Ինչու՞ ապահովագրել գույքը
Ձեռնարկատիրոջ հիմնական խնդիրներից է օբյեկտների պահպանության ապահովումը, ինչպես նաև՝ դրանց անվտանգ սպասարկման և շահագործման պայմանների ստեղծումը: Գույքային օբյեկտի վնասումը, ոչնչացումը կամ կորուստը կարող են կտրուկ վատթարացնել կազմակերպության տնտեսական վիճակը: Դուք կարող եք ձեռք բերել համապարփակ ապահովագրություն գույքի վնասումից, ոչնչացումից կամ կորստից, գործունեության ընդհատումներից և այլ՝ Ձեր բիզնեսին հատուկ ռիսկերից:
Ի՞նչը կարելի է ապահովագրել (ապահովագրության օբյեկտը)
1. անշարժ գույքի օբյեկտներ
- շենքեր, շինություններ, տարբեր նշանակության կառույցներ
- դրանց կառուցվածքային տարրերը՝ հիմնական պատերը, ուժային տարրերը, հիմքը, ծածկերը, տանիքը
- դրանց մեջ տեղակայված ինժեներական համակարգերի տարրերը
- տարածքների հարդարանքը, արտաքին մասի հարդարանքը, ապակեպատ մասերը
- օբյեկտների այլ մասերը, տարրերը և հանգույցները
2. շարժական գույք.
- սարքավորումներ
- գործիքներ, հանդերձանք
- կահույք, կահավորանքի առարկաներ
- ապրանքային պաշարներ (հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի, կիսաֆաբրիկատների, տարաների, փաթեթավորման)
3. այլ գույք (նյութական ակտիվներ), որը պատկանում է Ապահովադրին (Շահառուին) սեփականության, տնտեսվարման, օպերատիվ կառավարման իրավունքով կամ որն Ապահովադիրը (Շահառուն) ստացել է վարձակալության, լիզինգի, գրավի, անհատույց օգտագործման (վարկի) պայմանագրով և/կամ այլ օրինական հիմքով
4. գործունեության ընդհատումներից վնասները, որոնք առաջացել են ապահովագրված գույքի կորստի/ոչնչացման և/կամ վնասման արդյունքում
Ինչի՞ց է պաշտպանում վկայագիրը (ապահովագրական ռիսկերը)
- հրդեհից
- կայծակնահարությունից
- կենցաղային նպատակներով օգտագործվող գազի պայթյունից
- շոգեկաթսաների, գազապահեստարանների, գազամուղների, մեքենասարքավորումների, սարքերի, սարքավորումների պայթյունից
- ջրից (կամ այլ հեղուկներից) վնասումից` ջեռուցման, կոյուղու, ջրամատակարարման խողովակաշարերի վնասման արդյունքում
- հրդեհամարման համակարգերի կիրառման արդյունքում վնասումից
- տարերային աղետներից
- գողությունից, կողոպուտից և/կամ ավազակությունից
Ո՞վ է ստանում հատուցում, եթե ապահովագրված գույքը գրավադրված է և ապահովագրվել է բանկի պահանջով
Ապահովագրության պայմանագրերում նշվում է շահառուն, այսինքն այն անձը, ով իրավունք ունի ստանալու ապահովագրական հատուցում: Գրավադրված գույքի գծով պայմանագրերում որպես շահառու սովորաբար նշվում է վարկ տրամադրած կամ գրավ վերցրած կազմակերպությունը (բանկ, վարկային կազմակերպություն և այլն)։
Նկարագրություն ու առանձնահատկությունները
- ապահովագրական գումարները սահմանվում են կողմերի համաձայնությամբ
- ապահովագրական գումարները չեն կարող գերազանցել պայմանագրի կնքման պահին տվյալ գույքի իրական արժեքը
- ապահովագրության պայմանագրով կարող է նախատեսված լինել չհատուցվող գումար
- ապահովագրության պայմանագիրը կնքվում է սովորաբար 1 տարի ժամկետով
Ինչպե՞ս կնքել ապահովագրության պայմանագիր
Ձեռնարկատերը կարող է.
- բանավոր դիմել Ապահովագրական ընկերությանը
- ներկայացնել գրավոր դիմում
Գործողություններ պատահարի դեպքում
- անհապաղ դիմել համապատասխան իրավասու մարմիններին, որոնք պարտավոր են իրականացնել գործողություններ կամ ձեռնարկել միջոցներ գույքի վնասման պատճառների և հետևանքների վերացման գծով, կամ ամրագրել, հաշվառել և քննել պատճառները և հանգամանքները
- ձեռնարկել միջոցներ գույքը փրկելու կամ հնարավոր վնասը նվազեցնելու համար
- անհապաղ հայտնել տեղի ունեցած իրադարձության մասին ապահովագրական ընկերությանը` զանգահարելով պայմանագրում նշված հեռախոսահամարով և հետևել աշխատակցի հրահանգներին
- չընդունել մեղք առանց ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ խորհրդակցելու
Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը
1. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր)
2. ապահովագրության վկայագրի բնօրինակը
3. գույքի սեփականության վերաբերյալ փաստաթղթեր՝ քաղաքապետարանից, մարզպետարանից, գյուղապետարանից
- գույքի անձնագիր, որում նշված է գույքի գտնվելու վայրը
- գույքի սեփականությունը հաստատող փաստաթուղթ
Եթե փաստաթղթերը ներկայացնում է սեփականատեր չհանդիսացող անձը, ապա վերը նշված փաստաթղթերից բացի դիմողը պետք է ներկայացնի տնօրենի կողմից տրված լիազորագիր
Պատահարը հաստատող փաստաթղթեր՝
Հրդեհի դեպքում՝
- քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում
- հրշեջ ծառայության կողմից արձանագրություն և հրդեհատեխնիկական ակտ դեպքի ամսաթվով, պատճառով Պայթյունի դեպքում
- քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում
- տեղեկանք դեպքի ամսաթվով, պատճառով և հանգամանքներով
Գողության, երրորդ անձանց կողմից հակաիրավական գործողությունների դեպքում՝
- քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում` վնասված կամ կորցված գույքի վերաբերյալ նշումով
Տարերային աղետների դեպքում՝
- հիդրոմետ կենտրոնի տեղեկանք
Տրանսպորտային միջոցների կողմից պատճառված վնասի դեպքում՝
- ՃՏՊ-ի մասին տեղեկանք՝ մեղավոր անձի վերաբերյալ նշումով:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։