Ֆրանչայզինգ. հաջողություններ և ձախողումներ բիզնեսի աշխարհում
Ժամանակակից աշխարհում ֆրանչայզինգը լայն տարածում է ստանում՝ որպես բիզնեսի տարածման և բարգավաճման միջոց:
Այս մոդելը ֆրանչայզիի (գնորդ) և ֆրանչայզերի (վաճառող) միջև փոխշահավետ համագործակցություն է, որտեղ առաջինը իրավունք է ստանում օգտագործել վերջինիս ապրանքանիշը, ապրանքները և կառավարման համակարգը: Այս հոդվածում ներկայացնում ենք ինչպես հաջող, այնպես էլ անհաջող օրինակներ՝ ձեռներեցներին ապագա անհաջողություններից զերծ պահելու համար:
Ֆրանչայզինգը կարող է գործիք լինել ինչպես բիզնեսի զարգացման, այնպես էլ հաջողակ և փորձված բիզնես ձեռք բերելու համար, սակայն, նույնիսկ ֆրանչայզինգի միջոցով բիզնես ձեռք բերելուց առաջ շատ կարևոր է ուշադրություն դարձնել հետևյալ կետերին.
- Հետազոտել շուկան և ապրանքանիշը։ Մինչև ֆրանչայզինգում ներդրումներ կատարելը, իրականացրեք շուկայի և ապրանքանիշի մանրակրկիտ վերլուծություն: Կատարեք հարցումներ՝ հասկանալու համար շուկայի հետաքրքրությունը տվյալ ապրանքանիշի նկատմամբ, քանի որ դեմոգրաֆիկ տվյալներով պայմանավորված՝ տարբեր ապրանքների հանդեպ հետաքրքրությունը կարող է տարբեր լինել։
- Ստանալ լիարժեք աջակցություն և ուսուցում ֆրանչայզերից։ Համոզվեք, որ Դուք կունենաք լիարժեք աջակցություն ֆրանչայզերի կողմից, ինչպես նաև բավարար ուսուցում՝ Ձեր բիզնեսը հաջողությամբ սկսելու և կառավարելու համար։
- Ադապտացիա փոփոխություններին։ Ժամանակները փոխվում են, և մրցունակ մնալու համար կարևոր է հարմարվել նոր տենդենցներին և տեխնոլոգիաներին: Ուստի, համոզվեք՝ արդյո՞ք ֆրանչայզերը տրամադրում է լիարժեք ավտոմատացված համակարգ և տեխնիկական լուծումներ բիզնեսը հաջող վարելու համար։ Երբեմն, մենք ուշադրություն չենք դարձնում ինովացիաներին, երբեմն էլ խուսափում ենք դրանցից՝ վստահ լինելով սեփական բիզնես ռազմավարության հաջողված լինելու վրա։
Այժմ հայտնի ընկերությունների օրինակով դիտարկենք ֆրանչայզինգի հաջողված ու ձախողված քեյսեր.
Starbucks
Starbucks-ը ֆրանչայզինգի ամենահայտնի հաջող օրինակներից մեկն է: Իր ուժեղ ապրանքանիշի և ուսուցման համակարգի շնորհիվ Starbucks-ի ֆրանչայզերը հասնում է հաջողության բարձր մակարդակի: Starbucks-ը ի սկզբանե իր հաճախորդների սիրտը գերել է սուրճի մշակույթի հանդեպ ինովացիոն մոտեցումով։ Այն առաջարկում է ոչ միայն որակյալ սուրճ, այլ նաև միջավայր, որտեղ մարդիկ հանգստանում են կյանքի արագ ռիթմից, կարող են ժամանակ անցկացնել ընտանիքի, ընկերների հետ կամ ուղղակի հանգստանալ՝ վայելելով մի բաժակ որակյալ սուրճ։ Ընկերության ռազմավարությունն է ակտիվորեն լայնացնել սրճարանների ցանցը և ամեն տեղ ներկայացված լինել։ Starbucks-ը այս նպատակին հասնում է հենց ֆրանչայզինգի միջոցով։
Blockbuster
Blockbuster-ը վիդեովարձույթի սիմվոլն էր համարվում 20-րդ դարում։ Այն աշխատում էր ֆրանչայզինգի մոդելով՝ գործընկերներին տրամադրելով իրավունք օգտագործել բիզնես-մոդելը և բացել վիդեովարձույթի խանութներ՝ որոշակի հոնորորների դիմաց։ Սակայն, այն լինելով առաջատարը ոլորտում՝ չկարողացավ ադապտացվել թվային դարաշրջանին և ձախողվեց: Ձախողման գլխավոր պատճառը մեկն էր. DVD վարձույթի պահանջարկը նվազել էր 2000-ականներին, սակայն, հնարավոր էր խուսափել դրանից, եթե վերանայեր առաջարկը և ադապտացվեր նոր թվային դարաշրջանին, ինչպես դա արեց Netflix-ը։
Ֆրանչայզինգը հետաքրքիր հնարավորություն է գործարարների համար, բայց նաև պարունակում է շատ ռիսկեր: Ֆրանչայզինգի և՛ հաջող, և՛ անհաջող դեպքերի ուսումնասիրությունը կօգնի Ձեզ խուսափել տարածված սխալներից և ավելի տեղեկացված լինել ու որոշումներ կայացնել՝ ֆրանշիզա ընտրելիս:
Կայք՝ Afra.am
Էլ. հասցե՝ info.afra.am@gmail.com
Հեռ.՝+374 41616141
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։