Ինչպե՞ս ընտրել իրավաբան
ՓՄՁ բիզնեսի համար առաջին հայացքից իրավաբանի ծառայությունները կարող են թվալ ոչ անհրաժեշտ և հավելյալ ծախս։ Սակայն հաճախակի փոփոխվող և երբեմն երկիմաստ օրենսդրության պայմաններում հաճախ իրավաբանի ներգրավումը անհրաժեշտ է բիզնես ռիսկերը ճիշտ կառավարելու և նվազեցնելու համար։
Ե՞րբ է անհրաժեշտ իրավաբանի օգնությունը
Հաճախ իրավաբանի ծառայություններին դիմում են միայն այն ժամանակ, երբ արդեն փաստացի առաջանում է վեճ կամ խնդիր պետական մարմինների կամ երրորդ անձանց հետ։ Սակայն որպես կանոն շատ ավելի հեշտ է կանխել խնդիրները, քան առաջանալուց հետո լուծել դրանք։ Ուստի եթե պատրաստվում եք կնքել բարդ կամ պարզապես խոշոր գործարք, կամ այլ պոտենցիալ ռիսկ եք տեսնում, իրավաբանին նախապես դիմելը կարող է կանխել հետագա խնդիրների առաջացումը։
Ինչպես ընտրել Ձեր իրավաբանին
Հաջորդիվ առաջանում է իրավաբանի ընտրության հարցը։ Նախ պետք է հասկանալ, արդյո՞ք Ձեր բիզնեսին անհրաժեշտ է ներքին իրավաբան (իրավաբան ով մշտական հիմունքներով աշխատում է Ձեր մոտ), թե արտաքին իրավախորհրդատու (իրավաբանական գրասենյակ կամ անհատ իրավաբան, ով Ձեզ ըստ անհրաժեշտության իրավաբանական ծառայություններ կմատուցի)։
Փոքր և միջին բիզնեսի համար, որպես կանոն, բարձր որակավորմամբ իրավաբան վարձելը նպատակահարմար չէ (այդ թվում՝ ծախսերի առումով), իսկ ցածր որակավորմամբ կամ սկսնակ իրավաբանը չի կարողանա բավարար որակով ծառայություններ մատուցել։ Ուստի որպես կանոն ՓՄՁ-ների համար նախընտրելի է արտաքին իրավախորհրդատու ունենալը։
Իրավախորհրդատու ընտրելիս շատ կարևոր է հաշվի առնել վերջինիս մասնագիտացումը։ Որպես կանոն իրավախորհրդատուներն ու իրավաբանական գրասենյակները մասնագիտանում են կամ քաղաքացիական ու վարչական, կամ քրեական իրավունքի հարցերով։ Ընդ որում, իրավաբանական գրասենյակները, ունենալով մի քանի իրավաբան, որպես կանոն ի վիճակի են ապահովել որակյալ ծառայություններ հարցերի ավելի լայն շրջանակով, քան անհատները։
Իրավախորհրդատուների
միջև ընտրություն կատարելիս ուշադրություն դարձրեք, թե ինչ փորձ ունեն իրենք Ձեզ
հետաքրքրող հարցերով։ Ցանկալի է նաև, որ Ձեր իրավաբանը պատկերացում ունենա Ձեր
բիզնեսի ոլորտի մասին, քանի որ դա իրեն թույլ կտա առավել լավ հասկանալ Ձեր
խնդիրներն ու կառավարել ռիսկերը։
Անհրաժեշտ է նաև ճիշտ մոտենալ գնագոյացմանը։ Եթե Ձեզ պահանջվում է ծառայությունների կայուն քանակ, ապա որպես կանոն Ձեզ առավել ձեռնտու կլինի ֆիքսված ամսավճարով տարբերակը։ Եթե ծառայությունների ծավալը էապես տատանվելու է, ապա երևի ավելի նպատակահարմար կլինի ժամավճարը։ Դատական գործերի դեպքում փորձեք բանակցել «հաջողության վճար»-ի վերաբերյալ, որի շրջանակում գնի մի մասը վճարվում է միայն Ձեր օգտին դրական վճիռ կայացվելու դեպքում։

Կայք՝ www.adwise.am
Էլ․ հասցե՝ info@adwise.am
Հեռ․՝ 060 54 12 95
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։