Երբ մտածում ենք Apple-ի մասին, հիշում ենք մինիմալիզմ, նորարարություն ու վստահություն։ Երբ խոսքը վերաբերում է Coca-Cola-ին, առաջ են գալիս ուրախություն, կարմիր գույնը և ամանորյա տրամադրությունը։ Սա հենց բրենդի ինքնությունն է։ Բայց ի՞նչ է իրականում նշանակում այդ տերմինը։
Բրենդի ինքնությունն այն բոլոր տեսանելի և հուզական տարրերի համակցությունն է, որոնք միասին ներկայացնում են բրենդի էությունը՝ անունը, լոգոն, գունային պալիտրան, տառատեսակները, հաղորդակցության ոճը, բույրը, նույնիսկ աշխատակիցների հագուստը։ Սա այն է, ինչ մարդիկ տեսնում, զգում և հիշում են ձեր բրենդի մասին։
Պարզ տարբերակ՝ պատկերացրեք բրենդը որպես մարդ։
Ինքնությունը նրա տեսքն է՝ ինչպես է հագնված, ինչպես է խոսում, ինչպիսի արժեքներ ունի։ Եթե բրենդը չունի հստակ ինքնություն, ապա նա շփոթեցնող, անբովանդակ ու ոչ տպավորիչ մարդ է։
Ինչո՞ւ է կարևոր բրենդի ինքնությունը
Բրենդի ինքնությունը ստեղծում է վստահություն և ճանաչելիություն։ Երբ մարդիկ տեսնում են համահունչ գրաֆիկա, նույն ոճով տեքստեր, կրկնվող ուղերձներ՝ սկսում են հավատալ, որ այս բրենդը կայուն է ու վստահելի։ Հենց այսպիսի ինքնություն են ունենում մեծ ու հաջողակ ընկերությունները։ Օրինակ, Nike-ը տարիներ շարունակ խոսում է նույն ոճով՝ «Just Do It» և շարունակում է մնալ առաջատար, քանի որ իր ինքնությունը հաստատված ու ճանաչելի է։
Ինչպես ստեղծել բրենդի ինքնություն՝ քայլ առ քայլ
1. Սկսեք արժեքներից և նպատակից։ Ի՞նչ նպատակով է ստեղծվել բրենդը։ Ի՞նչ խնդիր է լուծում։ Օրինակ, եթե ձեր բրենդը խթանում է առողջ սնունդը, ապա ինքնությունը պետք է արտահայտի մաքրություն, թարմություն ու վստահություն։
2. Սահմանեք ձեր թիրախային լսարանը։ Նույն ոճով չեք խոսի դեռահասների և գործադիր տնօրենների հետ։ Բրենդի ինքնությունը պետք է համապատասխանեցվի լսարանի նախընտրություններին։
3. Ստեղծեք վիզուալ լեզու։ Սրա մեջ մտնում է.
- Լոգո (պետք է հիշվող ու պարզ լինի)
- Գույներ (յուրաքանչյուր գույն հաղորդում է զգացողություն. կապույտ՝ վստահություն, կանաչ՝ բնություն, կարմիր՝ էներգիա)
- Տառատեսակներ (սլացիկ՝ արդի ու թրենդային, դասական՝ վստահելի ու ավանդական)
4. Զարգացրեք հաղորդակցության ոճ։ Որո՞նք են այն բառերը, որոնք ձեր բրենդը կօգտագործի։ Օրինակ՝ եթե բրենդը երիտասարդական է, կարելի է խոսել կարճ, հումորով, emoji-ներով։ Եթե պրոֆեսիոնալ ծառայություն է՝ պետք է լինել հակիրճ, վստահեցնող, առանց ավելորդ ձևականությունների։
5. Համահունչ մնացեք ամեն կետում։ Ձեր կայքը, Instagram-ի հրապարակումները, փաթեթավորումը, հաճախորդի հետ խոսքը․․․Ինչպես ասում են՝ all must feel like one voice, one face. Մի պահ պատկերացրեք, որ շոկոլադի փաթեթը մեկ գույնով է, կայքը՝ ամբողջությամբ ուրիշ, իսկ վաճառողուհին անտարբերությամբ ասում է՝ «այո, դա էլ ունենք...»։ Զգացողությունը կկորի։
Բրենդի ինքնությունը պարզապես դիզայն կամ լոգո չէ։ Դա այն ամբողջ համակարգն է, որով դուք ներկայանում եք աշխարհին։ Դա ձեր պատմությունն է, ձեր ոճը և ձեր խոսքը՝ հավաքած մեկ շրջանակում։ Ու եթե ուզում եք, որ ձեզ հիշեն, ճանաչեն ու սիրեն՝ պետք է ձեր բրենդը դարձնեք «անհատականություն», որը տպավորվում է։
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։