Ամպային տեխնոլոգիաների հնարավորությունները
Ամպային տեխնոլոգիաները թույլ են տալիս հավաքել, պահել, վերլուծել աննախադեպ մասշտաբի, արագության և խորության տվյալներ: Տվյալների մշակման արդյունքում հնարավոր է դարձել գտնել հարաբերակցություններ, որոնք ժամանակին չափազանց փոքր էին հայտնաբերելու և տարբերելու համար: Հիմքում ունենալով ամպային տեխնոլոգիաները և առաջադեմ վերլուծական կարողությունները` մենք արագ առաջընթաց ենք տեսնում արհեստական բանականության, ռոբոտաշինության, նյութագիտության, 3D տպագրության և բազմաթիվ այլ ոլորտներում։
Նոր սարքավորումները անսահմանափակ հնարավորություններ են տալիս՝ վերաիմաստավորելու, թե ինչպես են աշխատում ձեռնարկությունները, ինչպես են կապ հաստատում հաճախորդների հետ, կառավարում աշխատանքային ռեսուրսները, ապրանք մատակարարում և կազմակերպում մատակարարման շղթաներ։
Սա մի գործընթաց է, որն արագ առաջ է շարժվում։ Նորարարական ընկերությունները թողարկում են ամպային հնարավորություններով նոր տեխնոլոգիաներ, որոնք առավելագույնս ուղղված են հաճախորդների սպասարկմանը` արդյունքում հիմնովին փոխելով բիզնեսի մի շարք ոլորտներ։ Օրինակ՝ Uber-ը աշխարհի ամենախոշոր տաքսի ծառայությունն է, չնայած ոչ մի մեքենա չունի, իսկ Airbnb-ն, որն աշխարհում ժամանակավոր կացարանի վարձակալության ամենաարժեքավոր ընկերությունն է, ոչ մի հյուրանոց չունի։
Ամպային տեխնոլոգիաների ամենակարևոր առավելություններից մեկն այն է, որ այն նախկինում միայն խոշոր ընկերություններին մատչելի կարողությունները հասանելի է դարձնում բոլոր բիզնեսների համար:
Սա փոխակերպում է փոքր և միջին բիզնեսի՝ նորարարություններ իրագործելու, արտադրողականությունը մեծացնելու և դեպի նոր շուկաներ ընդլայնվելու հնարավորությունը։
Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։