Երբ մոտենում է Ամանորը, բոլոր խոշոր ընկերությունները սկսում են ստեղծել իրենց տոնական գովազդային արշավները:
Ամեն տարի մեծ կազմակերպություններ պատրաստ են առավելագույնի հասցնել իրենց մարքեթինգային ծախսերը և մեծ գումարներ ներդնել իրենց ամանորյա գովազդային արշավների մեջ: Կարելի է ասել, որ այն դարձել է մրցակցություն՝ հետևելով, թե ով կստեղծի ամենահայտնի ամանորյա գովազդային արշավը:
Բայց ինչու՞ են ընկերությունները ահռելի գումարներ ներդնում այս գովազդներում: Պատճառն այն է, որ Ամանորը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում շատ ընկերությունների, և ամանորյա գովազդների հաջողությունների հետևանքները դեռ շատ երկար են շարունակվում: Ամանորյա մարքեթինգային արշավի հաջողությունը վաճառքի և շահույթի մեծացման առումով կարող է ունենալ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցություն: Օրինակ, «John Lewis» կազմակերպությունը գնահատում է, որ 2012 թվականից ի վեր իր վաճառքները աճել են ավելի քան 35%-ով` իրենց ամանորյա գովազդային արշավների հաջողությունների շնորհիվ: Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ ամանորյա գովազդային արշավների վրա ծախսված յուրաքանչյուր 1 ֆունտ ստեռլինգի համար «Sainsbury» ընկերությունը ստանում է մոտ 24 ֆունտ ստեռլինգ շահույթ: Ավելին՝ 2015 թվականին «Sainsbury» ընկերությունը իր «Mog the Cat» գովազդային հոլովակի շնորհիվ դարձավ ամանորյա հեռուստատեսային գովազդի հաղթող:
Ամանորյա գովազդային արշավները լինում են յուրովի և ունենում են տարբեր բովանդակություն: Ստորև ներկայացված են այն գովազդային արշավները, որոնք արժանացել են հանրության հավանությանը և ամենալայն ճանաչումն են ձեռք բերել:
1. «John Lewis»-ը ձեռք է բերել առավել հիշարժան և հուզական ամանորյա գովազդների հեղինակությունը: Ինչպես նշում է John Lewis-ը ամանորյա գովազդային արշավի միջոցով հաջողության հասնելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ եթե ընկերությունը կենտրոնանում է զուտ գեղեցիկ պատմության ստեղծման վրա, բայց հստակ նպատակ չի հետապնդում, ապա այն կարող է ընդամենը հաճույք պատճառել սպառողին, բայց ոչ ավելին: Օրինակ «Man on the Moon» գովազդային արշավը ոչ միայն ստեղծված է հետաքրքիր պատմության հիման վրա, այլ նաև ունի հստակ նպատակ: Հոլովակում ցուցադրվող աստղադիտակը այն ապրանքն է, որն ակտիվորեն գովազդվում է խանութում: Ավելին՝ ընկերության 2015թ-ի գովազդային արշավը նվիրված է միայնակության խնդրին, և դիտումների քանակը 1 շաբաթվա ընթացում հասել է 22 միլիոնի: Հոլովակի շնորհիվ ընկերությունը մեծ հաջողության է հասել 2015թ-ին:
JohnLewis 2015, Man on the Moon
2. «Marks & Spencer» ընկերությունը իր «Christmas with love from Mrs Claus» ամանորյա գովազդային արշավի միջոցով հույս ուներ ավելի շատ զգացմունքային կապ ստեղծել սպառողների հետ, և ցանկանում էր ավանդական գովազդային հոլովակի փոխարեն ստեղծել այնպիսի հոլովակ, որը ստեղծված կլինի հաճախորդների փորձի և կարծիքների հիման վրա: «M&S» ընկերության նպատակը հետևյալն էր. խթանել վաճառքը՝ ստեղծելով համբավ: Այսպիսով 2016թ-ի գովազդային արշավի շնորհիվ ընկերության վաճառքի ծավալները էապես աճեցին: Արդյունքում հոլովակում ներկայացված կարմիր զգեստի և փայլուն կոշիկների վաճառքը պլանավորածից 34%-ով ավել Էր:
M&S2016, Christmas with love from Mrs Claus
3. «Debenhams» ընկերությունը վերափոխում է «Cinderella»-ին ամանորյա գովազդային արշավի համար:«#YouShall Find Your Fairytale Christmas» գովազդային արշավը մի տղամարդու մասին է, ով փորձում է գտնել մի կնոջ, ում նա հանդիպել է գնացքի մեջ: Կինը պատահականորեն թողնում է իր փայլուն կոշիկը գնացքում, իսկ տղամարդը ցանկանալով գտնել կնոջը սկսում է սոցիալական լրատվամիջոցների արշավ #FindThatGirl հեշթեգով:
Debenhams2017, #YouShall find Your Fairytale Christmas
4. «EDEKA» գերմանական սուպերմարկետների ցանցը, դասեր քաղելով տարբեր հայտնի կազմակերպությունների ամանորյա գովազդային արշավների փորձից, ստեղծում է շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ հզոր ամանորյա գովազդային արշավ, որը մեծ հաջողություն է բերում ընկերությանը՝ դառնալով հզոր մրցակից այլ հայտնի ընկերությունների համար: Ընդամենը 1 շաբաթվա ընթացում«Weihnachtsclip - #heimkommen(Homecoming)» գովազդային արշավի դիտումների քանակը հասան 33.5 մլն-ի, ինչպես նաև 2.3 մլն մարդ կիսվեց հոլովակով սոցիալական ցանցերում:
EDEKA 2015, Weihnachtsclip - #heimkommen
5.«McDonald's»-ը նշում է, որ 2016 թվականի գովազդային արշավը աներևակայելի հաջողություն բերեց իր ընկերությանը, ինչը հանգեցրեց վաճառքի մեծացման, բրենդի իրազեկության բարձրացման, ինչպես նաև գրանցվեց ամենաուժեղ ROI ցուցանիշներից մեկն իր մարքեթինգի համար: Այդ հաջողությունից հետո արագ սննդի ցանցը էլ ավելի է ընդլայնվում և 2017թ-ին ստեղծում ամենևին նոր ամանորյա գովազդային արշավ՝ «Carrot Stick»:
McDonald's UK 2017- Carrot Stick
6. «WestJet» ընկերությունը ստեղծեց մի փորձություն իր հյուրերի համար, որը ոչ միայն գրավեց իր թիրախային սպառողների սրտերը և մտքերը, այլ նաև գրավեց բոլոր սոցիալական կայքերի ուշադրությունը ամբողջ աշխարհով մեկ:«Real-time Giving» ամանորյա գովազդային արշավը 2013թ-ին դարձավ ամենաշատ դիտված գովազդային արշավներից մեկը, և մեծացրեց ընկերության վաճառքները 86%-ով՝ նախորդ տարվա համեմատ: Դիտումների քանակը 45մլն-ից ավել էին, սակայն սպասվում էր ընդամենը 500 հազար դիտումներ:
Հյուրերը զարմացել էին, երբ իրենց ուղեբեռների փոխարեն նկատեցին տոնական զարդարված փաթեթներ: Դրանք ոչ միայն իրենց ժամանած ճամպրուկներն էին, այլ նաև այն նվերները, որոնք նրանք ցանկացել էին մի քանի ժամ առաջ:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։