Ինչու՞ ապահովագրել բեռը
Բեռների ապահովագրությունը փոխադրման ընթացքում բեռի անկանխատեսելի և հավանական իրադարձության հետևանքով առաջացած վնասի վերականգնման երաշխիք է:
Բեռների ապահովագրությունը թույլ է տալիս փոխհատուցել ֆինանսական վնասները, որոնք առաջացել են բեռնափոխադրման ընթացքում բեռի կորստի, վնասման կամ ոչնչացման հետևանքով այն պայմաններում, որոնք կախված չեն բեռի սեփականատերից:
Բեռների ապահովագրությունն ապահովում է բիզնեսի կայունություն և անխափան գործունեություն, այն ցանկացած ձեռնարկության ռիսկերի կառավարման համակարգի անբաժան մասն է:
Ապահովագրական ընկերությունը արագ և արդյունավետ կարգավորում է վնասներն ամբողջ աշխարհում:
Բեռի ապահովագրության համար ծախսը հանդիսանում է հիմնավորված հարկային նվազեցվող ծախս:
Ի՞նչը կարելի է ապահովագրել (ապահովագրության օբյեկտը)
Հնարավոր է ապահովագրել ցամաքային, օդային, և այլ տրանսպորտի տեսակներով փոխադրվող ցանկացած գույքը (բեռը):
Օրինակ՝
- արդյունաբերական մեքենաներ եւ տրանսպորտային սարքավորումներ
- էլեկտրոնիկա, համակարգչային տեխնիկա
- դեղորայք, օծանելիք և կենցաղային քիմիկատ
- սնունդ(այդ թվում`պահանջելով համապատասխան ջերմաստիճանային վերահսկողություն)
- ալկոհոլ և ծխախոտ
- հեղուկ բեռներ
- արժեքավոր բեռներ
- ռազմական բեռներ
- վտանգավոր բեռներ
- ցուցանմուշներ, արվեստի գործեր
Ինչպիսի՞ բեռներ չեն ապահովագրվում
- Չեն ապահովագրվում օրենքով տեղափոխումը արգելվող ցանկացած բեռ, օրինակ` թմրանյութեր և այլն:
Որտե՞ղ է գործում բեռի ապահովագրության պայմանագիրը
Ապահովագրությունը գործում է աշխարհի բոլոր երկրների տարածքում, բացառությամբ`
- պատերազմական դրության մեջ գտնվող երկրների
- այն պետությունների, որոնց նկատմամբ կիրառվում են ՄԱԿ-ի տնտեսական և/կամ ռազմական սանկցիաներ
- տարածքների, որոնց սահմաններում պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերվել և ճանաչվել են համաճարակների օջախներ
Ո՞վ կարող է հանդիսանալ ապահովադիր բեռների ապահովագրության պայմանագրով
Բեռների ապահովագրության պայմանագրով ապահովադիր կարող են հանդիսանալ բեռնափոխադրողները, բեռը ստացողները, բեռի սեփականատերը, այսինքն ցանկացած կողմ, ում գործունեությունը կապված է բեռնափոխադրման և բեռի տեղափոխման հետ:
Ինչի՞ց է պաշտպանում վկայագիրը (ապահովագրական ռիսկերը)
Պայման «A»՝պատասխանատվությամբ բոլոր ռիսկերի համար (ICC«A»)
Պայման «В»՝ պատասխանատվությամբ լրիվ ոչնչացման և վնասների համար (ICC«B»)
Պայման «C»՝պատասխանատվությամբ լրիվ ոչնչացման համար (առանց վնասների
համար պատասխանատվության,բացառությամբ աղետի դեպքերի) (ICC«C»)
Կարող են նախատեսվել լրացուցիչռիսկեր, դրանք են.
- ռազմական ռիսկեր
- գործադուլի ռիսկեր
Նկարագրություն, առանձնահատկություններ և արժեք
- բեռների ապահովագրության պայմանագրերը կնքվում են ստանդարտ երկու ամիս ժամկետով կամ փոխադրման տևողության ժամկետով:
- բեռների ապահովագրությունը կարող է իրականացվել «Գլխավոր պայմանագրով», որը կնքվում է երկար ժամկետով (1 տարի և ավելի): Միասնական ապահովագրական սակագին ապահովագրության ամբողջ ժամանակահատվածի համար
- պայմանագրով կարող է սահմանվել ոչ պայմանական չհատուցվող գումար` սովորաբար այն կիրառվում է ապահովագրական գումարից 0.5 %-ից 1%-ի սահմաններում:
- բեռների ապահովագրությունը տրամադրվում է 0.3% - 4.0% սակագնով, որը հաշվարկվում է բեռի արժեքից և/կամ ներառում է փոխադրման և այլ ծախսերը: Օրինակ. կազմակերպությունը ցանկանում է ներմուծել 30,000 ԱՄՆ դոլար արժողությամբ տնտեսական ապրանք Եվրոպայից Երևան ցամաքային երթուղով, «Պայման A» ռիսկի կիրառմամբ բեռի ապահովագրության պայմանագրի ձեռք բերման արժեքը կլինի` ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ = ԲԵՌԻ ԱՐԺԵՔ (30,000 ԱՄՆ դոլար) * 0.3% = 90 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ
Պայմանագիր կնքելու համար փաստաթղթերի ցանկը
- իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճեն, ՀՎՀՀ, բանկային տվյալներ (վավերապայմաններ)
- բեռների ապահովագրության լրացված հարցաթերթիկ կամ հայտարարագիր (տրամադրում է Ապահովագրական ընկերությունը)
- բեռի ինվոյս և/կամ բեռի արժեքը հիմնավորող այլ փաստաթղթերի պատճեն
Գործողություններ պատահարի դեպքում
- չմատնվել խուճապի
- հնարավորության դեպքում ձեռնարկել միջոցներ բեռը փրկելու կամ հնարավոր վնասը նվազեցնելու համար
- անհապաղ հայտնել տեղի ունեցած իրադարձության մասին ապահովագրական ընկերությանը` զանգահարելով պայմանագրում նշված հեռախոսահամարով և հետևել աշխատակցի հրահանգներին
- չընդունել մեղք առանց ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ խորհրդակցելու
Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը
- բեռի ապահովագրության պայմանագիր
- բեռնափոխադրման ամփոփագիր (CMR)
- բեռի ինվոյս
- ծովային փոխադրման դեպքում` նավային ակտ
- ՃՏՊ-ի դեպքում՝ ոստիկանության տեղեկանք և այլն:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։