Գնել Նազանյան
Բիզնեսը նման է երեխայի. պետք է սիրել նրան: Եթե չես սիրում, ապա չես կարող հաջողակ լինել: Ես վերածեցի իմ հոբբին բիզնեսի: Սակայն շուտով բացահայտեցի, որ միայն «սերը» բավարար չէ. վճռական դեր ունեն նաև բիզնես գիտելիքները:
Հայաստանի բարձրավանդակներում
աճող խոտաբույսերը հայտնի են իրենց համեղ և առողջարար հատկանիշներով: Ես սկսեցի իմ
բիզնեսը՝ հենց իմ ձեռքերով հավաքելով խոտաբույսերի մի քանի տեսակներ, ինչպիսիք են
ուրձը, անանուխը և օրեգանոն: 2014թ.-ին ես գրանցեցի իմ կազմակերպությունը և «Դարման»
ապրանքանիշի ներքո սկսեցի բուսական թեյերի արտադրությունը:
Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, կինս՝ կենսաբան, և մենք լիովին գիտակցում էինք, որ մեզանից ոչ մեկը չունի բիզնես գիտելիքներ, որպեսզի կարողանանք արդյունավետ դարձնել մեր բիզնեսի գործունեությունը:
2016թ.-ի սկզբին ես առաջարկ ստացա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից՝ մասնակցելու բիզնես դասընթացների, որոնք կազմակերպվում են փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք լիովին անվճար էին և ճիշտ ժամանակին: Դասընթացների շնորհիվ ես սովորեցի, թե ինչպես կառավարել դրամական հոսքերը, ավելացնել շրջանառու կապիտալը, կառավարել ծախսերը և ինչպես ներկայացնել և վաճառել իմ արտադրանքը սպառողներին, որը նույնքան կարևոր է, որքան հենց արտադրական բուն գործընթացը:
Դասընթացները վճռական դեր ունեցան մեր կազմակերպության զարգացման գործում: Ընդամենը մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք ավելացնել մեր եկամուտը շուրջ 50-60%-ով և կրկնապատկել մեր աշխատակիցների թիմը: Ներկայումս մենք նախատեսում ենք համալրել մեր թիմը 40-50 նոր աշխատակիցներով: Մեր աշխատակիցները մեծամասամբ գյուղական բնակավայրերից են, որտեղ շատ դժվար է գտնել աշխատանք, ուստի բիզնեսը եկամտի աղբյուր է ոչ միան մեզ համար, այլ նաև աշխատակիցների:
Մենք մշտապես հետևում ենք նաև արտաքին շուկայի պահանջարկին և ներկայումս ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ևս ունենք վաճառքի փոքր ծավալներ: Այնուամենայնիվ, մենք վերջերս կնքել ենք պայմանագիր նաև ռուսական մի կազմակերպության հետ և պատրաստվում ենք մեր արտադրանքը արտահանել նաև Մոսկվա: Առաջիկա 5 տարիների համար մեր նպատակն է արագ աճել և հնարավորության դեպքում հինգ անգամ ավելի ընդլայնել մեր արտադրական ծավալը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ դասընթացների շնորհիվ մենք ձեռք բերեցինք բիզնես մտածողություն, որը շատ դեպքերում ամենաարժեքավոր ակտիվն է, կարելի է ասել բիզնեսում հաջողության հասնելու բանալին:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։