search
close
singin icon
close
Acba SME

Արդյունավետ մարքեթինգ՝ AI գործիքների օգնությամբ

Սեպտեմբերի 20, 2024
1
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Մարքեթինգի աշխարհը զգալիորեն փոխվել է արհեստական բանականության (AI) զարգացման շնորհիվ։

Հարյուրավոր գործիքներ են ի հայտ եկել վերջին տարիներին, և իսկապես դժվար է որոշել, թե դրանցից որն է ավելի արդյունավետ։ Այնուամենայնիվ, արդեն փաստ է, որ AI գործիքներն իրենց դրական ազդեցությունն ունեն մարքեթինգային ռազմավարությունների և արշավների մշակման հարցում, որն էլ իր հերթին ապահովում է բիզնեսների արագ աճը։


AI գործիքների ճիշտ ընտրության համար հարկավոր է հստակ որոշել, թե Ձեր բիզնեսի զարգացման ու արդյունավետության ո՞ր ուղղություններով եք ակնկալում AI-ի օգնությունը և հստակ առաջադրանքներ ու մարքեթինգային նպատակներ սահմանել՝ հասկանալով, թե որ գործոնները կնպաստեն Ձեր բիզնեսի հաջողությանն և առաջընթացին։


Ինչո՞ւ օգտագործել AI-ը մարքեթինգում

Մարքեթինգը հիմնված է մրցակիցների, մարքեթինգային թրենդների, լսարանի կարիքների մասին տեղեկատվության վրա։ Երբեմն այս տեղեկատվության ծավալն այնքան մեծ է լինում, որ դրա վերլուծությունն ու տեսակավորումը դառնում է բարդ։ Ի՞նչ անել այս պարագայում. դիմել արհեստական բանակության օգնությանը, որը շատ արագ կարող է ավտոմատացնել մի շարք պրոցեսներ և տրամադրել բազմաթիվ առավելություններ։


Բացի ավտոմատացումից, կան նաև մրցակիցների վերլուծության գործիքներ, որոնք մշտապես Ձեզ թարմ տվյալներ կարող են տրամադրել մրցակիցների գործողությունների վերաբերյալ։ Կան նաև թիրախավորման գործիքներ, որոնք կբարձրացնեն ROI-ն՝ ճիշտ թիրախավորման շնորհիվ։

Մարքեթինգում ROI-ի (Return on Investment) միջոցով կարող եք չափել մարքեթինգային արշավների արդյունավետությունը՝ գնահատելով, թե որքան եկամուտ է ստացվել տվյալ արշավի համար ներդրված գումարից:

Այս 6 AI գործիքները կօգնեն Ձեր բիզնեսի մարքեթինգային գործունեությունն արդյունավետ դարձնելու հարցում.

  1. Sprout Social - սոցիալական մեդիայի կառավարման հարթակ է, որը հնարավորություն է տալիս պլանավորել ու ավտոմատացնել գրառումները տարբեր սոց. մեդիա հարթակներում։ Այն տրամադրում է մարքեթինգային արշավների, լսարանի ներգրավվածության վերաբերյալ մանրամասն վերլուծություններ, ինչպես նաև թույլ է տալիս հետևել և վերլուծել տարբեր սոցիալական ցանցերում ունեցած արդյունքները:
  2. Jasper - բովանդակություն ստեղծող գործիք է, որն օգնում է գրել բարձրորակ բովանդակություն տարբեր հարթակների համար: Գործիքն օգտագործվում է բլոգներ, վաճառող տեքստեր, հոդվածներ գրելու համար:
  3. Rival IQ - օգնում է իրականացնել մրցակիցների վերլուծություն, հասկանալ նրանց մարքեթինգային գործողությունները, տրամադրել տվյալներսոց. ցանցերում մրցակիցների ակտիվության վերաբերյալ:
  4. Chatfuel - բոտերի ստեղծման հարթակ է, որը թույլ է տալիս ավտոմատացնել հաճախորդների հետ շփումը։ Գործիքը հնարավորություն է տալիս կրճատել հաճախորդների սպասարկման վրա ծախսվող ժամանակը, ապահովել 24/7 հասանելիություն՝ բարձրացնելով հաճախորդների սպասարկման որակը:
  5. SeventhSense - օպտիմալացնում է էլեկտրոնային նամակների ուղարկման ժամանակը՝ հաշվի առնելով հաճախորդների վարքագիծը։
  6. Optimove - գործիքը տրամադրում է հաճախորդների վարքագծի մասին տվյալներ, արշավների արդյունավետության վերլուծություններ։ Գործիքը թույլ է տալիս փորձարկել տարբեր մարքեթինգային արշավներ և ռազմավարություններ՝ իմանալու համար, թե որ տարբերակն է ավելի արդյունավետ:

Խորհուրդներ, թե ինչպես ընտրել և օգտագործել AI գործիքները.

  • Ընտրեք այնպիսի գործիքներ, որոնք համապատասխանում են Ձեր բիզնեսի կարիքներին։
  • Սկսեք քչից և աստիճանաբար ընդլայնեք օգտագործվող գործիքների քանակը, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Ավելի լավ է մեկ կամ երկու արդյունավետ AI գործիք օգտագործել, քան ունենալ տասը գործիքի մակերեսային գիտելիք:
  • Փորձարկեք և թեստավորեք AI գործիքները։ Համոզվեք, որ գործիքը համապատասխանում է Ձեր բյուջեին և տրամադրում է ակնկալվող ֆունկցիաները: Բազմաթիվ գործիքներ առաջարկում են անվճար փորձարկումներ, որոնք կօգնեն նախապես հասկանալ՝ գործիքը անհրաժեշտ կլինի, թե ոչ։
  • Ընտրեք այնպիսի AI գործիքներ, որոնք հեշտությամբ ինտեգրվում են Ձեր կողմից արդեն կիրառվող պլատֆորմների կամ ծրագրերի հետ։ Օրինակ, Sprout Social-ը ինտեգրվում է մի քանի սոց. մեդիա հարթակների հետ, ինչը հեշտացնում է տվյալների հավաքագրումը մեկ տեղից։
  • AI գործիքներին ավելացրեք Ձեր ստեղծագործականությունն ու էմոցիաները։

Խորհուրդներ, թե ինչից խուսափել AI գործիքներ օգտագործելիս.

  • Զուգահեռ մի օգտագործեք նույն ֆունկցիան կատարող մի քանի գործիքներ, քանի որ դա կստեղծի խառնաշփոթ և կհանգեցնի քաոսի։
  • Մի անտեսեք որևէ կանոնակարգ։ Համոզվեք, որ հավատարիմ եք տվյալների գաղտնիության բոլոր կանոններին։
  • Հույս մի դրեք միայն AI գործիքների վրա։ Այս գործիքներն առավել արդյունավետ են, երբ համակցված են մարդկային գործոնի հետ։

AI-ի գործիքներից լավագույնս օգտվելու համար հարկավոր է ճիշտ ռազմավարություն ընտրել և խնամքով ներառել դրանք մարքեթինգային արշավներում։

Կարևոր է հիշել, որ AI-ը միայն գործիք է, և մարդկային ստեղծարարությունն ու զգացմունքներն անփոխարինելի են։ Բրենդի հաջողությունը կախված է այն մարդկանցից, ովքեր այն ստեղծում են և զարգացնում։ AI գործիքները կարող են բարձրացնել Ձեր թիմի արդյունավետությունը, բայց դրանք չեն կարող փոխարինել մարդկային մտքի աշխատանքին։




Կայք՝ BDG

Էլ. հասցե՝ info@bdg.am

Հեռ.՝+374 55201209

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։