Ինչպե՞ս են իրականում գործում Instagram-ի ալգորիթմները: Ինչպե՞ս ստանալ հավանումների, մեկնաբանությունների և դիտումների առավելագույն քանակ:
Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել տարբեր կայքերում, որտեղ տեղեկատվությունը հաճախ իրականությանը չի համապատասխանում: Ներկայացնենք թե ինչպես է իրականում աշխատում Instagram-ի ալգորիթմը:
1. Որքա՞ն հաճախ են փոխվում ալգորիթմները:
Փոփոխությունները տեղի են ունենում յուրաքանչյուր ակնթարթ՝ հիմք ընդունելով օգտագործողի վարքագիծը, ըստ որի համակարգը արձագանքում է օգտագործողի ցանկացած քայլին: Instagram-ի լրահոսը Ձեզ ցույց չի տալիս պատահական գրառումներ Ձեր հավանած էջերից, նա դրանք ընտրում է ըստ Ձեր նախասիրությունների: Որքան սոցիալական ցանցը վստահ լինի, որ գրառումը Ձեզ դուր կգա, այնքան ավելի հավանական է, որ այն կցուցադրվի/կհայտնվի Ձեր լրահոսում:
2. Ի՞նչ գործոններ է հաշվի առնում համակարգը գրառումը լրահոսում ցուցադրելու համար:
Առաջին հերթին դիտարկվում է նկարին կամ տեսահոլովակին բովանդակության համապատասխանությունը: Որքան շատ դիտումներ/վիդեո տարբերակի համար/, մեկնաբանություններ, պահպանումներ /save/ և հավանումներ հավաքի գրառումը այնքան մեծ կլինի հավանականությունը, որ լրահոսում առաջին շարքերում կցուցադրվի: Սա նշանակում է, որ պետք է փորձեք հնարավորինս բովանդակալից և հետաքրքիր գրառումներ կատարել:
3. Ճի՞շտ է արդյոք այն միտքը, որ վիդեո տարբերակով կատարված գրառումները ավելի մեծ տարածում են ստանում լրահոսում:
Վիդեո տարբերակով գրառումները հիմնականում ցուցադրվում են այն օգտատերերի լրահոսում, ովքեր հետաքրքրված են և հաճախ են դիտում նման հոլովակները մինչև վերջ: Գրառման ձևաչափն ընտրելիս կենտրոնացեք Ձեր լսարանի նախասիրությունների վրա: Եթե նրանք ավելի լավ են արձագանքում տեսահոլովակներին, ապա ավելի հաճախակի դարձրեք տեսահոլովակների հրապարակումները:
4. Արդյո՞ք գոյություն ունի գրառման հանդեպ արձագանքի սահմանված ժամանակահատված, օրինակ, երբ գրառում եք կատարում, Ձեր հետևորդների մոտ ցուցադրվում է առաջին 15 կամ 30 րոպեն:
Պետք չէ կենտրոնանալ և ընտրել այն ժամերը, երբ վստահ եք Ձեր լսարանը առցանց է գտնվում: Այդ ժամերին, ընդհակառակը, մրցակցությունը ավելի է բարձրանում: Կարելի է գրառումներ կատարել ավելի պասիվ ժամերի, իսկ հավանումներ հավաքել փոքր-ինչ ուշ, քանի որ նրանց լրահոսում Ձեր գրառումը ցուցադրվում է կախված Ձեր էջի հանդեպ իրենց ցուցաբերած հետաքրքրությունից:
Որոշ սահմանափակումներ, որոնք պետք է իմանալ:
Հետևումների, հավանումների և դիտումների սահմանափակումների իմացությունը թույլ կտա չխախտել սոցիալական ցանցի կանոնները և դրա համար տույժեր չստանալ: Առաջին հերթին սա վերաբերում է Instagram-ում ավտոմատացված խթանման ծառայություններից օգտվողներին: Բացահայտված խախտումների դիմաց Դուք կարող եք հանդիպել արգելափակումների հետևյալ տեսակներին՝
- Ստվերային արգելափակում /Shadowban/, որի արդյունքում կունենաք դիտումների կտրուկ նվազում: Ձեր գրառումները չեն ցուցադրվի հատկապես այն օգտատերերի մոտ ովքեր չեն հետևում Ձեր էջին:
- Ժամանակավոր արգելափակում, որն իրենից ներկայացնում է որոշակի գործողությունների ժամանակավոր սահմանափակում: Արգելափակման ժամկետը կախված է խախտումների քանակից և կարող է լինել 3 ժամից մինչև 21 օր:
- Հավերժ արգելանք, որի դեպքում առանց վերականգելու հնարավորության ջնջվում է էջն ամբողջությամբ:
Ստորև ներկայացված աղյուսակում նշված են հետևումների, հավանումների և մեկնաբանությունների համար նախատեսված սահմանափակումները կախված էջի գործողության ժամկետից:
Էջի գործողության ժամկետ |
Հետևումներ |
Հավանումներ |
Մեկնաբանություններ |
|||
Ամիս |
Ժամ |
Ամիս |
Ժամ |
Ամիս |
Ժամ |
|
Մինչև 3 ամիս գործող |
2000 |
20-40 |
300 |
25 |
150 |
30 |
3-6 ամիս գործող |
3000-4000 |
30-60 |
1200 |
25-50 |
200 |
40 |
Հին էջեր |
5000-6000 |
40-60 |
900 |
50 |
250-300 |
50 |
Պետք է հաշվի առնել, որ բաժանորդագրումների /follow/ և
ապաբաժանորդագրումների /unfollow/ քանակները, գումարվում են միմյանց և հաշվում
որպես առանձին գործողություններ: Նույնը տեղի է ունենում նաև հավանումների
պարագայում:
Գոյություն ունեն որոշ սահմանափակումներ նաև Direct-ով տեղեկատվության ուղարկման, Story-ում, նկարներում և մեկնաբանություններում էջը նշելու համար:
Direct-ով տեղեկատվության ուղարկում:
Սա ամենաբարդ կետն է, քանի որ ամենից հաճախ արգելանքները դրվում են հենց այս պատճառով: Ամենից լավ տարբերակն է ուղարկել նամակներ միայն հետևորդներին: Այս դեպքում սահման համարվում է բաց երկխոսությունների քանակը: Իսկ եթե հետևորդ չհանդիսացող էջերին փորձեք նամակներ ուղարկել արգելանքներ ստանալու ռիսկը զգալիորեն կաճի: Նման գործողությունները դիտարկվում են որպես կասկածելի ակտիվություն, և բացի այդ, օգտատերերը կարող են սպամ ուղարկել: Մինչև 3 ամսվա օգտատերերին լավ է սահմանափակվել օրական 20-30 նամակով և ուղարկել ժամում 5-ից ոչ ավել նամակ: 3-6 ամիս գործող օգտատերերին՝ օրական մինչև 40 նամակ, ժամում մինչև 15: Հին օգտատերերի համար՝ 50-ից ոչ ավել օրական նամակ և ժամում առավելագույնը՝ 20:
Նամակներ ուղարկելու ինտերվալը խորհուրդ է տրվում սահմանել նվազագույնը 8-10 րոպե:
Նշումներ նկարներում, Story-ում և մեկնաբանություններում:
Անկախ էջի գործողության ժամկետից՝ կարող եք յուրաքանչյուր գրառման տակ նշել Ձեր անվանումը առավելագույնը 5 անգամ: Մեկնաբանություններում կարող եք նշել առավելագույնը 5 օգտատիրոջ: Story-ում նշելիս լավ է չգերազանցել 10-ը: Story տեղադրելու սահմանը ամսական համարվում է 500-ը:
Նշված սահմանափակումները հաճախակի թարմացվում են, իսկ նոր սահմանների իմացությունն ու պահպանումը կօգնի խուսափել արգելափակումներից: Սահմանափակումները սահմանվում են սոցիալական ցանցի մշակողների կողմից: Դրանք անհրաժեշտ են կեղծ խթանման մեթոդների կիրառությունից խուսափելու համար, և նպատակ ունեն պահպանել սոցիալական կայքի «մաքրությունը»:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։