Անկախ նրանից՝ ինչ ոլորտում եք գործունեություն ծավալում և որքանով է հեռանկարային Ձեր բիզնեսը, կարևոր է տեղյակ լինել մարքեթինգի ամենավերջին թրենդներից՝ բիզնեսի հաջողությունը ապահովելու համար: Մարքեթինգի ոլորտում կան մի քանի նորարարություններ, որոնք էապես կօգնեն արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն կառուցելու հարցում։ Ահա մի քանի թրենդ, որոնց խորհուրդ ենք տալիս հետևել լավ արդյունքներ գրանցելու համար։
1. «Խելացի» տեխնոլոգիաների օգտագործում
Խելացի տեխնոլոգիաները, ինչպիսիք են արհեստական բանականությունը (AI) և մեքենայական ուսուցումը (machine learning), շատ մեծ դեր են խաղում մարքեթինգում: Բիզնեսները կարող են օգտագործել AI-ի ողջ գործիքակազմը՝ հաճախորդների վարքը վերլուծելու և անհատականացված առաջարկներ կազմելու համար: Օրինակ՝
- Ստեղծել չատբոտեր և աջակցության համակարգեր: Չատբոտերը կարող են բարելավել հաճախորդների սպասարկումը՝ ապահովելով 24/7 աջակցության հնարավորություն: Ավելին, չատբոտերի միջոցով հաճախորդների սպասարկման գործընթացների ավտոմատացումը թույլ է տալիս զգալիորեն կրճատել օպերացիոն ծախսերը:
- Առաջարկել անհատականացված մարքեթինգ: AI-ը կարող է հավաքել և վերլուծել տվյալները՝ ստեղծելով նպատակային մարքեթինգային արշավներ, որոնք ավելի արդյունավետ են և համապատասխանեցված տվյալ բիզնեսի ռազմավարությանը։
2. Վիդեո բովանդակություն
Վիդեո բովանդակությունը շարունակում է մնալ մարքեթինգի ամենահզոր գործիքներից մեկը՝ մասնավորապես սոցիալական մեդիայում։ Ընկերությունները, որոնք արդյունավետ կերպով հետևում են այս թրենդին, ունեն մրցակցային առավելություն և կարողանում են իրենց բրենդի հաղորդագրությունները հաղորդել ներգրավող և դինամիկ ձևով։ Այս բովանդակությունը կարող է ներառել՝
- Կարճ հոլովակներ։ Կարող եք ստեղծել հետաքրքիր կարճ հոլովակներ, որոնք արագ կփոխանցեն Ձեր մեսիջի հիմնական միտքը։ Կարճ տեսանյութերն ավելի հեշտ ու արագ են տարածվում համացանցում, ինչի վառ օրինակն են TikTok-ի, Instagram Reels-ի և YouTube Shorts-ի տեսանյութերը։ Կարևոր է հիշել, որ օգտատերերի ուշադրության պահպանման միջին ժամանակը բավականին կարճ է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ ժամանակը սովորաբար տատանվում է 8-12 վայրկյանի սահմաններում:
- User-Generated Content։ Օգտատերերի կողմից ստեղծված բովանդակություն։ Խրախուսեք օգտատերերին ստեղծել և կիսվել իրենց սեփական կարճ տեսանյութերով՝ կապված Ձեր բրենդի, ապրանքների կամ ծառայությունների հետ: Այսպիսի բովանդակությունը բարձրացնում է բրենդի հանդեպ վստահությունը և ստեղծում համայնքի զգացողություն հաճախորդների շրջանում:
3. Միկրոինֆլուենսերների ներգրավվածություն
Միկրոինֆլուենսերները (ինֆլուենսերներ, ովքեր ունեն 10,000-100,000 հետևորդներ) շարունակում են լինել արդյունավետ մարքեթինգային գործընկերներ: Նրանց հետևորդները հաճախ ավելի ներգրավված են իրենց քոնթենթում, ինչը ենթադրում է ավելի մեծ ազդեցություն լսարանի վրա: Միկրոինֆլուենսերները տալիս են այս առավելությունները.
- Հավաստիություն և հավատարմություն։ Միկրոինֆլուենսերների հետևորդներն առավել հավատարիմ են ու նվիրված, քանի որ նրանք այսպես ասած «իրական» մարդիկ են, ովքեր կիսվում են իրենց իրական փորձով և կարծիքներով:
- Հասանելիություն։ Միկրո-ինֆլուենսերների հետ համագործակցությունը հաճախ ավելի ռեալ և մատչելի է, քանի որ նրանք ունեն փոքր, բայց ներգրավված լսարան, և քիչ բյուջեով հնարավոր է իրականացնել արդյունավետ արշավներ:
4. Կանաչ մարքեթինգ
Կայունության և էկոլոգիական պատասխանատվության կարևորությունը վերջին տարիներին թրենդային է, և այս տենդենցը ևս շարունակում է աճել: Բիզնեսներն իրենց մարքեթինգային գործողություններում պետք է ընդգծեն շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ ներառելով կոնկրետ քայլեր և նախաձեռնություններ, որոնք իրականացնում են կայունության և էկոլոգիական պատասխանատվության ուղղությամբ։
- Ներկայացրեք և բաց պահեք ցանկացած արտադրական գործընթաց և լսարանին ներկայացրեք էկոլոգիապես մաքուր ապրանքներ։ Սպառողներն ավելի հաճախ են նախընտրում այն բրենդները, որոնք ցուցաբերում են էկոլոգիական պատասխանատվություն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սպառողների մեծամասնությունը պատրաստ է վճարել ավելի շատ, եթե կազմակերպությունը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում շրջակա միջավայրի պաշտպանությունը։
- Հանրային տեղեկատվություն: Հրապարակեք Ձեր էկոլոգիական նախաձեռնությունները և փորձեք ներգրավել հաճախորդներին այդ գործընթացում: Թվային մարքեթինգի գործիքները թույլ են տալիս ավելի արդյունավետ կերպով փոխանցել բրենդի էկոլոգիական պատասխանատվության մասին ուղերձները՝ նպաստելով ավելի լայն լսարանի հասանելիությանը:
Մարքեթինգային թրենդներն առհասարակ հնարավորություն են տալիս բիզնեսներին առավել արդյունավետ կերպով օգտագործել նոր տեխնոլոգիաները և սոցիալական մեդիան՝ հասնելու իրենց նպատակներին։ Հետևելով այս թրենդներին՝ Դուք կարող եք բարելավել Ձեր մարքեթինգային ռազմավարությունը, բարձրացնել բրենդի տեսանելիությունը և ներգրավել նոր հաճախորդներ։
Հիշեք, որ մարքեթինգը շարունակական գործընթաց է, և կարևոր է մշտապես հետևել թրենդներին և լինել ճկուն՝ ադապտացվելով նոր փոփոխություններին։
Կայք՝ BDG
Էլ. հասցե՝ info@bdg.am
Հեռ.՝+374 55201209
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։