Շնորհիվ «Դարման» ապրանքանիշի, մենք հնարավորություն ունենք ըմպել Տավուշի բարձրադիր գոտիներից հավաքված և մշակված խոտաբույսերից պատրաստված թեյերը, որոնք առանձնանում են իրենց բուժիչ և օգտակար հատկանիշներով։
Կազմակերպության հիմնադիր Գնել Նազանյանը նշում է, որ նախ ինքն է իր ձեռքով հավաքել խոտաբույսերի մի քանի տեսակներ, ինչպիսիք են ուրցը, անանուխը և օրեգանոն, ինչն իր համար դարձել է նախասիրություն։ 2014 թվականին արդեն գրանցել է «Դարման» ապրանքանիշը՝ սիրած նախասիրությունը բիզնեսի վերածելով։
2016 թվականին Գնել Նազարյանն առաջարկ է ստանում Ակբա Բանկի կողմից՝ մասնակցելու բիզնես դասընթացների, որոնց շնորհիվ նա ուսումնասիրում է, թե ինչպես կառավարել դրամական հոսքերը, ավելացնել շրջանառու կապիտալը, կառավարել ծախսերը և ինչպես ներկայացնել և վաճառել իր արտադրանքը սպառողներին, որը նույնքան կարևոր է, որքան արտադրական բուն գործընթացը:
Դասընթացները վճռական դեր են ունեցել կազմակերպության զարգացման գործում, ինչի մասին վկայում է սպառողների բարձր գնահատականը և վաճառքի բարձր ցուցանիշները։
«Դարման» ապրանքանիշի թեյերն այժմ վաճառվում են մասնագիտացված խանութ-սրահներում, իսկ ապագայի ձգտումն է ներգրավել նաև սպառողների առավել լայն շրջանակ։
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։