Օգտակար գործիքներ՝ Ձեր բիզնեսի զարգացման համար
Աշխարհում բիզնեսների 85%-ից ավելին օգտագործում են բիզնեսի զարգացման ծրագրային գործիքներ՝ օպտիմալացնելու մի շարք բիզնես գործընթացներ։
Գործիքների շնորհիվ բիզնեսը կարողանում է՝
- ավտոմատացնել մի շարք աշխատանքներ և ցուցաբերել ավելի մեծ արտադրողականություն,
- վերլուծել բիզնեսից ստացված արդյունքները և կայացնել տվյալահեն որոշումներ,
- արդյունավետ կերպով սպասարկել հաճախորդներին,
- ներդնել հստակ բիզնես պրոցես և հավատարիմ մնալ դրան:
Ահա բիզնեսի զարգացման մի քանի գործիքներ, որոնք կօգնեն Ձեզ հասնել վերոնշյալ նպատակներին։
CRM համակարգեր
CRM (հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում) համակարգերը թույլ են տալիս բիզնեսներին հավաքել, պահել և վերլուծել հաճախորդների տվյալները, ինչպիսիք են՝ նրանց հաղորդակցման պատմությունը, կատարած գնումները և այլն։
Նման գործիքների օրինակներ են՝
- HubSpot. հնարավորություն է տալիս ավտոմատացնել մարքեթինգի և վաճառքների գործընթացն ու հաճախորդների սպասարկումը։
- Salesforce. ապահովում է մարքեթինգի ավտոմատացման, հաճախորդների սպասարկման և վերլուծական գործիքներով։
Պայմանագրերի և փաստաթղթերի ստորագրում
Երբ հարկավոր է կնքել պայմանագրեր արտերկրյա գործընկերների կամ նույնիսկ ընկերության աշխատակիցների հետ, առաջանում է անհրաժեշտություն գործընթացը կազմակերպել արագ և արդյունավետ։ Այսպես՝ կարող եք օգտվել փաստաթղթերի ստորագրման հետևյալ օնլայն գործիքներից.
- DocuSign. գործիքի օգնությամբ կարող եք ավելացնել Ձեր էլեկտրոնային ստորագրությունը փաստաթղթին։
- Pandadoc. կարող եք օգտագործել մեծ քանակությամբ փաստաթղթեր պատրաստելու և վավերականացնելու համար։
Աշխատանքի համակարգում
Ծրագրերի կառավարման գործիքները օգնում են բիզնեսի թիմերին կազմակերպել և պլանավորել աշխատանքները, սահմանել հիմնական առաջնահերթությունները, կատարել աշխատանքը ճիշտ ժամանակին և հետևել ընթացքին։ Այս նպատակով կարող եք փորձել հետևյալ գործիքները.
- Trello. տալիս է ծրագրերի կառավարման վիզուալ պատկերացում և օգնում համակարգել թիմերի աշխատանքները։
- Asana. օգնում է հետևել աշխատանքի ընթացքին, սահմանել վերջնաժամկետ, ապահովել թիմի միջև հաղորդակցությունը։
Ֆինանսական կառավարում
Ֆինանսները, եկամուտները ու ծախսերը կազմելու և հետևելու համար կարող եք օգտվել հետևյալ գործիքներից.
- ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Ձեռնարկություն. կարող եք օգտագործել հաշվապահական հաշվառման, հարկային հաշվարկների, բյուջեների կազմման ու հաշվետվությունների պատրաստման համար։
- Xero. թույլ է տալիս ստեղծել ֆինանսական հաշվետվություններ ու հետևել բյուջեին։
Հաճախորդների աջակցություն
Հաճախորդներին արագ և արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար առաջարկում ենք ներդնել հետևյալ համակարգերը.
- Zendesk. կարող եք ստեղծել ticket-ներ և ավտոմատացնել հաճախորդների սպասարկման համակարգը։
- Intercom. կիրառեք չատ-բոտեր հաճախորդների հարցումների և մարքեթինգային հաղորդագրությունների ավտոմատացման համար։
Մարդկային ռեսուրսների կառավարում
Աշխատակիցների տվյալները, ընթացիկ գործընթացները և հարցումները համակարգելու համար կարող եք օգտվել հետևյալ գործիքներից.
- Workday. արհեստական բանականության գործիքներով համակարգ, որը հարմար է ոչ միայն HR գործընթացների, այլև ֆինանսական պլանավորումների համար։
- BambooHR. գործիքը կարող եք օգտագործել աշխատակիցների տվյալների համակարգման, արձակուրդների պլանավորման, աշխատանքի ընդունման և այլ գործընթացների համար։
Բիզնեսում հաճախ կիրառվող այս գործիքները կօգնեն Ձեզ կազմակերպել բիզնես գործընթացներն ավելի արդյունավետ կերպով։
Կայք՝ uteach.io
Էլ. հասցե՝ support@uteach.io
Հեռ.՝ +374 55 85 55 88
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։