Ինչու՞ ապահովագրել
Ընկերության աշխատակիցների մոտ վնասվածքների առկայությունը հանդիսանում է աշխատունակության կորստի ամենատարածված պատճառներից մեկը: Դժբախտ պատահարներից ապահովագրությունը կպաշտպանի գործատուին չնախատեսված ծախսերից: Աշխատողը և նրա ընտանիքը ապահովագրության շնորհիվ կստանան ֆինանսական օգնություն դժվարին պահին:
Դուք կարող եք ապահովագրել Ձեր աշխատակիցներին այնպիսի պատահարներից, որոնք վտանգ են ներկայացնում են իրենց կյանքի և առողջության համար, և կարող են հանգեցնել մարմնական վնասվածքների, հիվանդության, հաշմանդամության կամ մահվան:
Հիմնականում ընկերությունները դժբախտ պատահարներից ապահովագրությունը ձեռք են բերում առողջության ապահովագրության հետ մեկտեղ:
Ի՞նչն է հանդիսանում ապահովագրական պատահար
- մարմնական վնասվածք, որն ուղղակիորեն առաջացել է դժբախտ պատահարի կամ սխալ բժշկական մանիպուլյացիաների հետևանքով
- սուր թունավորում քիմիական նյութերով և/կամ կենսաբանական ծագման թույներով (այդ թվում` բոտուլիզմ հիվանդությանը հանգեցնող թույնով)
- 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանների թերմիկ և/կամ քիմիական այրվածք
- 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն, որն առաջին անգամ սահմանվել է նշված իրադարձության տեղի ունենալու հետևանքով պայմանագրի գործողության ընթացքում
- մահը, որն առաջացել է նշված իրադարձության տեղի ունենալու հետևանքով պայմանագրի գործողության ընթացքում
- աշխատունակության ժամանակավոր կորուստ
Նկարագրությունն ու առանձնահատկությունները
- պայմանագիրը սովորաբար կնքվում է մեկ տարի ժամկետով
- կախված ընտրված ռիսկերից` ապահովագրական սակագնի չափը սահմանվում է ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսադրույքով
- ապահովագրավճարի չափը կախված է նաև ապահովագրված անձանց քանակից և աշխատանքի բնույթից
- յուրաքանչյուր ռիսկի գծով կարող են սահմանվել հատուցման առանձին առավելագույն սահմանաչափեր
Ի՞նչ է անհրաժեշտ պայմանագիր կնքելու համար
Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է դիմել Ապահովագրական ընկերություն՝ համապատասխան բաժին, և լրացնել տրամադրված հարցաթերթիկը:
Գործողություններ պատահարի դեպքում
- շտապ կամ անհետաձգելի օգնության անհրաժեշտության դեպքում հարկավոր է զանգահարել շտապ օգնություն, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկացնել դեպքի մասին` զանգահարելով պայմանագրում նշված ապահովագրողի հեռախոսահամարով
- մնացած դեպքերում հարկավոր է զանգահարել ապահովագրական քարտի վրա նշված 24/7/365 ռեժիմով աշխատող կոնտակտ կենտրոնի հեռախոսահամարով: Շուրջօրյա զանգերի սպասարկման կենտրոնի միջոցով կապ կհաստատվի ընկերությունում աշխատող բժիշկ-փորձագետների հետ, ովքեր կպատասխանեն հայտերի կարգավորման հետ կապված բոլոր հարցերին՝ կօգնեն ընտրել բուժհաստատություն, կգրանցեն ընդունելության համապատասխան մասնագետի մոտ, կտրամադրեն տեղեկատվություն հատուցվող ծառայությունների վերաբերյալ
Ապահովագրական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկը
- գրավոր հայտային դիմում, որտեղ նշված են տվյալ իրադարձության առաջացման հանգամանքները: Դիմումի ձևն Ապահովադիրը կարող է ստանալ Ապահովագրողի գրասենյակից
- ապահովագրողի պահանջով` պայմանագրի բնօրինակը
- ապահովագրված անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի բնօրինակը
- ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և/կամ Աահովագրողի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ
Ապահովագրված անձին մարմնական վնասվածք պատճառվելու դեպքում Ապահովագրողին լրացուցիչ ներկայացվում են`
- համապատասխան իրավասու մարմինների (այդ թվում` իրավապահ մարմինների) կողմից տրված փաստաթղթերը, որոնք վկայում են Պայմանագրի գործողության ընթացքում որոշակի դեպքի առաջացման մասին, դրա առաջացման հանգամանքների մասին, պարունակելով ապահովագրված անձի լրիվ ախտորոշումը, բուժման ժամկետների, բուժիչ և ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկություններ
- արտադրությունում դժբախտ պատահարի մասին ակտ, եթե այդ մասին նախապես հայտնվել է Ապահովագրողին
- բժշկասոցիալական փորձաքննության մարմնի տեղեկանքը հաշմանդամության խումբը (կարգավիճակը) սահմանելու մասին
- ժամանակավոր անաշխատունակության թերթիկը
- բժշկական փաստաթղթեր (կատարված կամ նշանակված լաբորատոր կամ գործիքային հետազոտությունները, նախնական ախտորոշումը, վերջնական ախտորոշումը, նշանակված բուժումը (դեղերի ցանկը, ներառյալ` դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը), ինչպես նաև կատարված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունների պատասխանները և այլն)
- ֆինանսական փաստաթղթեր (ՀԴՄ կտրոն և տրամադրված դեղորայքի անվանացանկ, տրամադրված ծառայությունների անվանացանկը պարունակող փաստաթուղթ և այլն)
Ապահովագրված անձի մահվան դեպքում լրացուցիչ տրամադրվում են.
- ապահովագրված անձի մահվան վկայականի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճենը
- բժշկական փաստաթուղթ (կամ նրա օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճեն), որտեղ նշված է Ապահովագրված անձի մահվան պատճառը (մահվան բուժվկայականից քաղվածք, դատաբժշկական եզրակացություն և այլն)
- ժառանգության նկատմամբ իրավունքի վկայականի պատճենը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (ներկայացվում է միայն ժառանգի կամ ժառանգների կողմից)
Կարևոր է. պայմանագրով կարող է սահմանվել ժամկետ, որի ընթացքում անհրաժեշտ է ապահովագրողին ներկայացնել ապահովագրական պատահարը և բժշկական ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:
Կայք: www.rgs.am
Հեռ․: 010 59 1010
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։