք կայք, կամ դրա այցելությունները շատ չեն, ապա կարող եք օգտվել Google Ads-ի գործիքներից, կամ նույն Semrush-ից՝ Ձեր բիզնեսին վերաբերվող թեմաներն ուսումնասիրելու համար։ Google Ads-ի միջոցով կարող եք վերլուծել Ձեր ոլորտի հիմնաբառերը։ Դա Ձեզ պատկերացում կտա այն մասին, թե ինչ են ավելի հաճախ փնտրում թիրախային հաճախորդները: Semrush-ը հիմնաբառերի և տարբեր կայքերի մասին ավելի մանրամասն վերլուծություն կարող է տալ։ Օրինակ՝ DomainOverview գործիքը ցույց է տալիս կոնկրետ կայքի այցելուների քանակը, հիմնական հիմնաբառերի օգտագործումը և այլ կարևոր տվյալներ։
4. Թիրախային լսարանի հետ հարցազրույցների անցկացում
Թիրախային լսարանի հետ հարցազրույցները բավականին ժամանակատար են, բայց դրանց արդյունավետությունը շատ բարձր է։ Սա այն քիչ գործիքներից է, որը հնարավորություն է տալիս կոնկրետ հաճախորդների հետ դեմ առ դեմ շփում ունենալ և ավելի խորությամբ հասկանալ հաճախորդների խնդիրները, նրանց մտածելակերպը, գործողությունների հերթականությունն ու գնում կատարելու մոտիվները։ Հարցազրույցներ կազմակերպելու համար ընտրեք այնպիսի հաճախորդների, ովքեր ամենամոտն են Ձեր գնորդի կերպարին։ Նախօրոք պլանավորեք հարցերը, սակայն մի սահմանափակվեք դրանցով։ Հիշեք, որ Ձեր նպատակը հաճախորդին լավ ճանաչելն է։ Զրույցի ընթացքում կարող են նոր հարցեր առաջանալ, որոնց պատասխանը Ձեզ շատ բան կպատմի Ձեր թիրախային հաճախորդի մասին։ Հարցազրույցները կարելի է կազմակերպել ինչպես օֆլայն, այնպես էլ հեռակա՝ Zoom կամ Google Meet գործիքների միջոցով։
5․ Հարցումների անցկացում
Հարցումների անցկացումը տարածված մեթոդ է թիրախային լսարանի ուսումնասիրության համար։ Հարցումների արդյունքները կարող են շատ լավ պատկերացում տալ Ձեր հաճախորդների ժողովրդագրական պատկերի և այլ փաստերի մասին։ Սակայն ավելի ընդհանուր հարցերի դեպքում հարցումների վրա ամբողջովին հիմնվելը սխալ պատկերացում կարող է ստեղծել։ Օրինակ՝ ապրանքի կամ ծառայության որակի գնահատականի հարցում հաճախորդները կարող են լիովին անկեղծ չլինել։ Հարցումները նույնպես կարելի է անցկացնել օնլայն (Google Forms-ի կամ Survey monkey-ի միջոցով) կամ օֆլայն (թղթային հարցումների միջոցով)։
Ի՞նչ տեղեկատվություն փնտրել լսարանի ուսումնասիրության ժամանակ
Թիրախային լսարանի մասին ժողովրդագրական տվյալները հաճախորդների մասին բազային ինֆորմացիա է, որը ներառում է նրանց տարիքը, սեռը, բնակության վայրը, մասնագիտությունը և այլն։ Դրանից բացի կարևոր է ունենալ նաև հետևյալ հարցերի պատասխանները․
1․ Ի՞նչ խնդիրներ, կարիքներ, ցանկություններ ու նախասիրություններ ունեն նրանք կապված Ձեր կողմից առաջարկվող ապրանքի կամ ծառայության հետ։
2․ Ինչպե՞ս են գնման որոշում կայացնում, ի՞նչ տեղեկատվություն են փնտրում մինչև գնումը, ինչի՞ց են խուսափում, ովքե՞ր են նրանց գնման որոշման վրա ազդեցություն ունենում։ Այս հարցերի միջոցով Դուք կկարողանաք բացահայտել նրանց վարքագիծը։
3. Ինչպե՞ս են նրանք ծախսում իրենց ժամանակը, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ հոբբիներ ունեն և ինչպե՞ս են իրենց դրսևորում սոցիալական հարթակներում։
Այսպիսով, թիրախային լսարանի ուսումնասիրումը կարևոր քայլ է, որն արժեքավոր տեղեկատվություն կարող է տալ Ձեզ՝ բիզնես որոշումների կայացման համար։ Այն կօգնի թե՛ Ձեր բրենդինգի, թե՛ ապրանքների և ծառայությունների մշակման, թե՛ դրանց առաջխաղացման ու հաճախորդների սպասարկման հարցում։
Կայք՝ BDG
Էլ. հասցե՝ info@bdg.am
Հեռ.՝ +374 55201209
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։