Ի՞նչ է ամպը
Դուք հաճա՞խ եք աշխատում գրասենյակից դուրս։ Արդյո՞ք ձեր աշխատակիցները երբեմն կարիք են ունենում աշխատել տանից կամ լինել դրսում։ Դուք ունե՞ք տարբեր վայրերից աշխատող աշխատակիցներ, ովքեր պետք է համագործակցեն իրար հետ։ Կարիք ունենու՞մ եք պարբերաբար մեծացնել աշխատակիցների քանակը։ Եթե այս հարցերից որևէ մեկին Ձեր պատասխանն է «այո», ապա ամպային տեխնոլոգիաները Ձեզ համար են։
Երբեմն դժվար է հասկանալ, թե կազմակերպությունն ինչ ի նկատի ունի՝ «ամպային» առաջարկ ասելով, քանի որ տարբեր մարդիկ տարբեր իմաստ են դնում «ամպ» տերմինի մեջ։
Ամպային տեխնոլոգիաները կարող եք պատկերացնել Ձեր տան էլեկտրականության օրինակով։ Այսինքն՝ Դուք չեք մտահոգվում՝ ինչպես է այն աշխատում, Դուք պարզապես գիտեք, որ այն միացված է և հասանելի, երբ դուք դրա կարիքն ունենաք։ Շարունակելով համեմատությունը՝ կարո՞ղ եք պատկերացնել, որ Ձեր կազմակերպությունը պատասխանատու է սեփական էլեկտրաէներգիայի արտադրման և կառավարման համար։ Սեփական էլեկտրաէներգիա արտադրելու համար հսկայական ռեսուրսներ կպահանջվեին և այն մատչելի չէր լինի։
Իհարկե, հնարավոր է կառուցել էլեկտրաէներգիա արտադրող կայան, անցկացնել լարերը, տեղադրել տրանսֆորմատորները և այն ամենը, ինչն անհրաժեշտ է էլեկտրականություն ստանալու համար։ Սակայն այդ ամենի համար պահանջվող ծախսերը և ջանքերն էլեկտրականությունը հասանելի կդարձնեին միայն ամենամեծ ընկերություններին։ Ժամանակակից էլեկտրական ցանցերի շնորհիվ ցանկացած մեծության ընկերություն կամ անհատ կարող է առանց խոչընդոտի օգտվել էլեկտրականության ընձեռած հնարավորություններից։ Ընկերությունը պարզապես գրանցվում է ծառայության ստացման համար, և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը հոգում է ամեն ինչի մասին։
Համացանցով հասանելի ծրագրային ապահովումը աշխատում է նույն սկզբունքով։ Կազմակերպությունները ստիպված չեն հսկայական ռեսուրսներ ծախսել՝ ձեռնարկության ծրագրային ապահովումն ինքնուրույն տեղադրելու և սպասարկելու համար: Հաշված րոպեների ընթացքում նրանք պարզապես կարող են գրանցվել և օգտվել ամբողջ աշխարհում նորագույն տվյալների կենտրոններում տեղադրված ծրագրային ծառայություններից, որոնք պատկանում և գործարկվում են այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են, օրինակ, Մայքրոսոֆթը կամ Ամազոնը։ Տվյալների կենտրոնները այն վայրերն են, որտեղ ֆիզիկապես գտնվում են կազմակերպությունների ծրագրային ապահովումը սպասարկող համակարգիչները։ Դրանք ներառում են բունկերատիպ կառույցներում տեղադրված հսկայական քանակությամբ հզոր համակարգչային տեխնիկա։
Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։