Ապահովագրության պայմանագրի և վկայագրի պարտադիր պայմանները
Ապահովագրության պայմանագիրը միշտ ներառում է.
- Ապահովագրության պայմաններ, որոնք հաստատվում են ապահովագրական ընկերության Խորհրդի կողմից և դրանց հիման վրա կնքված Ապահովագրության վկայագիր
Ապահովագրության պայմանները բոլոր ընկերությունները պարտադիր հրապարակում են իրենց կայքերում և տրամադրում են հաճախորդներին՝ ըստ պահանջի: Ապահովագրության պայմաններում մանրամասն նկարագրված են ապահովագրման ենթակա ռիսկերը, բացառությունները, կողմերի իրավունքները և պարտականությունները, Ապահովադրի գործողությունները ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում, ապահովագրական հատուցման մերժման հիմքերը և այլ դրույթներ: Իսկ ապահովագրության վկայագիրը կնքվում է ապահովագրության պայմանների հիման վրա և պարունակում է ապահովագրության կոնկրետ պայմաններ. ապահովագրության պայմաններից ընտրված ռիսկեր, տվյալ Ապահովադրի վերաբերյալ տեղեկատվություն, տվյալ պայմանագրի գծով ապահովագրական գումար, ապահովագրավճար և այլն: Հետևաբար ապահովագրության վկայագիրը պարունակում է ապահովագրական գաղտնիք և Ապահովագրողի կողմից չի տրամադրվում երրորդ անձանց:
Շատ կարևոր է ուշադիր կարդալ ապահովագրության պայմանագիրը, այդ թվում՝ պայմանները: Դրանցում արտացոլված կարևոր տեղեկատվությանը չծանոթանալը կարող է բերել անցանկալի հետևանքների: Օրինակ, պայմանագրում սահմանված ժամկետում ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին չտեղեկացնելը կարող է հանգեցնել ապահովագրական հատուցման մերժմանը:
Ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են`
- ապահովագրության օբյեկտը՝ կետում նկարագրվում է, թե ինչն է ապահովագրված: Դա կարող է լինել գույքը, բեռը, ավտոմեքենան կամ պատասխանատվությունը: Իսկ անձնական ապահովագրության դեպքում նշվում է ապահովագրված անձը
- ապահովագրական պատահարը (պատահարները)՝ այն իրադարձությունները, որոնց տեղի ունենալու դեպքում վճարվում է ապահովագրական հատուցումը
- ապահովագրական գումարի չափը այն գումարն է, որի սահմաններում վճարվում է ապահովագրական հատուցումը
- ապահովագրավճարի չափը, վճարելու ժամկետները և կարգը
- ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքները
- ապահովագրական հատուցման կարգը
- վնասի գնահատման կարգը
- ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները
Ապահովագրության պայմանագրում պետք է նշվեն նաև՝
- ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը
- ապահովագրության պայմանագիրը կնքելու ամսաթիվը
- ապահովագրության պայմանագրի փոփոխման, լրացման և վաղաժամկետ լուծման կարգը:
Ապահովագրավճարը պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներից ուշացնելու կամ չվճարելու դեպքում ապահովագրական ընկերությունն իրավունք է ստանում միակողմանի դադարեցնելու ապահովագրության պայմանագիրը:
Կայք:www.rgs.am
Հեռ․: 010 59 1010
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։