Ամպային տեխնոլոգիաների նախապատմությունը
«Ամպ» տերմինը նոր չէ։ Դեռևս համակարգչային ցանցերի կիրառման վաղ շրջանում ինժեներները պետք է քարտեզագրեին ցանցի բոլոր բաղադրիչները։ Ցանցերի մեծանալուն և բարդանալուն զուգահեռ անհնար էր դառնում բոլոր բաղադրիչները մեկ դիագրամով քարտեզագրել։ Բարդ համակարգչային ցանցերի դիագրամները մշակելու համար ինժեներները սկսեցին նման ցանցերը պատկերել ամպի տեսքով։
Այսպես`ամպի պատկերը սկսեց նույնացվել բարդ համակարգչային ցանցի հետ։ Համակարգչային ցանցերից ամենամեծն, իհարկե, ցանցերի և համակարգիչների այն համակցությունն է, որ ձևավորում է համացանցը (ինտերնետ)։ Հնարավոր չէ քարտեզագրել համացանցը, այդ պատճառով, երբ ինչ-որ մեկը ցանկանում է ցույց տալ համացանցի միջոցով մի համակարգչից մյուսին կապվելը, օգտագործում է ամպի պատկերը։ Օրինակ` դուք ցանկանում եք ցույց տալ՝ ինչպես է որևէ մեկը տանից ստուգում իր էլեկտրոնային հաշիվը։ Նա մուտք է գործում իր համակարգիչ, ապա բացում է էլեկտրոնային հաշվի կայքը։ Էլեկտրոնային հաշվի ծառայությունը սպասարկող սերվերը տեղադրված է, օրինակ, Մայքրոսոֆթի տվյալների կենտրոնում և հասանելի է համացանցի միջոցով, ինչպես պատկերված է ստորև բերված նկարում:
Իրականում, էլեկտրոնային փոստը առաջին լայնորեն կիրառված ամպային տեխնոլոգիան է։ Եթե երբևէ օգտվել եք էլեկտրոնային փոստի ծառայություններից որևէ մեկից, ինչպես օրինակ Gmail-ից, ապա դուք արդեն օգտագործել եք ամպ։
Այսօր ամպային տեխնոլոգիաները շատ ավելին են, քան էլեկտրոնային փոստը։ Ձեռնարկությունների համար նախատեսված բազմաթիվ ծրագրեր արդեն իսկ անցել են ամպային տարբերակի, և դրանց թիվը շարունակաբար աճում է։

Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89