Բիզնեսի ներքին համակարգին առնչվող դասընթացների կարևորությունը
Մեր օրերում փոքր և միջին բիզնեսները ոչ միշտ են ռեսուրսներ հատկացնում բիզնեսի ընդհանուր համակարգին առնչվող դասընթացներ կազմակերպելուն։ Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում այսպիսի դասընթացները։
Բիզնեսի ներքին համակարգին առնչվող դասընթացների նպատակն է աշխատակիցներին ծանոթացնել կազմակերպության գործունեությանը, արժեքներին, մշակույթին և ներքին ընթացակարգերին։ Նման դասընթացների անհրաժեշտություն հատկապես առաջանում է, երբ․
- կազմակերպությունը ներդնում է նոր տեխնոլոգիաներ, ծրագրեր կամ գործընթացներ,
- աշխատակիցներին պետք է օգնել ինտեգրվել նոր թիմում,
- թիմերը կամ բաժինները միացվում են, և հարկավոր է խթանել համագործակցությունը,
- կազմակերպությունը վերանայում է իր հիմնական սկզբունքները, կամ փոխվում են ընթացակարգերը։
Ահա, թե ինչպես կարող են բիզնեսի ներքին համակարգին առնչվող դասընթացները օգնել Ձեզ լինել հաղթող աշխատավայրում։
1․ Աշխատակիցները դառնում են ավելի ներգրավված բիզնեսի գործընթացներում
Խորապես հասկանալով կազմակերպության առաքելությունը, քաղաքականությունը և արժեքները՝ աշխատակիցները գիտակցում են, որ կազմում են այդ ամենի մասը։ Սա ավելի է խորացնում ընկերության հետ կապը, խթանում հավատարմությունը, դրական աշխատանքային միջավայրը և անուղղակիորեն ազդում կատարողականի վրա։ Այսպես, պարզապես աշխատակիցներից նրանք վերածվում են կազմակերպությունը ներկայացնող անձանց, ինչն էլ օգնում է ամրապնդել Ձեր ընկերության հեղինակությունը։
2․ Պահպանվում է գործընթացների կայունությունը
Յուրաքանչյուր աշխատակից պետք է պատկերացում ունենա ընկերության ներսում կատարվող հիմնական գործընթացներից և ակնկալիքներից։ Իսկ նախապես այս ամենը դասընթացի տեսքով ներկայացնելն օգնում է վստահ լինել, որ բոլոր աշխատակիցները սկզբունքային գործընթացներին մոտենում են միևնույն կերպ, և նրանց հայացքները համապատասխանում են կազմակերպության ռազմավարական նպատակներին։ Սա կարևոր է բիզնեսի հաջողության համար, քանի որ անկախ նրանից, թե որ աշխատակիցն է զբաղվում խնդրի լուծմամբ, արդյունքները համապատասխան կլինեն սահմանված նպատակին։
3․ Աշխատակիցները բաց են լինում նոր հմտություններ ձեռք բերելու հարցում
Ներքին համակարգին առնչվող դասընթացները միշտ չէ, որ միայն նոր աշխատակիցների համար են։ Դրանք հատկապես կարևոր են այն ոլորտների համար, որտեղ փոփոխություններ հաճախակի են տեղի ունենում։ Այս դեպքում դասընթացները հանդիսանում են որպես մասնագիտական գործիք, որպեսզի աշխատակիցների մասնագիտական զարգացումը տեղի ունենա ոլորտում թարմացումների հետ զուգընթաց։
4․ Նվազում է կազմակերպությունը լքած աշխատակիցների ցուցանիշը
Աշխատակիցների կորուստը շատ ավելի ծախսատար է, քան կարելի է պատկերացնել թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակային տեսանկյունից։ Ըստ վիճակագրության՝ նոր աշխատակցից պահանջվում է ամենաքիչը երեք ամիս աշխատանքային ներուժի առավելագույնի չափով աշխատել կարողանալու համար։ Նման խնդրի առաջ չկանգնելու համար ավելի արդյունավետ է ժամանակ ներդնել կազմակերպությանը բնորոշ ընթացակարգերին և նոր միտումներին աշխատակիցներին ծանոթացնելու համար։
5․ Բարելավվում է թիմի ներսում հաղորդակցությունը
Դասընթացներն օգնում են աշխատակիցներին հասկանալ, թե որն է իրենց դերը թիմի զարգացման ընդհանուր դինամիկայում, և որոնք են իրենց գործընկերների պատասխանատվությունները։ Սա նպաստում է, որ թիմը միասին կարողանա աշխատել ընդհանուր նպատակների ուղղությամբ: Իր հերթին արդյունավետ համագործակցությունը էական նշանակություն ունի խնդիրների լուծման և աշխատավայրում միասնական մշակույթի պահպանման համար:
Այս ամենի արդյունքում բիզնեսը շահում է՝ ունենալով ավելի արագ պատրաստված, ներգրավված և վստահ աշխատակիցներ, որոնք նպաստում են ընկերության աճին։
Կայք՝ uteach.io
Էլ. հասցե՝ support@uteach.io
Հեռ.՝ +374 55 85 55 88
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։