Ապրանքային նշանի գրանցում
Ի՞նչ է ապրանքային նշանը
Ապրանքային նշանը օգտագործվում է ընկերության ապրանքները և (կամ) ծառայություններն այլ ընկերությունների ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։
Ինչու՞ գրանցել ապրանքային նշան
Գրանցումը բացառիկ իրավունք է տալիս օգտագործել տվյալ նշանը համապատասխան ապրանքների կամ ծառայությունների համար։ Առանց գրանցման դուք լիովին պաշտպանված չեք ձեր նշանի կեղծումներից կամ նմանակումներից։
Բացի այդ, ապրանքային նշանի գրանցումը ակտիվ է, որը կարելի է վաճառել, գրավադրել, լիզենցիայով տրամադրել և այլն։
Ապրանքային նշանները գրանցվում են որոշակի ապրանքների կամ ծառայությունների համար։ Հարմարության համար ապրանքները ու ծառայությունները բաժանված են 45 դասի։
Ի՞նչը չի կարող լինել ապրանքային նշան
Որպես ապրանքային նշան չի կարող գրանցվել՝
- Տարբերակիչ հատկություն չունեցող նիշ (օրինակ՝ կարմիր գույնը).
- Ընդհանուր կամ նկարագրական տերմին կամ պատկեր (օրինակ՝ համապատասխան ապրանքի տեսակի անվանում, որակի կամ այլ հատկանիշների նկարագիր, ապրանքի արտաքին տեսքը):
- Մոլորեցնող նշանը (նշան, որը սպառողներին կարող է մոլորության մեջ գցել ապրանքների կամ ծառայությունների աշխարհագրական ծագման, որակի, բնույթի կամ արտադրողի վերաբերյալ հարցերում): Օրինակ, մարգարին արտադրելու համար հավանաբար կմերժվի կովի պատկերով ապրանքային նշանը, քանի որ այն սպառողներին մոլորության մեջ կարող է գցել` ապրանքային նշանը կապելով կաթնամթերքի հետ (օրինակ` կարագի):
- Նշան, որը հակասում է հասարակության շահերին կամ բարոյականության սկզբունքներին: Օրինակ՝ չի կարելի որպես ապրանքային նշան գրանցել հայհոյանք կամ դրա պատկերը:
- Նշան, որը վերարտադրում կամ նմանակում է պետական զինանշաններ, դրոշներ, պետական և այլ հայտնի խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային և միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և այլ նման նիշեր։
Բացի այդ, նշանը չի կարող գրանցվել, եթե այն՝
- նույնական կամ շփոթելու աստիճան նման է արդեն գրանցված կամ հանրահայտ ապրանքային նշանին, ֆիրմային անվանմանը, որոնք գրանցված են նույնատիպ ապրանքների համար, իսկ որոշ դեպքերում՝ նաև այլ ապրանքների համար։ Օրինակ՝ McDonald’s նշանը չի կարող գրանցվել որևէ ապրանքի կամ ծառայության համար, քանի որ այն միշտ նույնականացվելու է համապատասխան արագ սննդի ցանցի հետ։
- Առանց համապատասխան թույլտվության վերարտադրում կամ ներառում է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնության թվական ունեցող արդյունաբերական նմուշ, օգտակար մոդել կամ արդյունաբերական սեփականության ցանկացած այլ օբյեկտ, հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործություններ, դրանց անվանումներ կամ դրանցից մեջբերումներ ու հատվածներ, դրանց հերոսներ, որևէ հայտնի անձի անուն կամ ազգանուն կամ կեղծանուն կամ որևէ անձի պատկեր։
Ինչպե՞ս գրանցել ապրանքային նշանը
Ապրանքային նշանը իրավական պաշտպանություն է ստանում պետական գրանցման պահից։ Այսպիսով գրանցելով ապրանքային նշանը իրավատերը ստանում է բացառիկ իրավունք, որն իր մեջ ներառում է երկու հիմնական ասպեկտներ. ապրանքային նշանի օգտագործման իրավունք և այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու իրավունք։
Ապրանքային նշանի գրանցման նպատակով կարող են դիմել ֆիզիկական և իրավաբանական անձիք` ներկայացնելով գրանցման հայտ և վճարելով պետական տուրք: Հայտը կարող է ներկայացվել նաև տվյալ անձանց ներկայացուցչի կամ արտոնագրային հավատարմատարի միջոցով։
Ավելորդ ծախսերից ու քաշքշուկներից խուսափելու համար՝ նախքան հայտի ներկայացումը ցանկալի է դիմել մասնագետի՝ նշանի գրանցման հնարավորությունը և խոչընդոտները ճշտելու համար։
Հայտը ներկայացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Մտավոր սեփականության գործակալություն:
Արդեն իսկ լայն ճանաչում ձեռք բերած նշանները կարելի է պաշտպանել դրանք հանրահայտ ճանաչելու միջոցով։ Սա էապես ավելի բարդ և ծախսատար գործընթաց է, քան գրանցումը, սակայն այն ունի նաև կարևոր առավելություններ։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանը կարելի է միջազգային գրանցման ընթացակարգի միջոցով գրանցել նաև օտարերկրյա պետություններում:
Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։