Պետությունն ունի սահմանադրություն, բանակը՝ կանոնադրություն, խելացի տունը՝ օգտագործման ձեռնարկ, իսկ բրենդը՝ բրենդբուք:
Բրենդբուքը փաստաթուղթ է, որը սահմանում է բրենդի վիզուալ և հաղորդակցային կանոնները՝ թե ինչպես պետք է այն ներկայանա, ինչպես պետք է շփվի թիրախային լսարանի հետ, ինչ նպատակներ ունի և ինչով է տարբերվում մրցակիցներից:
Բրենդբուքը միաժամանակ ծառայում է նաև որպես ոգեշնչման աղբյուր։ Այս փաստաթղթի հիմնական նպատակն է օգնել ստեղծել ընկերության մշակույթին համահունչ իմիջ և հասնել սպառողների կողմից դրա նախընտրելի ընկալմանը։
Բրենդբուքը սովորաբար ներառում է բրենդի գաղափարը, առաքելությունը, ռազմավարությունը, դիրքավորումը, արժեքները, հաղորդակցության ոճը և, երբեմն, նույնիսկ թիրախային լսարանի մանրամասն նկարագրությունը։ Այս հիմնարար տարրերն ուղղորդում են ընկերությանը՝ ճիշտ ձևով և ժամանակին հաղորդակցվել իր լսարանի հետ։ Արդյունքում, բրենդը կառուցում է իր հաղորդակցությունն այնպես, որ սպառողը նույնիսկ հնարավորություն չի ունենում բրենդը շփոթել մրցակցի հետ կամ պարզապես չճանաչել այն։
Թվում է, թե հաջողության գաղտնիքը մեծ լոգո ստեղծելու մեջ է, բայց, իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Ժամանակակից գրաֆիկական լեզուն բաղկացած է բազմաթիվ տարրերից, որոնք օգնում են բրենդին չկորել մրցակիցների մեջ և ընդգծել իր առանձնահատկությունները։ Սակայն, թե ինչպես ենք կիրառում դրանք, պակաս կարևոր չէ, քան հենց այդ տարրերը։
Բրենդբուքում ներառված են լինում հետևյալ
հարցերի պատասխանները.
- Ո՞րն է բրենդի էությունը:
- Ո՞րն է բրենդի առաքելությունն ու տեսլականը։
- Ի՞նչ արժեքներ են բրենդի հիմքում:
- Ո՞վ է թիրախային լսարանը, ո՞ւմ համար է բրենդը նախատեսված:
- Ինչպե՞ս ճիշտ օգտագործել լոգոն և գրաֆիկական տարրերը։
- Ի՞նչ տառատեսակներ, գույներ կարող են օգտագործվել դիզայնի մեջ:
- Ինչպե՞ս պետք է բրենդը հաղորդակցվի իր լսարանի հետ։
Լոգոն, տառատեսակները, գունապնակը, դասավորությունը, լուսանկարչական ոճը, նկարազարդումները և այլ գրաֆիկական տարրերը կարող են ստեղծել բրենդի եզակի վիզուալ ինքնություն այն դեպքում, եթե դրանք կիրառվեն բրենդբուքում սահմանված հստակ կանոնների համաձայն:
Բիզնեսների մոտ ամենատարածված սխալներից մեկը հետևյալն է՝ «Մենք նոր ենք սկսել աշխատել, մեզ բրենդբուք դեռ անհրաժեշտ չէ»։
Առաջին տպավորություն թողնելու երկրորդ հնարավորություն երբեք չի լինի, հետևաբար չափազանց կարևոր է հենց սկզբից ճիշտ ներկայանալ սպառողին։ Կարևոր է հասկանալ, որ բրենդբուքն անհրաժեշտ է ոչ միայն արդեն կայացած, այլև շուկա նոր մուտք գործող բիզնեսներին:
Ամփոփելով, կարող ենք ընդգծել, որ բրենդբուքը պահարանում դրված չի աշխատում։ Այն գործիք է, որը ճիշտ օգտագործելու դեպքում, իր արժեքը բազմապատիկ կվերադարձնի։ Կարևոր է նաև, որ Ձեր բոլոր աշխատակիցները ծանոթ լինեն բրենդբուքի բովանդակությանը, քանի որ բրենդի փիլիսոփայությունը պետք է անքակտելիորեն կապված լինի ընկերության կորպորատիվ կյանքին։
Ճիշտ կազմված բրենդբուքը բրենդի և դրա հաղորդակցության հետ կապված ցանկացած հարցի պատասխանն է:
Կայք՝ brandon.am
Էլ. հասցե՝ info@brandon.am
Հեռ.՝ +374 77 870 090
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։