Հեղինակային իրավունք
Ի՞նչ է հեղինակային իրավունքը և որո՞նք են այդ իրավունքի օբյեկտները գրականության, գիտության և արվեստի բնագավառների ստեղծագործությունների նկատմամբ դրանց հեղինակների իրավունքները, որոնք ծագում են ստեղծագործության ստեղծման փաստով:
Հեղինակային իրավունքով պահպանվում են հետևյալ ստեղծագործությունները՝ գրական, գիտական ստեղծագործությունները, համակարգչային ծրագրերը, քարտեզները, նախագծերը, էսքիզները, արվեստի ցանկացած ոլորտի ստեղծագործությունները, ինչպես նաև ածանցյալ ստեղծագործությունները (այլ ստեղծագործությունների թարգմանությունները, ադապտացիաները, փոխադրումները, դաշնավորումներն ու վերադաշնավորումները, մշակումներն ու վերամշակումները, բեմականացումները, կինեմատոգրաֆիական վերափոխումները) և ստեղծագործությունների ժողովածուները։
Հեղինակային իրավունքով չեն պահպանվում՝
- գաղափարները, սկզբունքները, մեթոդները, ընթացակարգերը, տեսակետները
- ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները
- օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերիմասինտեղեկատվությունը
- իրավական ակտերը, պայմանագրերը և դրանց պաշտոնական թարգմանությունները
- պաշտոնական խորհրդանիշներն ու նշանները
- քաղաքական ելույթները, դատավարական ճառերը
- առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները։
Ո՞վ է հեղինակը
Հեղինակը այն անձն է, ում ստեղծագործական գործունեության արդյունքում է ստեղծվել ինչ-որ ստեղծագործություն: Այսինքն անձը համարվում է հեղինակ ստեղծագործության ստեղծման ուժով և վերջինիս հեղինակ համարելու համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն:
Որո՞նք են հեղինակի իրավունքները
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են դրա հեղինակին և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց։Այդ իրավունքներն են՝
- ստեղծագործության հեղինակ ճանաչվելու իրավունքը (հեղինակության իրավունք)
- ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելուիրավունքը (հեղինակի անվան իրավունք)
- ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք)
- ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքն այլ անձի վերապահելու իրավունքը (հրապարակման իրավունք)
- ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու իրավունքը (հետկանչի իրավունք)։
Գույքային իրավունքներ
Գույքային իրավունքներին տիրապետող անձը իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց դրա օգտագործումը, մասնավորապես`
- ստեղծագործության վերարտադրումը ու տարածումը
- ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը կամ դրանց փոխատվությունը (բայց ոչ դրանց օտարումը)
- ստեղծագործության թարգմանումը, վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը
- ստեղծագործության հաղորդումը հանրությանը, հրապարակային կատարումը ու ցուցադրումը, հեռարձակումը, վերահեռարձակումը հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով
- ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործումը։
Գույքային իրավունքները կարող են փոխանցվել, ինչպես նաև վճարի դիմաց տրամադրվել լիցենզիոն պայմանագրով։
Ի՞նչ է ծառայողական ստեղծագործությունը
Ծառայողական ստեղծագործություններ են համարվում այն ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են գործատուի ծառայողական առաջադրանքով։ Այս դեպքում աշխատողը համարվում է այդ ստեղծագործության հեղինակ, սակայն գույքային իրավունքները պատկանում են գործատուին։ Գործատուն ծառայողական ստեղծագործությունը կարող է օգտագործել առանց սահմանափակման և հեղինակին վարձատրություն վճարելու, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով ստեղծագործությունն օգտագործելու այլ պայմաններ նախատեսված չեն։
Ի՞նչ է հարակից իրավունքը
Հարակից իրավունքները զգալիորեն նման են հեղինակային (գույքային) իրավունքին, սակայն որոշ չափով զիջում են դրանց ծավալով։ Հարակից իրավունքներ ունեն՝
- ստեղծագործություն կատարողը (երգի, պարի, բեմադրության, ասմունքի և այլ միջոցներով)՝ կատարման նկատմամբ
- ստեղծագործություն հրատարակողը՝ հրատարակչական ձևավորումների նկատմամբ
- հնչյունագիր կամ ֆիլմ արտադրողը (պրոդյուսերը)` հնչյունագրի կամ ֆիլմի նկատմամբ
- տվյալների բազա պատրաստողը՝ այդ բազայի նկատմամբ
- հաղորդումը հեռարձակող կազմակերպությունը՝ հաղորդման նկատմամբ
- գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո անտիպ ստեղծագործությունը հրապարակողը՝ ստեղծագործության նկատմամբ
- քննադատական կամ գիտական հրատարակության հեղինակը՝ այդ հրատարակության նկատմամբ։
Հարակից իրավունքները որպես կանոն գործում են 50 տարի ժամկետով (տվյալների բազային դեպքում՝ 15 տարի):
Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։