Քաղաքացիական պատասխանատվությունն ապահովագրելու անհրաժեշտություն
Գործունեություն ծավալելիս ցանկացած ընկերություն կրում է չկանխատեսված հանգամանքների և պատահարների տեղի ունենալու ռիսկը, որոնց հետևանքով կարող է տուժել երրորդ անձանց գույքը, կյանքը կամ առողջությունը:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի՝ քաղաքացու անձին (առողջությանը կամ կյանքին) և քաղաքացու կամ իրավաբանական անձի գույքին վնաս պատճառած անձը պարտավոր է հատուցել պատճառված վնասը ողջ ծավալով:
Գործնականում քիչ չեն դեպքերը, երբ ջրի չնչին արտահոսքը վերածվում է ահռելի ծախսերի՝ կապված վնասված տարածքների վերանորոգման, ջրից վնասված սարքավորումները և կահույքը նորով փոխարինելու հետ: Հրդեհը նույնպես կարող է հսկայական ծախսերի պատճառ հանդիսանալ՝ կապված այլ անձանց գույքի արժեքի հատուցման, ինչպես նաև տուժածների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ:
Ցավոք, իրադարձությունները, որոնք կարող են հանգեցնել կյանքին կամ գույքին վնաս պատճառելուն, սահմանափակված չեն միայն հրդեհով կամ ջրի արտահոսքով, և քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը պարզապես անհրաժեշտություն է ցանկացած ժամանակակից ընկերության համար` հաշվի առնելով ռիսկերի բազմազանությունը:
Հուսալի ապահովագրություն գործունեության տարբեր տեսակների համար
Պատասխանատվության ապահովագրությունը կարող է ձեռք բերվել, օրինակ, հետևյալ տեսակների գործունեություն իրականացնելու դեպքում՝
- անշարժ գույքի օբյեկտների կառավարում, տիրապետում, շահագործում ինչպես անձնական, այնպես էլ վարձակալության հանձնման նպատակով,
- վարձակալված տարածքների շահագործում
- բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարում
- մեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում, գործարքառուի (ավտոդիլերի) գործունեություն
- հասարակական սննդի մատակարարում
- հյուրանոցների գործունեություն
- հասարակական միջոցառումների կազմակերպում և իրականացում (ցուցահանդեսներ, համերգներ և այլն)
- ապրանքների, աշխատանքների, ծառայությունների արտադրություն և իրացում
- պահնորդային ծառայություններ
- ֆիթնես կենտրոնների, սպորտային համալիրների և լողավազանային համալիրների ծառայություններ
Գործունեության տեսակները չեն սահմանափակվում վերը նշված ցուցակով: Հայտնեք ապահովագրական ընկերության մասնագետին Ձեր ծավալած գործունեության մասին, և Ձեզ կառաջարկվի հենց Ձեր բիզնեսի համար ապահովագրության ամենաօպտիմալ տարբերակը:
Ապահովագրական ծածկույթի ծավալը
Պատասխանատվության ապահովագրության պայմանագրով ստանդարտ ծածկույթը ներառում է պատասխանատվություն՝
- երրորդ անձանց գույքին պատճառված վնասի համար
- երրորդ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար
Լրացուցիչ կարող են ապահովագրվել՝
- դատական և իրավաբանական խորհրդատվության համար ծախսերի առաջացման ռիսկերը
- շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկերը
Կախված ձեռնարկատիրության գործունեության առանձնահատկություններից` ապահովագրողը կառաջարկի առավել օպտիմալ ապահովագրական ծածկույթ:
Որքա՞ն արժե ապահովագրությունը
Ապահովագրության արժեքը կախված է մի շարք գործոններից՝
- գործունեության տեսակից և առանձնահատկություններից
- գործունեության ծավալից
- պահանջվող ապահովագրական գումարից (հատուցման առավելագույն սահմանաչափից),
- գործունեության իրականացման տարածքից, օբյեկտի առանձնահատկություններից,
- ապահովագրության ժամկետից
- այլ գործոններից:
Պայմանագիր կնքելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը
Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է դիմել Ապահովագրական ընկերությանը, լրացնել ընկերության կողմից տրամադրված հարցաթերթիկը: Ապահովագրության ընկերության աշխատակիցը կտրամադրի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որը կարող է տարբեր լինել պատասխանատվության ապահովագրության տարբեր պայմանագրերի դեպքում:
Գործողություններ պատահարի դեպքում
- անհապաղ հայտնել տեղի ունեցած իրադարձության մասին ապահովագրական ընկերությանը` զանգահարելով պայմանագրում նշված հեռախոսահամարով և հետևել աշխատակցի հրահանգներին
- ձեռնարկել միջոցներ հնարավոր վնասը նվազեցնելու համար
- չընդունել մեղք առանց ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ խորհրդակցելու
Ապահովագրական հատուցում ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը
Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կախված է տեղի ունեցած իրադարձության բնույթից, ապահովագրված պատասխանատվության տեսակից, պայմանագրի պայմաններից:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։