search
close
singin icon
close
Acba SME

Email մարքեթինգ. ինչու՞ և ինչի՞ց սկսել

Օգոստոսի 11, 2023
3
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Email մարքեթինգը բիզնեսի համար ամենաարդյունավետ գործիքներից մեկն է՝ հաճախորդների հետ ամուր հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար: Email մարքեթինգն ուղիղ մարքեթինգի ուղղություններից է, որն օգտագործում է էլեկտրոնային նամակագրությունը՝ Ձեր ապրանքներն ու ծառայությունները տարածելու համար։

Մենք կուսումնասիրենք Email մարքեթինգի իրականացման հիմնական քայլերը, որոնք թույլ կտան էլ․ հասցեների բազան վերածել վաճառքի գեներացման շահավետ աղբյուրի։


1. Որոշե՛ք Ձեր թիրախային լսարանը

Email մարքեթինգի թիրախային լսարանը սովորաբար համընկնում է բիզնեսի ընդհանուր լսարանի հետ, բայց որոշ դեպքերում կարող ենք նշել, որ Email մարքեթինգի միջոցով աշխատում ենք միայն մեկ սեգմենտի հետ։

Օրինակ՝ Դուք կոսմետիկ միջոցներ արտադրող և վաճառող ընկերություն ունեք և արտադրել եք նոր պրոդուկտ, որը նախատեսված է 30-ից բարձր տարիքի կանանց համար։ Դուք կարող եք Ձեր հաճախորդների բազայից առանձնացնել 30-ից բարձր տարիքի կանանց և նրանց ուղարկել էլ. հաղորդագրություն, որում հստակ կարող եք ներկայացնել նոր պրոդուկտի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան։


2. Մշակե՛ք էլ հասցեների հավաքագրման ուղիները

Email մարքեթինգի հիմքը էլ. հասցեների բազան է։ Կենտրոնացեք օրգանական և ներգրավված լսարանի հավաքագրման վրա։ Երբեք մի՛ գնեք էլ. հասցեների ցուցակներ․ դա երկարաժամկետում լուրջ խնդիրների կարող է բերել։

Էլ. հասցեները կարելի է հավաքագրել Ձեր կազմակերպության կայքում, սոց․ ցանցերում, ֆիզիկական խանութներում, տարբեր միջոցառումների ժամանակ հաճախորդների տրամադրած ինֆորմացիայից։ Կարևոր է, որ հաճախորդը գիտակցի, թե ինչի համար է տրամադրում իր էլ. հասցեն և համաձայնություն տա իրեն հետագայում նամակներ ուղարկելու հետ կապված։

Դուք կարող եք կայքում էլ․ հասցեն լրացնելու ֆորմա (ձևաթուղթ) տեղադրել՝ առաջարկելով այցելուներին թողնել իրենց էլ․ հասցեն՝ որևէ օգտակար նյութ իրենց ուղարկելու համար։ Շարունակելով կոսմետիկ միջոցների օրինակը՝ այդ օգտակար նյութը կարող է լինել մաշկի խնամքի, տարբեր տարիքի անձանց համար նախատեսված միջոցների վերաբերյալ։ Որոշ դեպքերում հաճախորդի էլ․ հասցեն կարելի է ստանալ որևէ ակցիայի կամ խաղարկությանը մասնակցելու համար։


3. Սեգմենտավորե՛ք Ձեր ունեցած բազան և անհատականացրեք էլ. նամակները

Օգտագործեք հավաքագրված տվյալները՝ Ձեր ունեցած էլ․ հասցեների ցուցակը սեգմենտավորելու համար՝ հիմնված ժողովրդագրական տվյալների, նախապատվությունների, գնումների պատմության կամ ներգրավվածության մակարդակի վրա:

Օրինակ՝ Դուք զբաղվում եք կահույքի արտադրությամբ։ Ձեր կայքում տեղադրել եք խոհանոցի կահույքի և լանդշաֆտի դիզայնի մասին օգտակար նյութեր, որոնք օգտատերերը կարող են ներբեռնել՝ իրենց էլ. հասցեն նշելով։ Այն մարդիկ, ովքեր իրենց էլ․ հասցեն թողել են խոհանոցի կահույքի մասին նյութը ներբեռնելու համար, ավելի հետաքրքրված կլինեն տան վերանորոգման հետ կապված ծառայություններով կամ ապրանքներով։ Իսկ նրանք, ովքեր հետաքրքրվել են լանդշաֆտի դիզայնի մասին նյութով, հավանաբար ունեն առանձնատուն և հետաքրքրված կլինեն նաև այգու հետ կապված ապրանքներով։ Առաջին խմբին այգու մշակման մասին նյութ ուղարկելը կամ դրա հետ կապված ապրանքների ակցիայի մասին տեղեկացնելը ոչ արդյունավետ կարող է լինել։


4. Ստեղծե՛ք գրավիչ և արժեքավոր բովանդակություն

Email մարքեթինգի միջոցով հաճախորդների հետ ամուր հարաբերություններ հաստատելու համար կենտրոնացեք բարձրորակ բովանդակություն տրամադրելու վրա, որն ինչ-որ ձևով արժեք կարող է փոխանցել նրանց։

Email մարքեթինգը ենթադրում է մեծամասամբ օգտակար և հետաքրքիր բովանդակության տարածում՝ փոքր չափաբաժնով վաճառող բովանդակության հետ համատեղ։

Տրամաբանությունը հետևյալն է. պատկերացրեք, որ Ձեր խոհանոցի կահույքի մասին նյութը ներբեռնած մարդը տվյալ պահին կահույք գնելու նպատակ չունի։ Նա նոր է գնել բնակարան դեռևս կառուցվող շենքում ու վերանորոգումը նախատեսում է սկսել մի քանի ամսից։ Դուք կարող եք ամեն շաբաթ տան վերանորոգման մասին օգտակար տեղեկատվություն ուղարկել նրան՝ այսօր խոհանոցի մասին, մյուս շաբաթ՝ ննջասենյակի, հետո տեխնիկայի և այլն։ Նա պարբերաբար կկարդա Ձեր կողմից ուղարկված նյութերը, իր համար օգտակար ինֆորմացիա կստանա և նրա մոտ կձևավորվի վստահություն Ձեր հանդեպ (իհարկե, պայմանով, որ Ձեր բովանդակությունն իրոք արժեքավոր է)։ Այն պահին, երբ նա վերջապես կսկսի իր բնակարանի վերանորոգումը, բավականին մեծ է հավանականությունը, որ կահույքի համար կդիմի հենց Ձեզ։ Նա Ձեզ արդեն ճանաչում, համակրում և վստահում է։


5. Ավտոմատացրե՛ք Email մարքեթինգի գործընթացը

Ավտոմատացումը կարող է զգալիորեն մեծացնել Email մարքեթինգի արդյունավետությունը։ Email մարքեթինգի ավտոմատացման ամենատարածված համակարգերից են Mailchimp-ը, GetResponse-ը, MailerLite-ը։ Շատ CRM համակարգեր (օրինակ՝ HubSpot-ը, Zoho-ն, Bitrix24-ը) նույնպես ունեն նամակների ուղարկման ավտոմատացման հնարավորություններ։ Ճիշտ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել կոնկրետ ծառայության հնարավորություններն ու արժեքները՝ համադրելով Ձեր մարքեթինգային նպատակների հետ։

Ավտոմատացումը կարող է հաճախորդների սեգմենտավորումը, գրանցման ավտոմատ նամակները, անհատականացված նամակների ուղարկումը և այլ գործառույթների իրականացումն առավել հեշտացնել ու արագացնել։

Օրինակ՝ Ձեր առցանց խանութի այցելուն գնել է դեմքի խնամքի քսուք։ Նրան անմիջապես ուղարկվում է հաստատման նամակ։ Դրան հաջորդում է cross-sell (խաչաձև վաճառք)-ի փորձ անող նամակ, որտեղ առաջարկում եք հատուկ գնով ձեռք բերել իր գնած քսուքին համալրող որևէ ապրանք։ Այնուհետև, ապրանքն առաքելուն պես, նրան նոր նամակ է ուղարկվում, որտեղ պատմում եք իր գնած քսուքի օգտակարության և օգտագործման կարգի մասին։ Դրանից երկու շաբաթ անց նամակ եք ուղարկում, որտեղ խնդրում եք կիսվել քսուքի որակի և օգտագործման փորձառության մասին կարծիքով։ Երկու ամիս անց (երբ հավանաբար գնված քսուքը վերջանալուն մոտ է) նոր նամակ եք ուղարկում, որտեղ առաջարկում եք նորից գնել քսուքը հատուկ գնով։

Նամակների այս շարքի ուղարկումը նախօրոք պլանավորում և հանձնարարում եք ավտոմատացման համակարգին։ Մեկ անգամ մշակում եք բոլոր նամակների տեքստերը, վիզուալը և ուղարկման տրամաբանությունը, իսկ մնացածն անում է համակարգը։ Բոլոր հաճախորդներն ավտոմատ ստանում են իրենց նամակները ճիշտ պահին։ Սրանով Դուք ահռելի ժամանակ կխնայեք, կբարձրացնեք հաճախորդների լոյալությունը և հավելյալ վաճառք կապահովեք։


6. Վերլուծե՛ք և բարելավե՛ք Ձեր ռազմավարությունը

Email մարքեթինգում ավտոմատացումը նաև տալիս է վերլուծության անսահման հնարավորություններ։ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ովքեր են բացել Ձեր կողմից ուղարկված նամակը, քանի անգամ, ինչքան ժամանակ են անցկացրել այն կարդալու վրա և այլն։ Դա թույլ է տալիս հասկանալ, թե որքանով է արդյունավետ իրականացված հաղորդակցությունը կամ ինչից պետք է խուսափել։


Ամենակարևոր ցուցանիշները, որոնց պետք է հետևել, սրանք են․


1. Նամակի բացման կոնվերսիան ցույց է տալիս, թե ընդհանուր ուղարկված նամակների քանի տոկոսն է բացվել, որից կարող եք հասկանալ, թե որքանով են Ձեր կողմից ուղարկված նամակները հետաքրքիր ստացողներին։


2. Նամակներում տեղադրված հղումներով անցնելու կոնվերսիան ցույց է տալիս, թե նամակը բացած ընթերցողների քանի տոկոսն է անցել տեղադրված հղմամբ։ Այս ցուցանիշով կարող եք հասկանալ, թե որքանով է նամակում գրված տեքստը կամ առաջարկը հետաքրքրել ընթերցողներին։


3. Նամակներ ստանալուց հրաժարվողների ցուցանիշը ցույց է տալիս, թե նամակը ստացողների քանի տոկոսն է հրաժարվել հետագայում նամակ ստանալուց (unsubscribe եղել)։ Եթե այս ցուցանիշը Ձեզ մոտ բարձր է, դա խոսում է լուրջ խնդիրների մասին։ Միգուցե Դուք շատ հաճախ եք նամակներ ուղարկում, կամ նամակներում գերակշռում են ակտիվ վաճառքի փորձ անող տեքստերը, ինչը հոգնեցնում է ընթերցողներին։ Պետք է վերլուծել իրավիճակը և համապատասխան լուծում գտնել։


Այսպիսով, Email մարքեթինգը փոքր բիզնեսի համար հաճախորդների հետ ամուր հարաբերություններ ստեղծելու և զարգացնելու հզոր գործիք է: Հետևելով այս քայլերին՝ Դուք կարող եք իրականացնել գրավիչ արշավներ, հաճախորդներին ուղարկել անհատականացված նամակներ, բարձրացնել Ձեր կազմակերպության ճանաչելիությունը և ձևավորել երկարաժամկետ հարաբերություններ Ձեր հաճախորդների հետ։





Կայք՝ BDG

Էլ. հասցե՝ info@bdg.am

Հեռ.՝+374 55201209

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։