Փոքր և միջին բիզնեսների համար բարդ է մրցակցել խոշոր ընկերությունների հետ, որոնք ունեն անհամեմատ ավելի մեծ մարքեթինգային բյուջե և այլ ռեսուրսներ։
ՓՄՁ-ները ստիպված են ավելի կրեատիվ և արդյունավետ լինել իրենց մարքեթինգային ռազմավարության ընտրության մեջ և փորձել սահմանափակ միջոցներով ստեղծել էական ներկայություն շուկայում։ Եթե Դուք փոքր կամ միջին բիզնեսի սեփականատեր եք, ապա կարևոր է իմանալ այս 6 մարքեթինգային ռազմավարությունների մասին.
1. Content marketing. հեղինակության (thought leadership) ձևավորման նպատակով
Քոնթենթ մարքեթինգը թույլ է տալիս ՓՄՁ-ներին նեղ նիշայում հաստատվել որպես ոլորտի հեղինակավոր ինֆորմացիայի աղբյուր և փորձագետ։ Հետևողականորեն ստեղծելով և կիսելով արժեքավոր բովանդակություն, ինչպիսիք են՝ բլոգային գրառումները, էլեկտրոնային գրքերը և տեսանյութերը, Դուք կարող եք Ձեր լսարանի մոտ վստահություն ստեղծել դեպի Ձեր ընկերությունն ու պրոդուկտը։ Դա թույլ է տալիս երկարաժամկետ կտրվածքով ստեղծել լոյալ լսարան և նրա հետ զարգացնել վստահելի հարաբերություններ։ Այս մոտեցումն արդարացված է և՛ ֆինանսական, և՛ մարքեթինգային տեսանկյունից։ Քոնթենթ մարքեթինգի թերությունը ՓՄՁ-ների համար այն է, որ արագ տեսանելի արդյունքներ գրանցել հնարավոր չէ․ սովորաբար չափելի արդյունքները գրանցվում են 3-6 ամսվա ընթացքում։
2. SMM (Social Media Marketing). լսարանին առավել հասանելի լինելու համար
Սոցիալական մեդիա հարթակները ՓՄՁ-ներին տալիս են իրենց թիրախային լսարանի հետ կապ հաստատելու հզոր միջոցներ: Արդյունավետ սոցիալական մեդիա մարքեթինգի միջոցով Դուք կարող եք մեծացնել ապրանքանիշի տեսանելիությունը, ներգրավել նոր հաճախորդներ, հետևորդներին ուղղորդել դեպի Ձեր կայք և այլն: Սոցիալական մեդիա հարթակները հաճախ առաջարկում են մատչելի գովազդային տարբերակներ, որը հնարավորություն է տալիս ընդլայնել լսարանը՝ առանց մեծ ներդրումների:
3. SEO (Search Engine Optimization). օրգանիկ հոսք ապահովելու համար
SEO-ն առցանց տեսանելիության հիմնաքարն է: Օպտիմիզացնելով Ձեր կայքը որոնման համակարգերի համար՝ Դուք կարող եք ապահովել, որ Ձեր պոտենցիալ հաճախորդները կարողանան հեշտությամբ գտնել այն։ Արդյունավետ SEO-ն ուժեղացնում է օրգանական հոսքը (traffic-ը), նվազեցնում հաճախորդների ներգրավման ծախսերը և հավասարեցնում է մրցակցային դաշտը՝ թվային ոլորտում ավելի մեծ ընկերությունների դեմ մրցող փոքր և միջին բիզնեսի համար: SEO-ի բացասական կողմը ևս հանդիսանում է հետաձգված արդյունքը։ Որոշ SEO գործիքներ կարող են արագ արդյունք ցույց տալ, բայց SEO-ի հիմնական արդյունքը երևում է մի քանի ամիս գործիքը կիրառելու արդյունքում։
4. Email մարքեթինգ՝ հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման նպատակով
Վերջերս շատ է շրջանառվում այն միտքը, որ Email մարքեթինգն իր դիրքերը զիջում է այլ մարքեթինգային գործիքներին։ Իրականում ուսումնասիրությունները խոսում են նրա մասին, որ այն մնում է հաճախորդներին ներգրավելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը։
Դուք կարող եք օգտագործել Email marketing-ը՝ ուղղակիորեն Ձեր թիրախային լսարանին անհատականացված բովանդակություն, թարմացումներ տրամադրելու կամ գովազդային արշավների համար: Այս ռազմավարությունը խթանում է հաճախորդների հավատարմությունը, խրախուսում է կրկնակի վաճառքները և օգնում է ՓՄՁ-ներին կապ պահել իրենց լսարանի հետ։ Ավելին՝ Email մարքեթինգը կարելի է գործարկել սահմանափակ բյուջեով և զուգակցել այլ մարքեթինգային ռազմավարությունների հետ:
5. Ռազմավարական գործընկերություններ՝ այլ ընկերությունների հետ ռեսուրսների փոխանակման և սիներգիայի էֆեկտի համար
ՓՄՁ-ները կարող են ընդլայնել իրենց մարքեթինգային գործողությունները՝ այլ ձեռնարկությունների հետ ռազմավարական գործընկերություն ձևավորելով: Համագործակցելով այլ ձեռնարկությունների հետ՝ Դուք կարող եք օգտվել նոր հաճախորդների բազայից, կիսել ռեսուրսները և նվազեցնել մարքեթինգային ծախսերը: Այս գործընկերությունները կարող են ունենալ համատեղ մարքեթինգային արշավների, համատեղ ձեռնարկությունների կամ հովանավորությունների ձև, ինչը հնարավորություն կտա Ձեզ ընդլայնել ընկերության հասանելիությունն ու ազդեցությունը:
6. Տվյալների վրա հիմնված որոշումների կայացում՝ առավելագույն ROI-ի հասնելու համար
Ռազմավարության այս ուղղությունը մի փոքր տարբերվում է մյուսներից։ Այստեղ խոսվում է մի մոտեցման մասին, որը կարելի է կիրառել մնացած 5 ռազմավարություններից ցանկացածի համար։
Թվային դարաշրջանում տվյալները արժեքավոր ակտիվ են: ՓՄՁ-ները պետք է ներդրումներ կատարեն վերլուծական գործիքներում՝ հետևելու իրենց մարքեթինգային գործողությունների կատարմանը: Տվյալների պահպանումն ու վերլուծությունը թույլ են տալիս նվազեցնել սխալների քանակը, օպտիմալացնել մարքեթինգային բյուջեն և արդյունավետ որոշումներ կայացնել։ Սա ապահովում է, որ Ձեր կողմից ծախսված յուրաքանչյուր դրամ առավելագույն արդյունք ապահովի։
Ամփոփելով, կարող ենք ասել, որ փոքր և միջին ձեռնարկություններն իրենց մարքեթինգային գործունեությունը կարող են իրականացնել առանց մեծ բյուջեի։ Կենտրոնանալով այս կարևոր ռազմավարությունների վրա՝ Content marketing, SMM, SEO, Email մարքեթինգ, ռազմավարական գործընկերություններ և տվյալների վրա հիմնված որոշումների կայացում, Դուք կարող եք հաջողությամբ մրցակցել ավելի մեծ բյուջեով ընկերությունների հետ և գտնել Ձեր հաստատուն տեղը շուկայում։
Կայք՝ BDG
Էլ. հասցե՝ info@bdg.am
Հեռ.՝+374 55201209
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։