Email marketing-ը համարվում է ամենաարդյունավետ գործիքներից մեկը․ ճիշտ օգտագործելու դեպքում այն հանգեցնում է ոչ միայն վաճառքի, այլև վստահության։ Բայց այստեղ կա մի նուրբ սահման․ հաճախորդին կարելի է դրանով և՛ գրավել, և՛ հոգնեցնել։
Դուք ո՞ր կողմում եք։
Եկեք անցնենք ոսկե կանոններին, որոնք կօգնեն միշտ մնալ առաջին տարբերակում։
1․Մի՛ եղեք «անվերջ նամակ ուղարկող ընկեր»․ պատկերացրեք, որ ամեն առավոտ, երբ ձեր սուրճն եք վայելում, ձեզ զանգում է ձեր ընկերը, ով անընդհատ ինչ-որ բան է ուզում վաճառել։ Երրորդ օրվա վերջում, երևի, զանգերին այլևս չեք պատասխանի։ Նույնը էլեկտրոնային նամակների դեպքում. հաճախակիություն = հոգնածություն։
Ի՞նչ անել․պահեք հավասարակշռությունը։ Հաճախորդները չպետք է մոռանան ձեզ, բայց նաև չպետք է զգան ճնշում։ Շաբաթական 1-2 նամակը բավարար է։
2․Տվե՛ք ոչ միայն առաջարկ, այլ նաև արժեք․ հաճախորդը չի բացի նամակը, եթե այնտեղ միայն «գնել-գնել» է գրված։ Փորձի՛ր նրան տալ օգտակար բան՝ խորհուրդ, գիտելիք կամ հետաքրքիր փաստ։ Օրինակ, Nike-ը հաճախ ուղարկում է ոչ միայն ապրանքային առաջարկներ, այլև մարզումների վերաբերյալ հետաքրքիր խորհուրդներ և առաջարկներ։ Սա ստիպում է մարդկանց զգալ, որ նրանք ստանում են ավելին, քան պարզապես գովազդ։
3․Անձնական մոտեցումը հաջողության բանալի․ մարդկանց դուր չի գալիս ստանալ նամակներ, որոնք սկսվում են «Հարգելի հաճախորդ» ձևակերպմամբ։ Նրանց անունը գրելն արդեն մեծ տարբերություն է ստեղծում։ Ավելի առաջադեմ օրինակ, Spotify-ը ամեն տարի ուղարկում է Wrapped-նամակներ օգտագործողի ամենաշատ լսած երգերով։ Սա ոչ միայն անհատականացված բովանդակություն է, այլև էմոցիոնալ կապ։
4․Վիզուալ և կառուցվածք․ նամակը չպետք է լինի երկար տեքստ։ Օգտագործիր կարճ պարբերություններ, ենթավերնագրեր, նկարներ կամ ինֆոգրաֆիկա։ Միջազգային բրենդները, օրինակ՝ Airbnb-ը, իրենց նամակներում օգտագործում են պարզ, մեծ լուսանկարներ և 2-3 նախադասությամբ տեքստ։ Հաճախորդը մի հայացքով հասկանում է, թե ինչ է ուզում ասել ընկերությունը։
5․Թեստավորեք ամեն ինչ․ մի՛ մտածեք, թե կա «հրաշք բանաձև»։ Հաճախորդներից մեկը կբացի առավոտյան 9-ին ստացած նամակը, մյուսը՝ երեկոյան։ Մեկն արձագանքում է հումորին, մյուսը՝ պաշտոնական ոճին։ Օրինակ, միջազգային շուկայում շատերը կիրառում են A/B թեստավորում․ուղարկում են նույն նամակի երկու տարբերակ և տեսնում, որն է ավելի շատ բացվել։
6․Հստակ կոչ՝ գործողության․ նամակի նպատակը պետք է լինի պարզ․ի ՞նչ ես ուզում, որ մարդը անի։ Գնի՞, գրանցվի՞ թե՞ կարդա։ Շատերը սխալվում են՝ թողնելով բաց տեքստ, առանց ուղղորդման։ Օրինակ, «Սեղմեք այստեղ և ստացեք ձեր առաջին զեղչը» կստիպի մարդուն մտածել՝ «ինչու ոչ»։
Email marketing-ը արվեստ է՝ հավասարակշռության, արժեքի և անհատականացման։ Եթե միայն վաճառում ես՝ հոգնեցնելու ես։ Եթե միայն պատմում ես՝ մոռացվելու ես։ Իսկ եթե համադրում ես երկուսը, ապա դառնում ես այն ընկերությունը, ում նամակին մարդիկ սպասում են։
Էլ. հասցե՝ info@brandon.am
Հեռ.՝ +374 (77) 87-00-90
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։