Ընտանեկան բիզնեսի կառավարումը և զարգացման փուլերը
Ընտանեկան բիզնեսը համարվում է աշխարհի ամենահին և ամենագերիշխող ձեռնարկատիրական ձևերից մեկը:
Այն ունի դարերի պատմություն, և հենց այս բիզնես մոդելի վրա է զարգացել պաստայի արտադրությունը Իտալիայում, գինու արտադրությունը Ֆրանսիայում և այլն: Բազմաթիվ երկրներում ընտանեկան բիզնեսը կազմում է ընդհանուր բիզնեսների 70%-ից ավելին և կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական աճի և աշխատաշուկայի զարգացման հարցում: Ընտանեկան բիզնեսները կարող են լինել փոքր, միջին և մեծ մասշտաբների, որոնք գործում են տարբեր ոլորտներում և երկրներում:
Ընտանեկան բիզնեսների մեծամասնության մոտ զարգացումը տեղի է ունենում 3 հիմնական փուլերով:
Առաջին փուլում բիզնեսը ամբողջությամբ կառավարվում է հիմնադիրների կողմից: Հիմնադիրների մեծամասնությունը փնտրում է արտաքին խորհրդատուներ, սակայն վերջնական որոշումներ կայացնում է ինքնուրույն: Այս փուլը հիմնականում բնութագրում է կազմակերպության հաջողությունը և համեմատաբար պարզ կառավարման կառուցվածքը պահպանելու հիմնադիրների ամուր նվիրվածությունը: Այս փուլը իր մեջ ներառում է սահմանափակ կորպորատիվ կառավարման խնդիրներ, քանի որ կազմակերպության վերահսկումը և կառավարումը դեռևս նույն անձի՝ հիմնադրի ձեռքերում է: Թերևս ամենակարևոր խնդիրը այս փուլում իրավահաջորդության պլանավորումն է: Ընտանեկան բիզնեսի հաջորդ փուլ անցում կատարելու համար հիմնադիրները պետք է ջանքեր գործադրեն իրավահաջորդության պլանավորման համար և սկսեն զարգացնել կամակերպության հաջորդ առաջնորդին:
Երկրորդ փուլում կազմակերպության կառավարումը և սեփականությունը փոխանցվում են հիմնադիրների երեխաներին: Բիզնեսի վարման գործընթացում որքան շատ են ներգրավվում ընտանիքի անդամները, այնքան ավելի է բարդանում կառավարման խնդիրները: Այս փուլի հիմնական նպատակը հիմնադիրների իրավահաջորդների միջև ներդաշնակության պահպանումն է, բիզնես գործընթացների և ընթացակարգերի ձևակերպումն է, ընտանիքի անդամների միջև արդյունավետ կոմունիկացիոն ուղիների ստեղծումն է և հիմնական կառավարչական պաշտոնների համար իրավահաջորդության պլանավորման ապահովումը:
Երրորդ փուլում բիզնեսի կառավարումը էլ ավելի է բարդանում, քանի որ ընտանիքի ավելի շատ անդամներ են ուղղակի կամ անուղղակի կերպով ներառված բիզնեսում (եղբայրներ և քույրեր, զարմիկների երեխաներ): Քանի որ նրանցից շատերը պատկանում են տարբեր սերունդների և ընտանիքի տարբեր ճյուղերի, նրանք կարող են ունենալ կազմակերպության կառավարումն իրականացնելու և ռազմավարական պլան մշակելու հակասական մտքեր: Ամենահիմնական խնդիրները, որոնց առնչվում են ընտանեկան բիզնեսները տվյալ փուլում, հետևյալն են՝ հարազատների աշխատանքի ընդունում, բաժնետոմսերի իրացվելիություն, ընտանիքի անդամների դերը բիզնեսում, ընտանիքի անդամների միջև ընդհարումների հարթում, տեսլական և առաքելություն:
Ընտանեկան բիզնեսների մեծամասնությունը երկարատև կյանք չի ունենում և նմանատիպ բիզնեսների 95%-ը չի հասնում երրորդ սերնդի կառավարմանը: Սա հիմնականում հետագա սերունդներին չկրթելու և չնախապատրաստելու հետևանք է: Աշխարհը փոխելու հարցում ամենակարևոր դերը խաղում են մարդիկ և նրանց զարգացումը, քանի որ արդեն չկա հին, արդյունաբերական պետությունը, փոխարենը ստեղծվել է նոր՝ ինտելեկտուալ, մտավոր պետություն, որտեղ մարդիկ ապագայի հիմնական կապիտալն են: Դա է պատճառը, որ հաջողակ գործարարները իրենց ներդրումները գերադասում են կատարել հենց այն մարդկանց մեջ, ովքեր պատրաստ են փոխել աշխարհը: Այսպիսով, ընտանեկան բիզնեսներն իրենց գոյատևման հավանականությունը մեծացնելու նպատակով կարող են ճիշտ կառավարման համակարգ մշակել՝ առաջին հերթին հետագա սերունդների կրթական գործընթացներ մշակելով:
Ամենակարևոր և տարածված հանգամանքները, որոնց բացակայությունը խոչընդոտում է ընտանեկան բիզնեսի զարգացմանը հետևյալն են՝
- Ընտանիքի անդամների միջև պարտականությունների բաշխումը
- Հաշվապահություն
Հաշվապահական, ֆինանսական և այլ ձևանմուշները կարող են օգնել այդպիսի խնդիրներին հեշտ լուծում տալու համար:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։