search
close
singin icon
close

Տոներն են մոտենում...

Դեկտեմբերի 20, 2023
2
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Բիզնեսի համար ամանորյա շրջանը տարվա ամենամրցակցային ժամանակահատվածներից է:

Բոլոր խոշոր ընկերությունները ներդրում են հսկայական միջոցներ իրենց ամանորյա արշավների կազմակերպման համար, մինչդեռ փոքր և միջին բիզնեսը ցանկանում է առավելագույնի հասցնել շահույթը: Գաղտնիք չէ, որ նախատոնական շրջանում ոչ միայն մեծանում են սպառողների ծախսերը, այլ նաև ուժեղանում է բիզնեսների միջև գործող մրցակցությունը: Վաղ պլանավորումը բիզնեսներին օգնում է ստեղծել ճիշտ ռազմավարություն և կատարել պլանավորված գործողությունները՝ մրցակիցներից առանձնանալու համար:

Որոշ հետազոտությունների համաձայն՝ փոքր և միջին ձեռնարկությունների 53%-ը որևէ գործողությունների պլան չի կազմում Ամանորի համար:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի կարևոր խորհուրդներ՝ Ամանորին ընդառաջ.


1. Տեղեկացրե՛ք հաճախորդներին Ձեր առաջարկների մասին՝ որքան հնարավոր է շուտ 

Եթե ունեք ամանորյա հատուկ առաջարկներ, կապ հաստատեք Ձեր հաճախորդների հետ և տեղեկացրեք նրանց այդ առաջարկների մասին որքան հնարավոր է շուտ, քանի որ մարդիկ հակված են պլանավորել իրենց գնումներն ու պատվերները նախապես: Եթե Դուք նրանց չեք տեղեկացնում կամ ուշացնում եք Ձեր գործողությունները, Ձեր փոխարեն դա կանեն Ձեր մրցակիցները: 

Ձեր հատուկ առաջարկների և զեղչերի մասին կարող եք տեղեկացնել ինչպես սոցիալական հարթակների Ձեր էջերում, այնպես էլ էլեկտրոնային նամակների միջոցով։ Տարածվող նյութերում կարող եք ներառել նաև տեղեկատվություն, օրինակ՝ երկարացված աշխատանքային ժամերի և աշխատանքային օրերի վերաբերյալ: 


2. Պատրաստե՛ք հատուկ առաջարկներ 

Ամանորն այն ժամանակաշրջանն է, երբ բոլորը կատարում են գնումներ։ Բաց մի թողեք այդ հնարավորությունը և ներգրավեք նոր հաճախորդներ՝ ներկայացնելով հատուկ առաջարկներ:

 Հատուկ առաջարկների մի քանի գաղափարներ են՝

  • X գումարից կամ քանակից ավել գնումներ կատարելու դեպքում զեղչ կամ նվեր ընտրելու հնարավորություն։ Հատուկ առաջարկը կազմելիս հաշվի առեք, թե ինչ նպատակ եք հետապնդում՝ սպառել պահեստներում առկա ապրանքը, ներգրավել նոր հաճախորդներ թե՞ մեծացնել մեկ գնման միջին գումարը։
  • Ստեղծեք նվերների հավաքածուներ կամ փաթեթներ։ Ապրանքների կամ ծառայությունների փաթեթներ առաջարկելով Դուք ոչ միայն կօգնեք հաճախորդին հեշտ ընտրել նվեր, այլ նաև կավելացնեք Ձեր շահույթը։ Արդյունավետ փաթեթներ ստեղծելու համար վերլուծեք Ձեր գնորդների վարքագիծը, օրինակ՝ տվյալ ապրանքը գնելիս գնում են նաև մեկ այլ՝ լրացնող ապրանք։ Նվերների հավաքածուներ կարող են առաջարկել բոլոր կազմակերպությունները՝ անկախ ոլորտից:
  • Ներառեք անվճար ծառայություններ, որոնք քիչ ռեսուրսատար են, բայց կստեղծեն հավելյալ արժեք հաճախորդի համար, ինչպես օրինակ՝ անվճար փաթեթավորում կամ առաքման հնարավորություն։ Վերջինս կարող եք արտապատվիրակել համապատասխան կազմակերպության։ 

3. Հաղորդե՛ք ամանորյա շունչ Ձեր բրենդին 

Ամանորին ընդառաջ տոնական շունչ հաղորդեք Ձեր բրենդին: Սոցիալական հարթակներում ամանորյա տարրեր ավելացրեք օրինակ՝ տոնական գրառումներ արեք ինչպես պրոդուկտի, այնպես էլ պրոդուկտին առնչվող այլ հետաքրքիր թեմաներով: Բացի օնլայն տիրույթից, մտածեք նաև Ձեր խանութ-սրահի կամ սրճարանի ձևավորման մասին։ Լավ մտածված ձևավորումը կարող է մեծ ճանաչելիություն ապահովել, իսկ էսթետիկ նկարները արագ կտարածվեն սոցիալական հարթակներում։ 

Մի՛ մոռացեք նաև աշխատավայրի տոնական մթնոլորտի և զարդարանքների մասին։ Ստեղծեք հաճելի ամանորյա մթնոլորտ՝ ոգեշնչելով ոչ միայն հաճախորդներին, այլ նաև անձնակազմին: Առավել անմիջական լինելու համար կարող եք սոց. ցանցերում կիսվել Ձեր կազմակերպության ներսում տիրող ամանորյա տրամադրությամբ՝ հոլովակի կամ նկարների տեսքով։ 


4. Մշտապես առաջարկե՛ք նվեր քարտեր 

Անկախ նրանից, թե որքան լավ են Ձեր հաճախորդները պլանավորում իրենց տոնական գնումները, նրանցից շատերը հավանաբար չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ նվեր կարելի է գնել: Հաճախորդների այս խմբին ևս ներգրավելու համար առաջարկեք նրանց գնել նվեր քարտեր, որոնք ցանկալի է լինեն տոնական փաթեթավորմամբ։ 


5. Ուղարկե՛ք ամանորյա շնորհավորական բացիկներ Ձեր հաճախորդներին 

Ուղարկելով ամանորյա բացիկներ՝ ցույց տվեք Ձեր հաճախորդներին, որ գնահատում եք նրանց հավատարմությունը: Ամանորյա բացիկները ուղարկեք շնորհակալական բովանդակությամբ՝ շնորհակալություն հայտնեք հավատարիմ հաճախորդ լինելու համար և հայտնեք, որ անհամբերությամբ սպասում եք նրանց նաև հաջորդ տարի: Ինքնուրույն և փոքր բյուջեով ամանորյա բացիկ պատրաստելու համար կարող եք օգտվել նաև օնլայն ռեսուրսներից (օրինակ՝ canva.com): 


Այսպիսով, Ամանորը բիզնեսի համար հրաշալի հնարավորություն է ամրապնդելու հարաբերությունները և՛ հաճախորդների, և՛ աշխատակիցների, և՛ գործընկերների հետ՝ ևս մեկ անգամ նրանց պարգևելով դրական էմոցիաներ։

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։