search
close
singin icon
close

Ճանապարհորդական ապահովագրություն

Հունվարի 14, 2021
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Սպասվում է գործնական ճանապարհորդությու՞ն: Մի՛ մոռացեք ձևակերպել արտասահման մեկնողների համար նախատեսված ապահովագրությունը:

Ճանապարհորդության ընթացքում ապահովագրության պայմանագիրը երաշխավորում է, որ տնից հեռու, ցանկացած պահին ապահովագրված անձը կստանա որակյալ բժշկական օգնություն: Սպասարկումը ապահովագրողը ապահովում է աջակցող կազմակերպությունների միջոցով, որոնց համակարգողները արագ կազմակերպում են այլ երկրում բժշկական ծառայությունների տրամադրման ամբողջ գործընթացը: Ապահովագրված անձն ազատվում է որակավորված մասնագետ փնտրելու, տասնյակ անծանոթ ձևաթղթեր լրացնելու հոգսից: Իսկ շատ դեպքերում նաև օգնությունը ստանում է անվճար, իսկ Ապահովագրական ընկերությունը վճարում է ծառայությունների դիմաց անմիջապես արտասահմանյան բժշկական կազմակերպությանը:


Որտեղ էլ գտնվի զբոսաշրջիկը, ապահովագրության պայմանագրով նրան երաշխավորվում է.

  • շտապ և անհետաձգելի բուժօգնության տրամադրում
  • բազմատեսակ բժշկական ծառայությունների տրամադրում
  • բուժհաստատության մասնագետի այցելության կազմակերպում
  • բոլոր վարչական հարցերի կարգավորում
  • բժշկական անձնակազմի հետ փոխգործակցության հարցում աջակցություն

Ո՞վ կարող է ապահովագրվել

  • Ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կարող է կնքել, ինչպես իրավաբանական, այնպես էլ՝ ֆիզիկական անձ
  • Ապահովագրության պայմանագրով ապահովագրված անձ կարող է հանդիսանալ 0-70 տարեկան ֆիզիկական անձ, առավելագույն տարիքի սահմանափակումը կարող է տարբերվել տարբեր ապահովագրողների մոտ
  • Լրացուցիչ կարող է ապահովագրվել ուղեբեռը՝ վնասումից և կորստից
  • Լրացուցիչ կարող է ապահովագրվել նաև բնակարանը

Ինչի՞ց է պաշտպանում վկայագիրը (ապահովագրական ռիսկերը)

  • Բժշկական ծախսեր՝ կապված շտապ և անհետաձգելի բուժօգնության տրամադրման, ինչպես նաև ամբուլատոր և ստացիոնար բուժման հետ
  • Անհետաձգելի ատամնաբուժական օգնության տրամադրման հետ կապված ծախսեր
  • Բուժտրանսպորտային ծախսեր, շտապ օգնության մեքենայով կամ այլ տրանսպորտային միջոցովներով մոտակա բուժհաստատություն տեղափոխում
  • Արտակարգ իրավիճակում բարեկամի ժամանում արտասահման` ապահովագրված անձի մոտ
  • Առանց խնամքի մնացած անչափահաս երեխաների Հայաստան վերադարձնելու հետ կապված ծախսեր
  • Մահվան դեպքում՝ հայրենադարձման համար նախատեսված ծախսեր
  • Ապահովագրական պատահարի վերաբերյալ հեռախոսազանգերի համար ծախսեր

Նկարագրությունն ու առանձնահատկությունները

  • Ապահովագրության պայմանագիրը չի գործում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում
  • Ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել առնվազն 3 օր ժամկետով. 1 օրվա համար ապահովագրավճարը կազմում է մոտավորապես 400 ՀՀ դրամ
  • Ամբողջ աշխարհում գործող 15-օրյա փաթեթի արժեքը կազմում է 3,500 դրամ
  • Տարեկան փաթեթները գործում են ամբողջ աշխարհում, ապահովագրությունը գործում է 90 օր ամբողջ տարվա ընթացքում կամ յուրաքանչյուր ուղևորությունը` 90 օր, իսկ օրահաշվարկով ապահովագրությունը կարող է գործել առավելագույնը 180 օր
  • Ապահովագրության պայմանագրով բժշկական ծախսերի համար նախատեսված ապահովագրական գումարը կազմում է առնվազն 30,000 Եվրո, իսկ ուղեբեռի հետ կապված ռիսկերի համար նախատեսված ապահովագրական գումարը կազմում է առնվազն 1,100 Եվրո
  • Ապահովագրության պայմանագիրը համապատասխանում է բոլոր դեսպանատների պահանջներին

Պայմանագիր կնքելու համար փաստաթղթերի ցանկը

  • Ապահովադրի անձնագիր

Գործողություններ պատահարի դեպքում

  • Անհրաժեշտ է զանգահարել Ապահովագրական ընկերության կողմից տրամադրված Աջակցող կազմակերպության հեռախոսահամարով (աշխատում է 7/24/365, աշխատակիցները բազմալեզու են), հայտնել պայմանագրի համարը, գտնվելու վայրը և գանգատները
  • Հետևալ աշխատակցի հրահանգներին, որը կգտնի համապատասխան մասնագետ ապահովագրված անձի գտնվելու վայրում և կկազմակերպի այցը և բժշկական ծառայությունների տրամադրումը

Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը


Եթե առաջանում է անհրաժեշտություն ինքնուրույն վճարելու բժշկական ծառայությունների դիմաց, ապա անհրաժեշտ է հավաքել.

  • Բժշկական կամ այլ հաստատության բնօրինակ տեղեկանք կտրոնները (ֆիրմային բլանկի վրա կամ համապատասխան կնիքով), որտեղ նշված պետք է լինի հիվանդի անունը, ազգանունը, բժշկական եզրակացությունը, բժշկական օգնության կամ այլ ծառայությունների դիմելու ամսաթիվը (բժշկական ծառայությունների), բուժման տևողությունը համապատասխան բուժման պրոցեսների ժամկետներով, արժեքներով և վճարման ենթակա ամբողջ գումարը
  • Բուժման հետ կապված բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսերը՝ կցված կտրոններով, որոնք պետք է կնքված լինեն դեղատան կնիքով: Պետք է լինի մանրամասն ցանկ՝ յուրաքանչյուր բուժանյութի գնով
  • Լաբորատոր հետազոտությունների բժշկական ուղեգրի բնօրինակը՝ կցված լաբորատոր հետազոտությունների հաշիվ-ապրանքագիրը՝ համապատասխան ամսաթվով և մատուցված ծառայությունների գներով
  • Բուժման, ինչպես նաև դեղորայքի և այլ ծառայությունների համար կատարված ծախսերը հավաստող փաստաթղթեր (վճարման շտամպ, գումարի ստացման հավաստում կամ բանկային փոխանցման հաստատում)
  • Անհրաժեշտ է փաստաթղթերը թարգմանել հայերեն՝ նոտարական հաստատումով: Միևնույն ժամանակ մինչև 500 պայմանական միավոր վնասների դեպքում ռուսերեն և անգլերեն լեզվով փաստաթղթերը կարող են ներկայացվել առանց թարգմանության
  • Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո պայմանագրով սահմանված ժամկետում ներկայանալ Ապահովագրական ընկերություն և գրել դիմում՝ ներկայացնելով փաստաթղթերը:

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։