search
close
singin icon
close
Acba SME

Նյարդաբանությունը մարքեթինգում․ ինչու ենք գնում այն, ինչ չենք պլանավորել

Օգոստոսի 15, 2025
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
0

Երևի պատահել է, երբ մտնում ես սուպերմարկետ՝ հաց ու սուրճ գնելու, իսկ դուրս ես գալիս շատ գնումներով, որոնց մեջ կա և՛ շոկոլադ, և՛ բաժակ, և՛ «էս լավն էր, մտածեցի պետք կգա» կաթսա։ Ճանապարհին մի պահ մտածում ես՝ «Էս ի՞նչ եղավ»։ Այս բլոգում կտանք հենց այդ հարցի պատասխանը։ Այն թաքնված է նյարդաբանության և մարքեթինգի համադրության մեջ։

Մեր ուղեղը սիրում է հույզեր ու հաճելի անակնկալներ։ Երբ տեսնում ես վառ գույն, լսում ուրախ երաժշտություն կամ զգում թարմ հացի բույր, ակտիվանում է ուղեղի«պարգևատրության կենտրոնը» (nucleus accumbens)։ Այնպես որ, երբ մարքեթոլոգներն աշխատում են գեղեցիկ փաթեթավորման վրա կամ ստեղծում հաճելի մթնոլորտ, դա կարելի է ընդունել որպես փոքրիկ հրավեր՝ «արի, նայիր, միգուցե սա հենց քոնն է»։


Պատկերացրու՝ քաղցած ես և մուտքի մոտ թարմ պիցայի բույր ես զգում։ Չէիր պլանավորել գնել, բայց ուղեղդ ասում է՝ «Դե ինչ, կյանքը կարճ է»։ Սա սենսորային ազդակն է, երբ հոտերը, գույներն ու ձայները ուղիղ ներազդում են մեր որոշումների վրա։


Մյուս կողմում գործում է դոպամինային սպասման էֆեկտը։ Երբ տեսնում ես «50% զեղչ միայն այսօր» պիտակը, ուղեղդ հրճվում է ոչ միայն զեղչից, այլև այն զգացողությունից, որ «ես խելացի գնորդ եմ»։ Իսկ մարքեթոլոգները շատ լավ գիտեն՝ սա պարզապես խաղ է, որտեղ երկու կողմն էլ շահում է։


Երբեմն որոշումների վրա ազդում է նաև համայնքային էֆեկտը։ Եթե տեսնում ես, որ ուրիշները վերցնում են ինչ-որ ապրանք, ուղեղդ դա ընկալում է որպես վստահության նշան։ Գուցե հիշեք՝ երբ բոլոր դասարանցիներդ նոր խաղ էին խաղում, դու էլ էիր ցանկանում միանալ նրանց։ Այս ամենը մարքեթինգում օգտագործվում է ոչ թե քեզ մոլորեցնելու, այլ ճիշտ պահին ճիշտ առաջարկ ցույց տալու համար․երբեմն մենք իսկապես չենք գիտակցում, թե ինչը կարող է մեզ ուրախացնել, մինչև այն չտեսնենք։


Միջազգային բրենդների ամենահաջողված օրինակները

  • Apple

    Ապրանքների դիզայնի, փաթեթավորման, օգտագործողի փորձի (UX) վրա մեծ ուշադրություն, ինչը ստեղծում է հզոր հուզական կապ։

  • Coca-Cola

    Հոտի, ձայնի և գույնի սենսորային ազդակների համադրություն՝ բրենդի ուժեղացման համար։

  • Starbucks

    Շրջապատի մթնոլորտի ստեղծում՝ հոտերով, երաժշտությամբ և լույսերով, որը բարձրացնում է հաճախորդի հարմարավետությունը և վերադառնալու ցանկությունը։

  • Amazon

    Ներդաշնակություն AI-ի, անձնական առաջարկների և նեյրոմարքեթինգի տվյալների միջոցով՝ հարմարեցված հաճախորդի փորձառությանը։

  • Nike

    Հույզերի վրա խաղալով՝ ուժեղ բրենդային հաղորդագրություններ և տեսանյութեր՝ հաճախորդների ներգրավվածության բարձրացման համար։


Իհարկե, ավելի գիտակցված գնումների համար ցուցակ գրելը, կուշտ գնալը և ինքն իրեն հարց տալը՝ «Իսկապես պետք է թե՞ ուղղակի ուզում եմ հաճույք ստանալ», շատ են օգնում։ Բայց, եկեք անկեղծ լինենք՝ երբեմն հաճույք ստանալն էլ է լիովին արժանի պատճառ։




brandon.am

Էլ. հասցե՝ info@brandon.am 

Հեռ.՝ +374 (77) 87-00-90

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։