Եթե մտածում եք, որ ռեբրենդինգը միայն նոր լոգոյի դիզայնն է, ապա պատկերացնենք մի իրավիճակ. դուք նոր սանրվածք եք անում, բայց մնում եք էությամբ նույնը՝ հավատարիմ ձեր եսին։
Իրական ռեբրենդինգը ոչ միայն «նոր սանրվածքն» է, այլ նաև էներգիան, հագուկապը, մտածելակերպը։
Այլ խոսքով՝ այն ռազմավարական քայլ է, երբ բիզնեսը վերաիմաստավորում է իր ինքնությունը՝ արտաքին աշխարհում ավելի ճիշտ ներկայանալու, նոր շուկաներ գրավելու կամ մրցակցային դիրքն ուժեղացնելու համար։
Ռեբրենդինգի տեսակները
1․Վիզուալ ռեբրենդինգ․ Փոփոխվում են լոգոն, գունային գամման, տառատեսակները, փաթեթավորումը։ Օրինակ, Pepsi-ն այնքան է փոխել իր լոգոն, որ արդեն կարելի է փոքր գիրք հրատարակել՝ «Pepsi-ի դիմանկարը ժամանակի ընթացքում», բայց՝ միշտ պահպանելով ճանաչելիությունն ու «փոփ» ոգին։
2․ Իմաստային ռեբրենդինգ․ այստեղ հարցը գույներն ու տառատեսակները փոխելով հարցը չեք լուծի։ Բրենդը փոխում է իր հաղորդագրությունը, արժեքները, փիլիսոփայությունը։ Օրինակ, Burberry-ն երբեմն հիշեցնում էր տատիկի զգեստապահարանը, բայց այն վերաձևակերպեց բրենդը՝ դարձնելով այն երիտասարդ, դինամիկ ու լյուքս դասի նորաձևության առաջատար։
3․ Ամբողջական ռեբրենդինգ․ այս դեպքում՝ «ամեն ինչ զրոյից» մոտեցումն է։ Նոր անուն, նոր ոճ, նոր աշխարհայացք։ Այս քայլը հաճախ կիրառվում է, երբ ընկերությունը միավորվում է այլ կազմակերպության հետ կամ վերապրում է լուրջ ճգնաժամ։ Օրինակ, Dunkin’ Donuts-ը դարձել է պարզապես Dunkin’, որովհետև այլևս միայն դոնաթ չեն վաճառում. սուրճ, սենդվիչ, նույնիսկ բուսական կաթ։
Ինչու՞ ռեբրենդինգ անել կամ երբ միայն «նոր սանրվածքը» բավարար չէ
Տեխնոլոգիական փոփոխություն․ արտադրական հին բիզնեսդ հիմա էլ ունի հավելված։ Մարդիկ Ձեր ծառայություններից օգտվում են սմարթֆոնով, բայց բրենդդ դեռ մնացել է 2005-ի կայքահարթակով։ Ժամանակն է փոխվելու։
Նոր սերնդի հետ «կոնտակտ» փնտրել․ Ձեզ համար գուցե կարևոր է, որ լոգոն ոսկեգույն լինի։ Նրանց համար կարևոր է, որ բրենդդ ունենա կարծիք սոցիալական հարցերի շուրջ։ Երբ բրենդը միահունչ չէ ժամանակակից լսարանի ճաշակին, ռեբրենդինգը կարող է երկրորդ շունչ տալ։
Մրցակցային առավելություն ստանալ․ շուկայում բոլորը նույն տոնով են խոսում, նույն գույներով ու նույն խոստումներով։ Իսկ դուք մի օր ասում եք. «ինչու՞ ոչ՝ ես կկանգնեմ փոփ-նարնջագույնի ու համարձակ հումորի կողքին»։ Հենց այստեղ է սկսվում ուշադրությունը։ Երբ շուկայում միօրինակություն է, թարմ բրենդը կարող է աչքի ընկնել ու գրավել ուշադրություն։
Ռեբրենդինգը երբեմն կարող է վախեցնող թվալ։ Լավ ռեբրենդինգը երբեք հանպատրաստից չի արվում։ Գործարարի համար սա ոչ թե գեղեցիկ փաթեթավորում է, այլ՝ ներդրում ապագայի մեջ։ Եվ եթե զգում եք, որ բրենդն այլևս չի ներկայացնում այն, ինչի համար աշխատում եք, ժամանակն է մտածելու ռեբրենդինգի մասին, իսկ այդ ճանապարհը պետք է անցնել այնպիսի մարքեթինգային ընկերության հետ, որը լսում է, հասկանում ու տալիս է ոչ թե գեղեցիկ լոգո, այլ հաջողության պատմություն։
Էլ. հասցե՝ info@brandon.am
Հեռ.՝ +374 (77) 87-00-90
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։