search
close
singin icon
close

Վարձակալության հետ առնչվող տեղեկատվություն

Հունվարի 14, 2021
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
5

Ի՞նչ է վարձակալության պայմանագիրը։


Վարձակալության պայմանագրի համաձայն վարձատուն իր սեփական գույքը պարտավորվում է վճարի դիմաց հանձնել վարձակալին օգտագործման և տիրապետման նպատակով։

Վարձակալության պայմանագիրը պարտադիր պետք է կնքվի գրավոր, իսկ անշարժ գույքի դեպքում՝ նոտարական կարգով ու 30 աշխատանքային օրվա ընթացքում գրանցվի կադաստրում:

Եթե անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը նոտարական կարգով չի վավերացվում և 30 աշխատանքային օրվա ընթացքում չի գրանցվում կադաստրում, ապա այն առոչինչ է՝ ուժ չունեցող:

Բացի այդ, եթե նոտարական վավերացումից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում անշարժ գույքի վարձակալության պայմանագրից բխող իրավունքները չեն ներկայացվում գրանցման, ապա նոտարական կարգով հաստատած պայմանագիրը ուժը կորցնում է և անհրաժեշտ է այն նոտարական կարգով կրկին վավերացնել:


ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


ՏԵՍԱԿԸ

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՎԱՐՁՈՒՅԹ

Վարձույթը շարժական գույքի մինչև մեկ տարի ժամկետով տրամադրումն է: Վարձատուն մշտական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձ է, ով պարտավոր է կատարել վարձակալության հանձնված գույքի հիմնական և ընթացիկ վերանորոգումը: Վարձակալը կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագրից:

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆՄԻՋՈՑՆԵՐԻ

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Տրանսպորտային միջոցների վարձակալությունը լինում է կառավարման ևտեխնիկական շահագործման ծառայությունների մատուցմամբ կամ առանց դրանց։ Ըստ այդմ, առաջին դեպքում տրանսպորտային միջոցի վերանորոգումն ու ապահովագրությունը իրականացնում է վարձատուն իսկ երկրորդ դեպքում՝ վարձակալը։

ՇԵՆՔԵՐԻ ԵՎՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ)

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Շենքի և շինության վարձակալության հետ միասին վարձակալի օգտագործման և տիրապետման է փոխանցվում նաև հողամասը, որի վրա գտնվում է շինությունը:

Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը պետք է նախատեսի վարձավճարի չափ: Վարձավճարի չափը չսահմանելու դեպքում պայմանագիրը համարվում է չկնքված:

ԲՆԱԿԵԼԻՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Վարձակալությամբ տրված բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը (օրինակ՝ վաճառքը) հիմք չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:

Վարձակալն իրավունք չունի առանց վարձատուի համաձայնության կատարել բնակելի տարածության վերակառուցում և վերափոխում։

Վարձակալը կարող է թույլատրել բնակելի տարածությունում անհատույց բնակվել ժամանակավոր բնակիչների:

Վարձակալը նաև կարող է ցանկացած ժամանակ լուծել վարձակալության պայմանագիրը` 3 ամիս առաջ գրավոր նախազգուշացնելով վարձատուին:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

(ԼԻԶԻՆԳ)

Վարձատուն (բանկը կամ լիզինգային կազմակերպությունը) պարտավորվում է վարձակալի նշած չսպառվող գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշած վաճառողից և վարձակալին հանձնել վարձակալության պայմանագրով: Ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալված գույքը, վարձակալության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը, անցնում է վարձակալի սեփականությանը՝ վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու դեպքում:

Վարձակալված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը կրում է վարձակալը։


Ավելի մանրամասն կանդրադառնանք շենքերի և շինությունների վարձակալության պայմանագրին, քանի որ պրակտիկայում առավել կիրառելի է ՓՄՁ-ների համար:


Նման պայմանագիր կնքելուց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել՝

  • կողմերի համաձայնությամբ վարձավճարի փոփոխման հնարավորությանը
  • հիմնական և ընթացիկ վերանորոգման համաձայնեցմանը ու դրա կատարման պարտավորությանը
  • կատարված բարելավումների արժեքի հատուցմանը
  • գույքը ենթավարձակալությամբ հանձնելու հնարավորությանը
  • պայմանագրի վաղաժամկետ լուծման հնարավորությանը
  • անշարժ գույքի վիճակի արձանագրմանը


Կայք՝ www.adwise.am

Էլ․ հասցե՝ info@adwise.am

Հեռ․՝ 060 54 12 95

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։