search
close
singin icon
close
Acba SME

Ավտոմատացման կիրառումը բիզնես գործընթացներում

Դեկտեմբերի 12, 2024
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Բիզնեսի ավտոմատացման գաղափարը սկիզբ է առել դեռևս արդյունաբերական հեղափոխության ժամանակ, երբ մեխանիկական սարքավորումները սկսեցին փոխարինել ձեռքի աշխատանքին։

Բիզնես գործընթացների ավտոմատացման կարևորությունը հատկապես ընդգծվեց ERP (Enterprise Resource Planning) համակարգերի զարգացման շնորհիվ դեռևս 1960-ական թվականներին։ Այդ ժամանակներից ի վեր բիզնեսները հասկացան, որ ավտոմատացումը ոչ միայն բարձրացնում է արդյունավետությունը, այլև նվազեցնում է ծախսերը։


Բիզնեսի ավտոմատացումը տալիս է մի շարք առավելություններ.


Արդյունավետության բարձրացում

Ըստ վիճակագրության՝ ՏՏ ընկերությունների 71%-ը կարծում է, որ բիզնեսի ավտոմատացումը խնայում է ժամանակի 50%-ը։ Ավտոմատացման գործիքներն օգնում են կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք հաճախ մեխանիկական բնույթ են կրում և խլում մեծ ժամանակ։ Փոխարենը՝ աշխատակիցները կենտրոնանանում են բիզնեսի ռազմավարությանն ավելի անմիջականորեն առնչվող գործառույթների վրա։ Այսպիսի գործիքների շարքին են դասվում օրինակ էլ․ նամակներ ուղարկելու ավտոմատացման գործիքները։


Տվյալների արդյունավետ կառավարում

Տվյալահեն որոշումների կայացումը յուրաքանչյուր բիզնեսի զարգացման գլխավոր նախապայմաններից է։ Ավտոմատացման գործիքների շնորհիվ հնարավոր է իրական ժամանակում հետևել գրանցված արդյունքներին և տվյալներին։ Մինչդեռ ձեռքով կատարված աշխատանքը չի տալիս այս հնարավորությունը, և առաջանում է տվյալների հավաքագրման անհրաժեշտություն, ինչն էլ կրկին ժամանակի կորուստ է։


Մրցակցային առավելության հնարավորություն

Ավտոմատացված գործընթացների շնորհիվ Ձեր բիզնեսն ավելի արագ է կարողանում արձագանքել շուկայի փոփոխություններին։ Այս պարագայում ավտոմատացման լավագույն օրինակներից է առաքմամբ և փոխադրումներով զբաղվող ընկերությունների կողմից գործընթացների ավտոմատացումը։ Մի շարք ավտոմատացման համակարգերի շնորհիվ նման ընկերություններն ավելի արագ են կարողանում կազմակերպել առաքումները, ինչն էլ նրանց մրցակցային է դարձնում։


Ճշգրտության պահպանում

Մի շարք ոլորտներում, ինչպիսին են հաշվապահությունը, ֆինանսները, առողջապահությունը և այլն, ճշգրիտ և անսխալ աշխատանքն ամենամեծ առաջնահերթությունն է։ Այս պարագայում ավտոմատացումը նվազագույնի է հասցնում սխալվելու հավանականությունը, միաժամանակ արագացնում աշխատանքը՝ խնայելով ժամանակ։


Սպասարկման որակի բարելավում

Բիզնեսի աճին զուգահեռ՝ նույն տեմպով ավելի շատ հաճախորդների սպասարկելը դառնում է հիմնախնդիր։ Այստեղ ևս ավտոմատացված գործիքներն օգնում են հաճախորդների կարիքներին ավելի արագ արձագանքելու հարցում։ Օրինակ, չաթբոտ համակարգերը հնարավորություն են տալիս մշտապես և վայրկենական պատասխանել հաճախորդների հարցերին և տրամադրել աջակցություն։


Ծախսերի կրճատում

Ավտոմատացումը նվազեցնում է աշխատուժի ծախսերը և ժամանակատար գործողությունները: 

Աշխարհում գործարարների 30%-ը կարծում է, որ ավտոմատացումը օգնել է կրճատել ծախսերը։

Այս բոլոր առավելություններով հանդերձ՝ բիզնեսի ավտոմատացումն իրենից ենթադրում է մի շարք մարտահրավերներ, որոնց հարկավոր է պատրաստ լինել մինչև որոշումների կայացումը։ Դրանք են՝

  • Սկզբնական մեծ ներդրումները բիզնեսի համար։ Այդ պատճառով հարկավոր է հաշվի առնել ներդրումների վերադարձը (ROI), քանի որ ավտոմատացման համակարգերը միշտ չէ, որ մատչելի են։
  • Աշխատակիցների պատրաստվածության աստիճանը։ Սահուն անցումն ավտոմատացմանը գրեթե անհնար է։ Թեև ավոտամատացման գործիքները կիրառվում են ձեռքով աշխատանքը նվազեցնելու համար, դրանք այնուամենայնիվ գործի են դրվում հենց աշխատակիցների կողմից, ինչն էլ պահանջում է համապատասխան հմտություններ։ Այդ իսկ պատճառով երբեմն անհրաժեշտություն է առաջանում անցկացնել դասընթացներ և զինել աշխատակիցներին նոր հմտություններով։

Ավտոմատացումը թույլ է տալիս բիզնեսին ոչ միայն աշխատել ավելի արդյունավետ, այլև ավելի խելացի: Այն խթանում է արտադրողականությունը, նվազեցնում ծախսերը և բարելավում հաճախորդների ու աշխատակիցների փոխհարաբերությունները՝ ի վերջո դառնալով բիզնեսի հաջողության կարևոր գործիք։




Կայք՝ uteach.io

Էլ. հասցե՝ support@uteach.io

Հեռ.՝ +374 55 85 55 88

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։