Բիզնես մոդել CANVAS
Բիզնես մոդելը նկարագրում է այն գործընթացը, թե ինչպես է կազմակերպությունը ստեղծում և հասցնում արժեք, ինչպես նաև ներառում է ընկերության նպատակները և դրանց հասնելու ուղիները:
CANVAS բիզնես մոդելը ռազմավարական կառավարման ձևանմուշ է, որն օգնում է Սթարթ ափ-ներին և արդեն գործող բիզնեսներին մշակել իրենց բիզնես մոդելը: Այն հիանալի գործիք է բիզնես մոդելի կառուցվածքը հեշտ ընկալելու համար: Բիզնես մոդելի մշակման սկզբնական փուլում կարելի է առանձնացնել որոշ մրցակիցների և նշումներ կատարել նրանց բիզնես մոդելների վերաբերյալ:
Տիրապետելով այս տեղեկատվությանը` հնարավոր է հասկանալ հաճախորդների ակնկալիքները, վճարելու պատրաստակամությունը, ինչպես նաև շուկայում հաճախորդների կարիքների բավարարումը: 9 հիմնական կետերի միջոցով կարելի է նկարագրել լավագույն բիզնես մոդելը, որի միջոցով հստակ կպատկերացնեք, թե ինչպես եք պատրաստվում գումար վաստակել:
Ստորև կներկայացնենք CANVAS բիզնես մոդելի 9 կետերը
1. Հաճախորդների սեգմենտավորում
Հաճախորդները ցանկացած բիզնես գործունեության հիմքն են: Հաճախորդների բավարարվածությունը մեծացնելու համար, անհրաժեշտ է սեգմենտավորել Ձեր հաճախորդներին, ըստ միատեսակ պահանջների, միանման վարքագծի և այլ hատկանիշների: Պետք է կարևոր որոշում կայացնել, թե որ սեգմենտների հետ պետք է աշխատել և որոնց պետք է անտեսել: Այս որոշման կայացումից հետո միայն կարող եք մշակել բիզնես մոդելի հետագա փուլերը:
2. Արժեքավոր առաջարկ (Value Proposition)
Արժեքավոր առաջարկը այն օգուտներն ու լուծումներն են, որոնք Դուք կարող եք տրամադրել հաճախորդներին: Հաճախորդների համար արժեքավոր առաջարկը կարող է պատճառ հանդիսանալ փոխարինելու մի ընկերությունը մեկ այլ ընկերությունով: Այն լուծում է հաճախորդների խնդիրները, ինչպես նաև բավարարում նրանց կարիքները: Հետևյալ հարցերի պատասխաններն ունենալով` Դուք կարող եք բարելավել Ձեր ընկերության կողմից տրամադրվող արժեքավոր առաջարկը.
- Ի ՞նչ արժեք տրամադրել հաճախորդներին:
- Հաճախորդների ո՞ր խնդիրները պետք է օգնել լուծել:
- Հաճախորդների ո՞ր պահանջմունքներն է ընկերությունը բավարարում:
3. Տեղաբաշխման ուղիներ
Կոմունիկացիան, տեղաբաշխումն ու վաճառքի ուղիները հաճախորդի հետ շփման հիմնական ձևերն են: Այս ուղիների գրագետ կառավարումը դրական ազդեցություն կունենա բիզնեսի գործունեության վրա: Հաճախորդների շրջանում կազմակերպության ապրանքների և ծառայությունների մասին տեղեկացվածության մեծացումը, կազմակերպության արժեքավոր առաջարկի գնահատման հնարավորությունը և սպասարկումը վաճառքից հետո կբարձրացնեն տեղաբաշխման արդյունավետությունը:
Տեղաբաշխման ուղիների տեսակներն են՝ վաճառք վեբ կայքի միջոցով, մեծածախ վաճառք, վաճառք սեփական ցանցով և այլն:
4. Հաճախորդների հետ հարաբերություններ
Ցանկացած կազմակերպություն պետք է հստակ սահմանի, թե ինչ տեսակի հարաբերություն պետք է զարգացնի հաճախորդների յուրաքանչյուր սեգմենտի հետ, որքան ծախսատար կարող է լինել այդ գործողությունների իրականացումը, և որքանով է այդ ամենը կապված բիզնես մոդելի մնացած գործողությունների հետ: Կախված Ձեր գործունեության նպատակից` նոր հաճախորդների գրավում, հաճախորդների պահպանում, վաճառքների խթանում և այլն, հաճախորդների հետ հարաբերությունների տեսակի ընտրությունը կարող է լինել անհատական սպասարկում, ավտոմատացված ծառայություններ և այլն:
5. Եկամտային հոսքեր
Բիզնես մոդելի այս մասում եկամուտներն են, որոնք Դուք ստանում եք յուրաքանչյուր սեգմենտից: Պետք է հստակ իմանալ, թե ինչ արժեքավոր առաջարկի համար է յուրաքանչյուր սեգմենտը պատրաստ վճարել: Ունենալով այս հարցի պատասխանը՝ կարող եք մեծացնել եկամտային հոսքերը: Գործարքի միջին արժեքը և ընդհանուր առմամբ բիզնեսի եկամուտը ավելացնելու համար իրական հնարավորություն է հանդիսանում նաև գնային խտրականությունը: Գնային խտրականությունը միևնույն ապրանքի համար տարբեր գների սահմանումն է:
6. Ծախսերի կառավարում
Արժեքավոր առաջարկի ստեղծումը, հաճախորդների հետ հարաբերությունները և եկամտի ստացումը որոշակի ծախսեր են պահանջում: Նմանատիպ ծախսերը կարելի է համեմատաբար հեշտ հաշվարկել կազմակերպության հիմնական ռեսուրսները, գործողությունները և համագործակցությունները պարզելու դեպքում: Ինչպես նաև պետք է պարզել, թե որոնք են ամենակարևոր ծախսերը Ձեր բիզնեսի համար և որ հիմնական ռեսուրսներն ու գործողություններն են համեմատաբար ավելի թանկ: Այս ամենը վերլուծելը անշուշտ կօգնի Ձեզ ճիշտ կառավարել ընկերության ծախսերը:
7. Հիմնական ռեսուրսներ
Յուրաքանչյուր բիզնես մոդել պահանջում է որոշակի հիմնական ռեսուրսներ: Այդ ռեսուրսները թույլ են տալիս ստեղծել և տրամադրել արժեքավոր առաջարկ, պահպանել հարաբերություններ հաճախորդների հետ և ստեղծել շահույթ: Պարզեք, թե ինչ ռեսուրսներ են Ձեզ հարկավոր բարենպաստ գործունեություն իրականացնելու համար: Կազմակերպության ռեսուրսները տարբեր են. ֆիզիկական, ֆինանսական, մտավոր և մարդկային: Ցանկացած տեսակի ռեսուրսների ճիշտ կառավարումը կհանգեցնի մեծ եկամուտների ստացմանը:
8. Հիմնական գործողություններ
Բիզնես մոդելի այս հատվածը նկարագրում է ամենակարևոր գործողությունները, որոնք Դուք պետք է իրականացնեք հաջողության հասնելու համար: Ինչպես հիմնական ռեսուրսների, այնպես էլ հիմնական գործողությունների նպատակը արժեքավոր առաջարկ ստեղծելն ու տրամադրելն է, հաճախորդների հետ հարաբերություններ պահպանելն ու շահույթ ստեղծելն է: Ընկերության հիմնական գործողությունները տարբերվում են՝ կախված բիզնեսի ոլորտից: Օրինակ՝ արտադրական բիզնեսի դեպքում, հիմնական գործողությունները ենթադրում են հաճախորդների մանրամասն ուսումնասիրություն և նոր տեխնոլոգիաների կիրառում, ավելի լավ ապրանք ստեղծելու համար: Եթե Դուք ծառայություններ եք մատուցում հաճախորդների հատուկ խմբին, օրինակ՝ ՏՏ ծառայություններ իրավաբանական ընկերությունների համար, այս դեպքում Ձեր հիմնական գործողությունները կլինեն բարձրակարգ փորձառության ձեռք բերումը տվյալ սեգմենտում և այնպիսի ապրանքների ու ծառայությունների ստեղծումը, որոնք լավագույնս կբավարարեն տվյալ սեգմենտի պահանջմունքները: Եթե Դուք ենթակառուցվածքային ծառայություններ մատուցող ընկերություն եք, ապա այս դեպքում Ձեր հիմնական գործողությունները կլինեն ենթակառուցվածքի հուսալիության պահպանումն ու արդյունավետության բարձրացումը:
9. Համագործակցություն
Համագործակցությունը կարող է հատկանշական օգուտ բերել Ձեր բիզնեսին: Համագործակցեք այլ կազմակերպությունների հետ, որպեսզի օպտիմալացնեք Ձեր բիզնես մոդելը, նվազեցնեք ռիսկերը և ձեռք բերեք անհրաժեշտ ռեսուրսներ: Պետք է պարզել, թե ովքեր են Ձեր հիմնական գործընկերները և ինչ գործողություններ են սովորաբար իրականացնում:
Կից կարող եք ներբեռնել բիզնես մոդելի աղյուսակը: Տվյալ հարցերին պատասխանելու միջոցով, կկարողանաք հեշտ կառուցել Ձեր ընկերության բիզնես մոդելը: Ցանկալի է մոդելի մշակումը իրականացնել մեծ խմբով, հնարավորինս շատ կարծիքներ հավաքագրելու համար:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։