search
close
singin icon
close
Acba SME

Քոուչինգի ազդեցությունն աշխատակիցների մոտիվացիայի վրա

Փետրվարի 05, 2025
1
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Ինչպես նշել է Բիլ Գեյթսն իր ելույթներից մեկում՝ «Անկախ նրանից՝ բասկետբոլիստ ես, թենիսիստ, թե բրիջ խաղացող, բոլորին էլ քոուչ անհրաժեշտ է»:

Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից իրականացված հետազոտությունները և ոլորտի մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ կազմակերպությունները, որոնք ներդրել են քոուչինգի մշակույթն իրենց բիզնես գործընթացներում`


  • Գրանցել են 27% կյանքի և աշխատանքի հավասարակշռության աճ համեմատած այն կազմակերպությունների, որոնք չեն աշխատում քոուչերի հետ։
  • Հարցվողների 70%-ը պատասխանել են, որ նկատում են դրական աճ կատարողականի մեջ։
  • Հետազոտությանը մասնակցած կազմակերպությունների 86%-ը նկատել է ներդրումների վերադարձի աճ։

Լինի դա առաջնորդության, բիզնեսի, թե կարիերիային ուղղված՝ քոուչինգի դրական ազդեցությունն աշխատակիցների մոտիվացիայի և կատարողականի վրա անհերքելի է։ Ահա թե ինչպես`


1․ Աշխատակիցները պահպանում են աշխատանք-կյանք բալանսը

Սթրեսը և աշխատանք-կյանք բալանսի խախտումը զգալի ազդեցություն են թողնում աշխատակցի առողջության, մոտիվացիայի և կատարողականի վրա: Քոուչի հետ աշխատանքն օգնում է աշխատակիցներին սահմանել առաջնահերթությունները, կառավարել ժամանակն ու բարձրացնել ինքնավստահությունը։ Այս ամենի արդյունքում աշխատակիցներն ավելի կենտրոնացված են դառնում երկարաժամկետ արդյունքների վրա։


2․ Աշխատակիցները դառնում են ավելի ներգրավված կազմակերպության գործընթացներում

Թե՛ անհատական, և թե՛ թիմային քոուչինգի մշակույթը կազմակերպությունում ներդնելը նշան է աշխատակիցների համար, որ կազմակերպությունը ներդրում է կատարում նրանց մասնագիտական զարգացման մեջ։ Այսպես, աշխատակիցներն ավելի պատրաստակամ են դառնում նոր հմտություններ ձեռք բերելու հարցում, և ավելի քիչ հավանական է, որ տվյալ կազմակերպությունը կբախվի աշխատակիցներ կորցնելու խնդրին։


3․ Աշխատակիցները քաջատեղյակ են դառնում իրենց ուժեղ և թույլ կողմերի մասին

Քոուչի հետ աշխատանքը խթանում է ինքնավերլուծությունը։ Երբ աշխատակիցները լավ են գիտակցում իրենց ուժեղ և թույլ կողմերը, նրանք ավելի պատրաստ են դիմակայելու մարտահրավերներին, ինքնակրթվել, և աշխատել մասնագիտական հմտությունների զարգացման ուղղությամբ։ Արդյունքում, ձևավորվում է այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ աշխատակիցներն ավելի վստահ են, թիմային և ճկուն։


4․ Աշխատակիցները զարգացնում են փափուկ հմտությունները

Փափուկ հմտությունները գնալով ավելի են կարևորվում, քան բուն մասնագիտական հմտությունները։ Քոուչինգն այս հարցում ևս ունի դրական ազդեցություն։ Օրինակ՝ քոուչները կարող են օգնել աշխատակիցներին արտահայտել կառուցողական մտքեր, լսել ուրիշների տեսակետները, համագործակցել, կառավարել հուզական ինտելեկտը, վերլուծել խնդիրները և այլն։


5․ Աշխատակիցները կարողանում են սահմանել հստակ նպատակներ

Քոուչինգի արդյունքում աշխատակիցները կարողանում են սահմանել երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակներ՝ միաժամանակ սահմանելով գործողությունների պլան դրանց իրականացման, և հետագայում նաև արդյունքների չափման տեսանկյունից։ Թեև անմիջական ղեկավարները ևս օգնում են, սակայն որպես այդպիսին նրանք կենտրոնանում են կարճաժամկետ արդյունքի վրա, քանի որ նրանց առաջնահերթությունն է թիմի ընդհանուր նպատակը։

Քոուչն աշխատակցի համար հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր, ով աջակցում է առանց գնահատական տալու, առաջնորդում է և քաջալերում:

Քոուչը չի հանդիսանում ավելի բարձր պաշտոնով մեկը, ինչը քոուչ-աշխատակից հարաբերությունները լիովին տարբերում է ղեկավար-աշխատակից հարաբերություններից։


6․ Ամրապնդվում է թիմի միասնությունը

Քոուչինգի մշակույթը կարող է նաև նպաստել թիմի ներսում փոխադարձ վստահության և համագործակցության ամրապնդմանը: Անհատական հանդիպումների միջոցով աշխատակիցները սովորում են ավելի լավ հասկանալ միմյանց, ինչը նպաստում է միասնական և համախմբված թիմի ձևավորմանը:


Օրինակ՝ թիմային քոուչինգի արդյունքում աշխատակիցները սովորում են արդյունավետ հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման մեթոդներ, ինչը կրճատում է ներքին լարվածությունը:


Այսպիսով, ճիշտ կազմակերպված քոուչինգը մղում է աշխատակիցներին ինքնազարգացման, տալիս է հնարավորություն հպարտանալ իրենց կատարած աշխատանքով, ինչը հանգեցնում է աշխատանքից բավարարվածության և արտադրողականության բարձրացման:



Կայք՝ uteach.io

Էլ. հասցե՝ support@uteach.io

Հեռ.՝ +374 55 85 55 88

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։