Ինչու՞ ապահովագրել
Աշխատակիցներին տրամադրվող սոցփաթեթը՝ ներառյալ առողջության ապահովագրությունը, հանդիսանում է մոտիվացման արդյունավետ գործիք, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավման ու պահպանման աշխատող միջոց:
Համաձայն վիճակագրության՝ առողջության ապահովագրության առկայությունը որոշիչ դեր է խաղում գործատուի ընտրության հարցում:
- Աշխատողներն ավելի լավ են աշխատում և ձգտում են հասնել իրենց առջև դրված նպատակներին: Նրանց աշխատանքի որակը ուղղակի կապ ունի կյանքի մակարդակի հետ
- Առողջության ապահովագրությունը շահավետ է բիզնեսի համար, քանի որ բարձրանում է աշխատողների արտադրողականությունը: Բժշկական ծառայությունների հասանելիության և որակյալ բուժման շնորհիվ կրճատվում է հիվանդությունների հետևանքով անաշխատունակության ժամանակահատվածը
- Աշխատավարձի՝ 10,000 ՀՀ դրամով բարձրացումը, գրեթե աննկատ է աշխատակցի համար, իսկ նույն գումարը ապահովագրության վրա ծախսելու դեպքում գործատուն ապահովում է 1 տարով բարձ գոհունակություն
Ո՞վ կարող է ապահովագրվել
Ցանկացած իրավաբանական անձ կարող է ապահովագրել.
- աշխատողներին՝ առնվազն 10 հոգի
- աշխատողների ընտանիքի անդամներին
Ինչի՞ց է պաշտպանում վկայագիրը (ապահովագրական ռիսկերը)
Պայմանագրով հատուցվում են առողջության վատթարացման դեպքում փաստացի կատարված բժշկական ծախսերը: Ապահովագրական ծածկույթը սահմանվում է ապահովագրողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ: Պայմանագրով կարող են նախատեսվել հետևյալ ծառայությունները.
- վճարովի շտապօգնություն
- բժշկի տնային կանչ
- ամբուլատոր բուժօգնություն և խորհրդատվություն
- ստացիոնար բուժօգնություն
- դեղորայքային բուժում
- բժշկական պարագաներ
- ախտորոշիչ հետազոտություններ
- ակնաբուժություն, այդ թվում՝ ակնոցների, օպտիկական ապակիների, լինզաների համար ծախսերը
- ատամնաբուժություն
- պատվաստումներ արտասահման մեկնողների համար
- այլընտրանքային բժշկության մեթոդներ և այլն
Ընտրված ռիսկերի համադրության հիման վրա սահմանվում է վերջնական ապահովագրավճարը:
Նկարագրությունն ու առանձնահատկությունները
- պայմանագիրը սովորաբար կնքվում է մեկ տարի ժամկետով
- պայմանագիրը գործում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում
- համագործակցող կազմակերպություններում ծառայությունների դիմաց վճարումն իրականացնում է ապահովագրողը՝ հաճախորդը գումար չի ծախսում
- ապահովագրական սակագնի չափը սահմանվում է ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսադրույքով
- բժիշկ-փորձագետները տրամադրում են շուրջօրյա խորհրդատվություն
- ապահովագրավճարի չափի վրա ազդում են.
- ընտրված ապահովագրական ծրագիրը (ռիսկերի համակցությունը)
- աշխատողների քանակը և սեռատարիքային կազմը
- ապահովագրության համար ծախսը հանդիսանում է հիմնավորված հարկային նվազեցվող ծախս
Պայմանագիր կնքելու համար փաստաթղթերի ցանկը
Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է դիմել Ապահովագրական ընկերություն՝ համապատասխան բաժին, և լրացնել տրամադրված հարցաթերթիկը:
Գործողություններ պատահարի դեպքում
- շտապ կամ անհետաձգելի օգնության անհրաժեշտության դեպքում հարկավոր է զանգահարել շտապ օգնություն, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկացնել դեպքի մասին` զանգահարելով պայմանագրում նշված ապահովագրողի հեռախոսահամարով
- մնացած դեպքերում հարկավոր է զանգահարել ապահովագրական քարտի վրա նշված 24/7/365 ռեժիմով աշխատող կոնտակտ կենտրոնի հեռախոսահամարով: Շուրջօրյա զանգերի սպասարկման կենտրոնի միջոցով կապ կհաստատվի ընկերությունում աշխատող բժիշկ-փորձագետների հետ, ովքեր կպատասխանեն հայտերի կարգավորման հետ կապված բոլոր հարցերին (կօգնեն ընտրել բուժհաստատություն, կգրանցեն ընդունելության համապատասխան մասնագետի մոտ, կտրամադրեն տեղեկատվություն հատուցվող ծառայությունների վերաբերյալ):
Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը
Եթե ապահովագրված անձը դիմում է ապահովագրական ընկերության հետ համագործակցող բուժհաստատություն, ապա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև վճարման ենթակա հաշիվը բուժհաստատությունը ներկայացնում է անմիջապես ապահովագրական ընկերությանը, և հաճախորդը զերծ է մնում բոլոր ֆինանսական հարցերից:
Ստորև բերված է հնարավոր փաստաթղթերի ցանկը, սակայն այն պետք է լինում միայն այն դեպքերում, երբ ապահովագրված անձն ընտրում է ապահովագրական ընկերության հետ համագործակցող բուժհաստատությունների ցանկից դուրս կազմակերպություն:
- անձնագիր
- ծննդյան վկայական
- հաշմանդամության կարգը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
- հետազոտության նշանակման թերթիկ
- հետազոտության թերթիկ
- բժշկական տեղեկանք, որը պետք է լրացված լինի բժշկի կամ բուժհաստատության ձևաթղթի վրա և ստորագրված լինի բուժող բժշկի կողմից: Տեղեկանքում պետք է նշված լինի ապահովագրված անձի անունը, ազգանունը, ապահովագրված անձի՝ դիմելու ամսաթիվը, կատարված և/կամ նշանակված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունները, վերջնական ախտորոշումը, նշանակված բուժումը (դեղերի ցանկը՝ ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը)
- էպիկրիզ (քաղվածք հիվանդության պատմությունից): Էպիկրիզը, որը պետք է ստորագրված լինի բուժող բժշկի կողմից և կնքված բուժհաստատության կնիքով): Էպիկրիզում պետք է նշված լինի ապահովագրված անձի անունը, ազգանունը, ապահովագրված անձի՝ դիմելու և դուրսգրման ամսաթիվը, կատարված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունները, վերջնական ախտորոշումը, նշանակված բուժումը (դեղերի ցանկը՝ ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը)
- դեղորայքի նշանակման թերթիկ (ախտորոշման առկայությունը պարտադիր է), որում պետք է նշված լինի, դեղերի ցանկը՝ ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը
- փոխանակման քարտ
- ատամնաբուժության դեպքում՝ տեղեկանք, որտեղ պետք է նշված լինեն կատարված բժշկական գործողությունները
- վճարումը հաստատող ֆինանսական փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր)
- անձը հաստատող փաստաթղթեր հատուցումը կանխիկ ստանալու համար. անձնագրի պատճեն, ծննդյան վկայականի պատճեն (եթե ապահովագրված անձն անչափահաս է, փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը՝ հայր/մայր), Ապահովագրական քարտ
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։