search
close
singin icon
close
Acba SME

Ինչպե՞ս բիզնեսի ներսում կազմակերպել արդյունավետ դասընթացներ աշխատակիցների համար

Դեկտեմբերի 13, 2024
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Աշխատակիցների համար դասընթացների կազմակերպումը բիզնեսի հաջողության մեջ լավագույն ներդրումն է։ Չէ՞ որ դրանք օգնում են բարելավել աշխատանքի որակը, այդպիսով բարձրացնելով կազմակերպության արտադրողականությունը։

ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների կազմակերպություններում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատակիցներին վերապատրաստելու և դասընթացներ առաջարկելու արդյունքում.

  • Նվազել են կազմակերպությունից դուրս եկած աշխատակիցների թվաքանակը,
  • Դասընթացներ անցած աշխատակիցները ցուցաբերել են ավելի բարձր արտադրողականություն՝ ի տարբերություն նրանց, ովքեր երբևէ չեն մասնակցել դասընթացների։

Աշխատակիցների համար դասընթացները ավելի արդյունավետ կազմակերպելու համար պետք է հաշվի առնել հետևյալ քայլերը.


1․ Անդրադարձ կատարեք կազմակերպության նպատակներին

Աշխատակիցների վերապատրաստման մեջ ներդրումներն արդարացված կլինեն միայն այն դեպքում, եթե դասընթացները ծառայեն սահմանված նպատակին։ Այդ իսկ պատճառով, նախ անհրաժեշտ է անդրադարձ կատարել կազմակերպության ռազմավարական նպատակներին։ Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն կազմակերպության նպատակները համահունչ դարձնել դասընթացների խնդիրներին.

  • Որո՞նք են բիզնեսի ներկայիս առաջնահերթություններն ու մարտահրավերները։ Օրինակ, եթե բիզնեսի հիմնական խնդիրն է բարելավել արտադրողականությունն ու արդյունավետությունը, ապա կարող եք աշխատել այնպիսի դասընթացի ուղղությամբ, որը կօգնի աշխատակիցներին բարելավել տեխնիկական հմտությունները։
  • Ինչպիսի՞ խնդիրներ են հաճախ հանդիպում ընկերության տարբեր ստորաբաժանումներում։ Եթե խնդիր է համակարգման պակասը, կարող եք կազմակերպել դասընթացներ ղեկավարման հմտությունների և պրոյեկտների կառավարման ուղղությամբ։
  • Ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում տվյալ ոլորտում, և ինչպես կարող ենք նախապատրաստվել դրանց։ Օրինակ, եթե անհրաժեշտ է անցում կատարել նոր տեխնոլոգիաների, ապա դասընթացները կօգնեն այս հարցում։

2․ Ընտրեք դասընթացի ձևաչափը

Հաջորդ քայլով պետք է որոշել, թե որ ձևաչափն է լավագույնս համապատասխանում նպատակների իրականացմանը։ Կարող եք անցկացնել՝

  • Օնլայն խմբային դասընթացներ։ Եթե ունեք հեռահար աշխատակիցներ, կամ անհրաժեշտ է ծավալել համատեղ թիմային քննարկումներ, սա լավագույն տարբերակն է։ Այս դեպքում դասընթացավարը ներկայացնում է դասընթացը կենդանի ռեժիմով վիդեոկոնֆերանսի գործիքների կամ դասավանդման հարթակի միջոցով։
  • Օֆլայն դասընթացներ, որոնք կարող եք անցկացնել օրինակ գրասենյակում։ Այս տարբերակը հրաշալի է թիմի ներսում կապերը ամրապնդելու և գործնական դասընթացներ ունենալու համար։
  • Ինքնուրույն դասընթացներ։ Այս դեպքում աշխատակիցը ստանում է օնլայն նյութեր, օրինակ մասնագիտական թեմաներով և կարող է մասնակցել դասընթացին ցանկացած ժամի։


3․ Դարձրեք դասընթացը հետաքրքիր

Եթե անհրաժեշտ է ստեղծել նոր բովանդակություն դասընթացի համար, ապա այն պետք է լինի հնարավորինս կիրառելի և գործնական։ Օրինակ՝ կարող եք ներառել իրական դեպքեր, իրավիճակային քննարկումներ, որոնք կխթանեն ներգրավվածության բարձրացմանը։ Սակայն, զրոյից դասընթացը ձևավորելու փոխարեն հնարավոր է նաև համագործակցել դասընթացավարների հետ, ովքեր արդեն իսկ իրականացնում են դասընթացներ Ձեզ անհրաժեշտ թեմաներով։


4․ Կազմակերպեք դասընթացը

Կարևոր է դասընթացները կազմակերպել այնպես, որ դրանք չխանգարեն աշխատանքային գործընթացներին։ Այդ պատճառով մեծամասամբ նախապատվությունը տրվում է օնլայն դասընթացներին։ Օնլայն դասընթացների պարագայում համոզված եղեք, որ ունեք անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային ապահովվածություն։ Մի մոռացեք տեղեկացնել աշխատակիցներին դասընթացի մասին՝ նշելով դրա նպատակը, կարևորությունը և ակնկալվող արդյունքը։


5․ Չափեք ստացված արդյունքները

Առանց արդյունքները չափելու անհնար կլինի իմանալ՝ ինչպես դասընթացը նպաստեց կազմակերպության ռազմավարական նպատակների իրագործմանը։ Արդյունավետությունը գնահատելու համար կարող եք կիրառել աշխատակիցների հարցումների և հետադարձ կապի միջոցներ։ Իսկ եթե դասընթացի նպատակն էր բարելավել աշխատակիցների կատարողականը, ապա կարող եք համեմատել մինչ դասընթացը և դրանից հետո գրանցած արդյունքները։


Այս քայլերը կօգնեն Ձեզ կազմակերպել արդյունքահեն դասընթացներ բիզնեսի ներսում։



Utech


Կայք՝ uteach.io

Էլ. հասցե՝ support@uteach.io

Հեռ.՝ +374 55 85 55 88

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։