search
close
singin icon
close
Acba SME

Գնել ֆրանշիզա, թե՞ ստեղծել սեփական բիզնեսը

Սեպտեմբերի 06, 2024
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Շատերն ունեն իրենք իրենց ղեկավարը լինելու ու բիզնես ունենալու երազանք։ Սակայն, սկսնակ գործարարները կանգնում են կարևոր որոշման առաջ՝ բիզնես սկսել զրոյից, թե՞ գնել ֆրանշիզա: Այս որոշումը կախված է բազմաթիվ գործոններից և պահանջում է մանրակրկիտ վերլուծություն:

Եկեք ուսումնասիրենք ֆրանշիզա գնելու առավելություններն ու թերությունները, որոնք կօգնեն Ձեզ պարզել՝ արդյոք դա լավագույն տարբերակն է Ձեր գործարար ուղին սկսելու համար:


Ֆրանշիզա գնելու առավելությունները


1. Ճանաչված բրենդ և համբավ

Հաստատված համբավն անփոխարինելի է, և դրա կառուցումը կարող է տարիներ տևել բիզնեսի համար: Վստահությունը շուկայական գործոն չէ, որը պարզապես կարելի է ձեռք բերել: Ֆրանչայզերը «ժառանգում» է կայացած բրենդի բարի համբավը, որը հաճախ ներառում է հաճախորդների մեծ բազա:


2. Աշխատող բիզնես մոդել

Ֆրանչայզերները, որպես կանոն, հաստատել են իրենց բիզնես մոդելը բազմաթիվ փորձարկումների միջոցով: Նրանց ստանդարտացված գործընթացները և՛ ձախողումների, և՛ հաջողությունների ուսումնասիրության արդյունք են: Նախապես փորձարկված բիզնես մոդելն օգնում է նվազեցնել ձախողման հավանականությունը, ինչը բնորոշ է նոր ստեղծված բիզնեսներին:


3. Աջակցություն և ուսուցում

Ֆրանչայզերը տրամադրում է վերապատրաստման համապարփակ ծրագիր, որը սեփականատերերին տալիս է որոշակի բիզնես միջավայրում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ: Աջակցության այս մոտեցումը անգնահատելի ռեսուրս է գործարար աշխարհում:


4. Աջակցություն մարքեթինգային գործունեության մեջ

Մարքեթինգը բիզնեսի հաջողության կարևոր բաղադրիչ է։ Ֆրանչայզերները սովորաբար առաջարկում են տարածաշրջանային գովազդային արշավներ, որոնք կարող են մեծապես բարձրացնել բրենդի ճանաչելիությունը: Բրենդինգի և մարքեթինգի աջակցության այս մակարդակը հասանելի չէ փոքր, անկախ բիզնեսներին:


Ֆրանշիզա գնելու թերությունները


1. Սկզբնական բարձր ներդրումներ

Ֆրանշիզա գնելու սկզբնական ծախսերը կարող են զգալի լինել, ինչպիսիք են՝ արտոնագրման վճարները, լոկացիայի ու տեխնիկայի ձեռք բերման ծախսերը և այլն: Միայն վճարը կարող է խոչընդոտ լինել պոտենցիալ ֆրանչայզիի համար։ Կարևոր է համեմատել բոլոր ծախսերը հնարավոր եկամուտների և օգուտների հետ՝ հաշվի առնելով, որ շահույթը կարող է ավելի դանդաղ աճել, քան նոր ստեղծվող բիզնեսի դեպքում:


2. Ստեղծագործականություն սահմանափակում

Այն գործարարի համար, ով ձգտում է նորարարության, ֆրանչայզերի հետ աշխատելը կլինի ոչ նպատակահարմար: Մինչ ֆրանշիզան առաջարկում է պատրաստի բիզնես մոդել, այն կարող է նաև սահմանափակել ստեղծագործական ազատությունը: Ֆրանչայզիից պահանջվում է գործել խիստ գործառնական և բրենդինգի ուղեցույցների շրջանակներում:


3. Ռոյալթիներ և վճարներ

Ֆրանչայզինգային գործունեության դեպքում ֆրանչայզիներից գանձվում են ընթացիկ հոնորարներ և վճարներ: Այս ծախսերը կարող են տատանվել եկամտի որոշակի տոկոսից մինչև հաստատված վճար կամ երկուսի համակցություն: Այս ծախսերի կանխատեսելիությունը կարող է օգնել ֆինանսական պլանավորմանը, բայց դրանք նաև նվազեցնում են բիզնեսի շահութաբերությունը:


Ֆրանշիզա գնելու որոշումը կարևոր շրջադարձ է ցանկացած գործարարի կարիերայում։ Ֆրանչայզինգը հաճախ պահանջում է նախնական մեծ ներդրում, սակայն այն ապահովում է բիզնեսի ստեղծման կառուցվածքային մոտեցում:


Բիզնես խորհուրդ

Կատարեք շուկայի հետազոտություն այն ոլորտի վերաբերյալ, որը դիտարկում եք: Շուկայի հագեցվածությունը, սպառողի վարքագծի միտումները և մրցակիցները կարևոր դեր են խաղում Ձեր բիզնեսի կենսունակության համար: Անկախ նրանից՝ բիզնեսը սկսում եք զրոյից, թե գնում եք ֆրանշիզա, շուկայի խորը ուսումնասիրությունը պարտադիր է:


Կայք՝ Afra.am

Էլ. հասցե՝ info.afra.am@gmail.com

Հեռ.՝+374 41616141

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։