Կարմիր գույնից քաղց ես զգում, կապույտը հանգստացնում է քեզ, իսկ դեղին գույնից էներգիա ես ստանում։ Տարբեր գույներ՝ տարբեր ազդեցություններ, որոնք դարձել են մարքեթինգում կիրառվող կարևոր տարրերից մեկը։
Շուն Յին Լամի կողմից «Շրջակա միջավայրի ազդեցությունը գնման վարքագծի վրա. քննադատական ակնարկ»-ում, Քեմփբելի կողմից «Գույնի առավելությունները․ գույնի հոգեբանությունը մարքեթինգում» հոդվածում նշվում է, որ գույնի հոգեբանությունը կարող է ազդել հաճախորդների որոշումների 85%-ի վրա:
Նախ հասկանանք, թե ինչ է գույների հոգեբանությունը։ Այն ուսումնասիրում է, թե ինչպես են գույներն ազդում մարդկանց ընկալումների և վարքագծի վրա: Մարքեթինգի և բրենդինգի մեջ գույների հոգեբանությունը կենտրոնացած է, թե ինչպես են գույներն ազդում բրենդի մասին սպառողների տպավորությունների վրա, և արդյոք դրանք համոզում են սպառողներին դիտարկել կոնկրետ բրենդներ կամ առհասարակ գնումներ կատարել:
Ինչպե՞ս են մարքեթինգում օգտագործում գույների հոգեբանությունը
Գույնը հաճախ որոշում է բրենդի կամ ապրանքի մասին սպառողի առաջին տպավորությունը: Սպառողները գույների շնորհիվ բրենդն ասոցացնում են որոշակի զգացողությունների հետ (օրինակ, ոսկեգույնը՝ շքեղության): Իրենց հերթին՝ այդ գունային ասոցիացիաներն ազդում են բրենդի ընկալման վրա:
- Առաջին տպավորության մինչև 90%-ը կախված է գույնից։
- Գույնը կարող է 80%-ով բարձրացնել ապրանքանիշի ճանաչելիությունը։
- Սպառողների 93%-ը գնումների վերաբերյալ որոշումներ է կայացնում՝ հիմնվելով միայն վիզուալների վրա։
Այժմ դիտարկենք մի քանի գույների առանձնահատկությունները, որոնք որոշիչ դեր ունեն բրենդի տարրերի մեջ։
Մանուշակագույն
Մանուշակագույնը խորհրդանշում է արքայություն և գերազանցություն: Հռոմեական կայսրությունում բարձրաստիճան պաշտոնյաները կրում էին մանուշակագույն, որն այն ժամանակ արժեր ավելին, քան ոսկին: Եղիսաբեթ I թագուհին նույնիսկ արգելել է թագավորական ընտանիքից դուրս որևէ մեկին մանուշակագույն կրել:
Այս հնուց եկած ասոցիացիաների շնորհիվ մանուշակագույնը ստեղծում է իմաստուն, հարուստ և առեղծվածային աուրա: Բրենդները կարող են օգտագործել գույնը՝ հայտարարելու բարձրակարգ ծառայության, ապրանքի կամ փորձառության մասին:
Մանուշակագույնը ընտրվում է մանկական բրենդների, անկողնային պարագաների, նորաձևության և գեղեցկության ոլորտի բրենդների կողմից։ Այս գույնն ասոցացվում է նաև վստահության և կայունության հետ, այդ իսկ պատճառով կիրառվում է նաև բանկային ոլորտում։
Կարմիր
Կարմիրն ամենաէմոցիոնալ գույներից մեկն է, և դրա ազդեցությունն այնքան էլ նուրբ չէ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է զգույշ լինել բրենդավորման նպատակով կարմիր օգտագործելիս:
Այն նվազեցնում է վերլուծական մտածողությունը, արագացնում և ուժեղացնում է մեր ռեակցիաները: Հենց այս պատճառով էլ կարմիրը դառնում է գովազդի լավագույն գույներից մեկը:
Կարմիրը քաղցի զգացում է առաջացնում և օգտագործվում է արագ սննդի կետերում։ Այն կիրառվում է նաև սպորտային մեքենաների, լրատվամիջոցների և հոսքային հեռարձակման ծառայությունների համար:
Կանաչ
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են աստղերը բեմ բարձրանալիս սպասում «կանաչ սենյակներում»։ Պատճառը մեկն է՝ հանգստացնեն իրենց նյարդերը: Կանաչը կյանքի գույնն է։ Այն հիշեցնում է խոտը, ծառերը և թփերը, բերում է հանգստության, առողջության, բարգավաճման, հույսի և թարմության զգացում: Կանաչ աշխարհը ապահով աշխարհ է՝ փարթամ, ջրով լի և կյանք տվող:
Այս գույնը կիրառվում է էկոլոգիայի, դեղագործության կամ առողջ ապրելակերպի խթանման հետ կապված բրենդներում: Կանաչն ասոցացվում է աճի հետ, այդ իսկ պատճառով այն օգտագործում են նաև ֆինանսական ընկերությունները և տեխնոլոգիական բրենդները։
Սև
Սևը որպես հիմնական գույն բրենդին հաղորդում է բարդ, հզոր և էլեգանտ տեսք: Շատ հայտնի բրենդներ (օրինակ, Chanel-ը) օգտագործում են սև, որպեսզի իրենց լոգոները շքեղ և նուրբ տեսք ունենան: Այն նաև խելացիության հետ է ասոցացվում, այդ պատճառով էլ բարձր տեխնոլոգիաների ոլորտում 10 ընկերություններից 3-ն իրենց լոգոներում օգտագործում են սևը:
Սևը սովորաբար կիրառվում է մեքենաների, սարքավորումների, հագուստի և սպորտային իրերի պրեմիում բրենդների կողմից:
Ամփոփելով վերոնշյալը՝ պետք է ընդգծենք, որ գույների հոգեբանությունը բազմաթիվ գործիքներից միայն մեկն է, որը մարքեթոլոգները կարող են օգտագործել հաջողված բրենդներ ստեղծելու համար:
Կայք՝ brandon.am
Էլ. հասցե՝ info@brandon.am
Հեռ.՝ +374 77 870 090
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։