search
close
singin icon
close
Acba SME

3 գովազդային արշավ, որոնք մեծ հաջողություն են ունեցել

Սեպտեմբերի 06, 2024
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Ի՞նչը կարող է ստիպել մարդկանց կանգ առնել փողոցում և ուշադրություն դարձնել գովազդային որևէ արշավի։ Գաղտնիքը այս ամենի հիմքում ընկած մեծ գաղափարն ու դրա գերազանց իմպլեմենտացումն է, ինչպես նաև հստակ մշակված ռազմավարությունը, որն ապահովում է ազդեցությունը թիրախային լսարանի վրա:

Ճիշտ մշակված և թիրախավորված արշավները կարող են ապահովել մեծ հաջողություն: Գովազդային արշավների հիմքում տարբեր բիզնես նպատակներ են դրված՝ բարձրացնել բրենդի ճանաչելիությունը, ավելացնել վաճառքները և այլն:


Եկեք դիտարկենք 3 գովազդային արշավներ, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել ամբողջ աշխարհում և ապահովել են ահռելի վաճառքներ՝ իրականում ունենալով այլ նպատակ։


1. Dove: #TurnYourBack արշավ

Արշավ, որը դեմ գնաց TikTok-ի ֆիլտրերի օգտագործմանը։


Dove-ի #TurnYourBack արշավը ուղղված էր կարևորելու բնական գեղեցկությունը և հակակշիռի մեջ դնելու TikTok-ի ֆիլտրերի կիրառումը։ Այս արշավը մեծ արձագանք ստացավ, իսկ #TurnYourBack հեշթեգով հրապարակումներն ունեցան 110 միլիոն դիտում միայն TikTok-ում։


Արշավում ասվում էր՝ «Ոչ մի ֆիլտր չպետք է քեզ ասի՝ դու ինչպիսի տեսք ունենաս»։ Աղջիկների 80%-ը արդեն 13 տարեկանում օգտագործում է ֆիլտրեր։ Եվ զարմանալի չէ, որ գեղեցկության և ինքնագնահատականի ընկալումները նրանց մոտ աղավաղված են։ Ժամանակն է գործելու»։


Dove-ի այս արշավի նպատակը ոչ միայն ապրանքի գովազդն էր, այլ նաև սոցիալական փոփոխությունների խթանումը։ Արշավը տարածվեց բազմաթիվ օգտատերերի կողմից, ովքեր իրենց տեսանյութերով ցույց տվեցին, թե ինչպես կարելի է հակազդել և չընդունել ֆիլտրերի կեղծ գեղեցկությունը։ Այն միտված էր խրախուսել բնական գեղեցկությունը և բարձրացնել կանանց ու երեխաների ինքնավստահությունն ու ինքնագնահատականը։


2. Barbie ֆիլմի արշավ

Barbie ֆիլմը 2023 թվականի մեծ աղմուկ բարձրացրած և հաջողության հասած արշավներից մեկն է, որը գրավեց աշխարհը։


Արշավի հաջողությունը պայմանավորված էր մի շարք գործոններով:


Նախ, ուշագրավ էր բյուջետային ռազմավարությունը. ֆիլմի մարքեթինգի համար նախատեսված բյուջեն գրեթե հավասարվեց արտադրության բյուջեին՝ ընդգծելով մարքեթինգի կարևորությունը ժամանակակից կինոարդյունաբերությունում: Արշավն իրականացվեց բազմապլատֆորմ մոտեցմամբ՝ օգտագործելով սոցիալական մեդիա, արտաքին գովազդ և PR միջոցառումներ՝ առավելագույնի հասցնելով դիտելիությունը: Ինֆլուենսերների և բլոգերների հետ համագործակցությունը նպաստեց օրգանական տարածմանը և ավելացրեց հանրության հետաքրքրությունը:


Արշավը կարողացավ գրավել ոչ միայն Barbie-ի երկրպագուներին, այլ նաև ավելի լայն լսարան՝ շնորհիվ ֆիլմի խորը ուղերձի և հասարակական թեմաների քննարկման: Արշավը բարձրացրեց կարևոր սոցիալական հարցեր՝ կապված գենդերային դերերի և կարծրատիպերի հետ՝ ստեղծելով լրացուցիչ քննարկումներ և մեդիա ուշադրություն: Ուշագրավ է նաև ֆիլմի ազդեցությունը խաղալիքների շուկայի վրա, ինչը ցույց տվեց կինոարդյունաբերության և խաղալիքների արտադրության միջև կապը:

Արդյունքում, գովազդային արշավը գրավեց «մեծ» լսարան և բարձրացրեց ֆիլմի վաճառքները։ Ի զարմանս շատերի՝ ֆիլմի ասելիքը ավելի խորն էր, քան թվում էր առաջին հայացքից։


3. Pepsi Halloween արշավ

Pepsi vs Coca Cola հակամարտությունը արդեն տասնամյակներ է, ինչ գոյություն ունի։ Ու հենց այս մրցակցությունը դարձավ Pepsi-ի Halloween գովազդային արշավի հիմնական գաղափարը։ Այն միանգամից ընկալվեց հակասական և մեծ տարածում գտավ տարբեր հարթակներում։ Արշավն ուղղված էր երկու բրենդների մրցակցության զվարճալի և հետաքրքիր շեշտադրմանը՝ օգտագործելով Halloween-ի թեման։


Pepsi-ի այս արշավի նպատակը ոչ թե վաճառքների ավելացումն էր, այլ բրենդի մասին խոսակցությունների և հետաքրքրության ավելացումը։ Արշավի մեջ օգտագործվեց հումոր և ստեղծագործական մոտեցում, ինչը մեծ արձագանք առաջացրեց սոց. ցանցերում։


Այս երեք գովազդային արշավներն ապացուցում են, որ հաջողության հասնելու համար կարևոր են ինչպես ստեղծագործական մոտեցումները, այնպես էլ հիմնական գաղափարները։ Պետք է չմոռանալ նաև սոցիալական մեդիայի և ինֆլուենսերների հետ համագործակցության մասին։


Հաջողված գովազդային արշավներն ունեն մի քանի ոսկե կանոն՝ պետք է ունենալ հստակ նպատակ, ճիշտ ընտրված լսարան, ստեղծագործական մոտեցում և ազդեցիկ մեդիա։ Կարևոր է, որ այս կանոնները համակցվեն և ներդաշնակ աշխատեն միասին՝ ստեղծելով մեկ ամբողջական ռազմավարություն՝ ունենալով հստակ ասելիք, բարձրացնելով բրենդի ճանաչելիությունը և ազդեցությունը լսարանի վրա։




Կայք՝ BDG

Էլ. հասցե՝ info@bdg.am

Հեռ.՝+374 55201209

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։