8 միֆ ֆրանչայզինգի մասին
Ֆրանչայզինգը հիանալի հնարավորություն է գործարարների համար՝ փորձելու իրենց հմտությունները բիզնեսի աշխարհում:
Ֆրանչայզինգի ձևաչափերը բազմազան են, այն կարող է գործել տարբեր ոլորտներում և առաջարկել ներդրումային ծրագրերի լայն շրջանակ, որոնք համապատասխանում են գրեթե ցանկացած բյուջեի: Չնայած ֆրանչայզինգը ունի մի շարք առավելություններ, սակայն, ֆրանչայզինգային գործունեություն սկսելիս կենսական նշանակություն ունեն Ձեր նախնական ուսումնասիրությունները և վերլուծությունները՝ նախքան արտոնություն ձեռք բերելու որոշում կայացնելը:
Ֆրանչայզինգի հետ կապված գոյություն ունեն բազմաթիվ միֆեր և սխալ պատկերացումներ: Այդ միֆերը հերքելու լավագույն միջոցը դրանք մանրակրկիտ ուսումնասիրելն է՝ նախքան ֆրանշիզա ձեռք բերելը։
1. Ֆրանչայզինգը չափազանց թանկ է։
Ֆրանչայզինգի դրական կողմերից մեկն այն է, որ կարելի է համապատասխանեցնել ցանկացած բյուջեի: Շատ ֆրանշիզաներ կարելի է ձեռք բերել $200.000-ից պակաս գնով, իսկ որոշները, ինչպիսիք են օրինակ՝ «Сдек»-ը կամ «33 Пингвин» պաղպաղակների ցանցը՝ 7.000-11.000 դոլլար արժեքով: Բացի միանվագ, նախնական արտոնագրման վճարից և հոնորարներից, մյուս ծախսերը հիմնականում նույնն են՝ ինչ սեփական բիզնեսը սկսելու դեպքում։ Ֆրանչայզինգում ներդրումները կարող են հարմարեցվել Ձեր կողմից նախատեսված բյուջեին։
2. Փորձի բացակայություն։
Եթե Դուք մտածում եք, որ չունեք փորձ և այդ պատճառով չեք կարող զբաղվել ֆրանչայզինգային գործունեությամբ, ապա հիշեք, որ ֆրանչայզինգի առանձնահատկությունը նրանում է, որ այն առաջարկում է հնարավորություններ ցանկացած ոլորտում: Սա հիանալի հնարավորություն է Ձեր նախընտրած ոլորտում բիզնես գործունեությամբ զբաղվելու, ուսուցում ու շարունակական աջակցություն ստանալու համար։
3.
Ֆրանչայզինգի հնարավորությունները միայն արագ սննդի
ու մանրածախ առևտրի ոլորտներում են:
Երկար տարիներ ֆրանչայզինգի ոլորտում գերակշռում էին մանրածախ առևտուրն ու արագ սնունդը, բայց դա այլևս այդպես չէ: Պոտենցիալ ֆրանչայզիները կարող են ֆրանչայզինգի հնարավորություն գտնել գրեթե յուրաքանչյուր ոլորտում։ Ամեն տարի Entrepreneur ամսագիրը հրապարակում է լավագույն ֆրանշիզաների ցանկը, և լավագույններից մի քանիսը ոչ միայն սննդի կամ մանրածախ առևտրի, այլ նաև հյուրընկալության, ավտոմեքենաների վերանորոգման, աղետների վերականգնման, ֆիթնեսի, խնամքի և հաղորդակցության ոլորտներում են:
4. Հաջողությունը միշտ երաշխավորված է:
Թեև ֆրանչայզինգի ընձեռած հնարավորությունները շատ են, դրանք ինքնաբերաբար չեն երաշխավորում Ձեր գործունեության հաջողությունը: Ֆրանչայզերները տրամադրում են գործիքներ հաջողության հասնելու համար, բայց չեն կարող երաշխավորել Ձեր գործունեության հաջողությունը: Ֆրանշիզա ունենալը իրականում բարդ է, իսկ Ձեր հաջողության միակ պատասխանատուն ինքներդ եք: Այնուամենայնիվ պետք է շեշտել, որ, ըստ հետազոտությունների, սկսնակ բիզնեսների 70-90%-ը ձախողում է առաջին տարում, իսկ ֆրանշիզայի դեպքում ցուցանիշը շատ ավելի ցածր է՝ միայն 20-30-% չի հաջողում առաջին տարում։
5. Ֆրանչայզինգն ավելի հեշտ է, քան սեփական բիզնեսը սկսելը։
Որոշ առումներով այս միտքը ճիշտ է: Ֆրանչայզինգը թույլ է տալիս գործել առանց այնպիսի նախնական փուլերի, ինչպիսիք են՝ արտադրանքի մշակումը, մատակարարի ընտրությունը, բիզնես պլանավորումը և ներդրողների որոնումը: Սակայն դա չի նշանակում, որ մեկնարկի սկզբնական փուլերը բաց թողնելով ճանապարհն ավելի հեշտ կլինի: Ֆրանչայզինգը պահանջում է նույն հմտություններն ու պարտականությունները, ինչ բիզնեսը զրոյից սկսելը՝ աշխատակիցների կառավարում, ծախսերի կրճատում, աշխատավարձ և այլն:
6. Ընտրեք հայտնի անունով արտոնություն։
Բրենդը կարող է աշխատել Ձեր օգտին կամ Ձեր դեմ։ Եթե բրենդը հաջողակ է, Դուք ավելի շատ մարդկանց կարող եք գրավել, բայց եթե բրենդը այդքան էլ հաջողված չէ, Ձեր բիզնեսը նույնպես կտուժի: Գործարարների համար հեշտ է հավատալ, որ հայտնի բրենդը նշանակում է հաջողակ բիզնես, բայց մարդիկ այնքան էլ հավատարիմ չեն բրենդին, որքան մենք կարծում ենք: Բրենդը չպետք է լինի առաջնային, երբ փնտրում եք ֆրանշիզա. այնպիսի կետեր, ինչպիսիք են՝ ներդրումների վերադարձը, հաջողության մակարդակը, կառուցվածքը, արտադրանքի որակը և նախնական ներդրումները, ավելի առաջնային են:
7. Ֆրանչայզերը մտածում է միայն հոնորարների մասին, ոչ թե ֆրանչայզիի հաջողությունների մասին։
Ֆրանչայզերները ցանկանում են, որ իրենց ֆրանչայզիները հաջողակ լինեն. առանց հաջողակ ֆրանչայզիի նրանք չէին կարողանա ստանալ հոնորարներ: Ֆրանչայզերի շահերից է բխում օգնել իր ֆրանչայզիներին հաջողակ բիզնեսներ վարել:
8. Հեշտ է ֆրանչայզից հեռանալը:
Ընդհանրապես, ֆրանչայզից դուրս գալն ավելի դժվար է՝ ի տարբերություն սեփական բիզնեսի: Ֆրանչայզից դուրս գալու դեպքում շատ կարևոր է պայմանագիրը մանրամասն կարդալը, որպեսզի իմանաք, թե ինչ սպասել ելքի փուլում: Հաճախ ֆրանչայզերները ցանկանում են պաշտպանել իրենց արտոնությունների շուկան, այդ իսկ պատճառով արտոնագրման պայմանագրերի մեծ մասը պարունակում է ոչ մրցակցային դրույթներ դադարեցման հետ կապված: Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելը կարող է նաև հանգեցնել մեծ ծախսերի և/կամ պայմանագրի խզման հետ կապված դատական գործընթացների:
Կայք՝ Afra.am
Էլ. հասցե՝ info.afra.am@gmail.com
Հեռ.՝+374 41616141
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։