Ապահովագրության էությունը հատուցում ստանալու մեջ է:
Որպեսզի պատճառված վնասը հատուցվի Ապահովագրական ընկերության կողմից, անհրաժեշտ է առաջին հերթին ուշադիր կարդալ պայմանագրի համապատասխան կետը, որտեղ սահմանվում են որոշակի պայմաններ, ապահովագրողին ծանուցելու և դիմում ներկայացնելու ժամկետներ:
Իսկ ընդհանուր քայլերը հետևյալն են.
1. Իրադարձության մասին տեղեկացնել համապատասխան լիազոր մարմիններին, որոնք են.
- հրդեհ, պայթյուն՝ ԱԻՆ, Հրշեջ ծառայություն
- ջրային համակարգերի վթար՝ Համայնատիրություն, ջրմուղկոյուղի
- տրանսպորտային միջոցների կողմից պատճառած վնաս՝ Ճանապարհային ոստիկանություն
- տարերային աղետ՝ ԱԻՆ, հիդրոմետ կենտրոն
- գողություն, կողոպուտ, կանխամտածված ոչնչացում (վնասում) այլ անձանց կողմից՝ Ոստիկանություն
2. Անհրաժեշտ է տեղեկացնել ապահովագրողին՝ պայմանների համաձայն, և հետևել ապահովագրական ընկերության աշխատակցի հրահանգներին
3. Հավաքել իրադարձության փաստը և հանգամանքները հաստատող և այլ պահանջվող փաստաթղթերը
4. Ապահովագրական ընկերությունում գրել դիմում՝ ներկայացնելով վերը նշված փաստաթղթերը
Նաև կարևոր է.
- Փորձել նվազեցնել հնարավոր վնասը,
- Աշխատել պահպանել դեպքի պատկերը:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։