Ձեր տեխնոլոգիական պահանջների գնահատումը
Եթե դուք չեք օգտագործում այն տեխնոլոգիաները, որոնք ձեզ հետևյալ հնարավորություններն են ընձեռում, հավանաբար խոչընդոտում եք սեփական հաջողությանը.
Կարևոր փաստաթղթերի ու ֆայլերի՝ հեռավորությունից հասանելիության հնարավորություն: Վերջերս կատարված հարցման համաձայն՝ ՓՄՁ-ների 93 տոկոսը առնվազն մի քանի հեռակա աշխատողներ ունի: Աշխատողների միջինում մոտ 20 տոկոսն աշխատում է հեռակա կարգով:
Հաղորդակցման միասնական հարթակ՝ արագ նամակագրության, ձայնա ու տեսա կոնֆերանսի, ինչպես նաև առցանց ժողովի անցկացման հնարավորություններով: Միասնական հաղորդակցումը կարող է օգնել շատ ժամանակ խնայել, խուսափել բազմաթիվ կրկնակի գրառումներից, ինչպես նաև հեշտացնել աշխատանքի կազմակերպումը:
Պրոֆեսիոնալ դասի էլեկտրոնային փոստ: Բազմաթիվ փոքր ձեռնարկությունների մասնագետներ ու անհատ ձեռնարկատերեր օգտագործում են էլեկտրոնային փոստի անվճար ծառայություններ, որոնք նախատեսված են անձնական օգտագործման համար, բայց երբ հաճախորդները դա տեսնեն, հնարավոր է՝ կասկածի ենթարկեն բիզնեսի վստահելիությունը:
Պրոֆեսիոնալ կայքէջ: Համաձայն հարցման՝ սպառողների յոթանասունյոթ տոկոսը Ձեր ձեռնարկությունից ակնկալում է պրոֆեսիոնալ կայքէջի առկայություն: Չունենալը հավասարազոր է փոքր, սահմանափակ ռեսուրսներով խանութ ունենալուն, և մարդիկ թերահավատորեն կմոտենան Ձեզ հետ գործակցելուն:
Շարժական լուծումներ: Այսօրվա աշխարհում, որտեղ ավելի ու ավելի են գերակշռում սարքերը, բազմաթիվ ու տարատեսակ բիզնես գործողություններ կատարելու համար Ձեզ պետք է ընդամենը շարժական հեռախոս կամ թաբլեթ: Բժիշկներն այժմ հնարավորություն ունեն իրենց հիվանդների հետ ռենտգեն պատկերներ և բժշկական քարտեր դիտել թաբլեթ սարքերի օգնությամբ: Պատկերացրեք՝ ինչպես կարող եք Ձեր բիզնեսն ավելի շարժական դարձնել ու Ձեր աշխատողներին կտրել իրենց աշխատասեղաններից:
Եվ այս նոր զարգացումների հետ համընթաց քայլելը այնքան բարդ չէ, որքան պատկերացնում եք: Եթե հետևողականորեն հանգստյան օրերին ընդամենը մի քանի րոպե տրամադրեք նոր տեխնոլոգիաներին ծանոթանալուն, արդյունքը հսկայական կլինի:
Կայք՝ www.microsoft.com/hy-am/about
Էլ. Հասցե՝ arminfo@microsoft.com
Հեռ.՝ 010 51-44-89
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։