Հաճախորդների գոհունակությունը մարքեթինգային հասկացողություն է, որի միջոցով հնարավոր է գնահատել կազմակերպության ապրանքների կամ մատուցվող ծառայությունների համապատասխանության աստիճանը հաճախորդների սպասելիքներին:
Հաճախորդների գոհունակության ուսումնասիրումը կարևոր է, քանի որ այն շուկայագետներին և բիզնեսի սեփականատերերին օգնում է առավել լավ կառավարել և զարգացնել բիզնես-գործունեությունը: Հաճախորդների գոհունակությունը կարևոր է գնահատել հետևյալ պատճառներով՝
- հաճախորդների հավատարմության և կրկին գնելու մտադրութան բացահայտում
- շուկայում մրցակից ընկերություններից տարբերվելու հնարավորություն
- հաճախորդների արտահոսքի նվազեցում
- առկա և հավատարիմ հաճախորդների հետ կապերի ամրապնդում
- դժգոհությունների բացահայտում և դրանց նվազեցում
- հաճախորդների նվիրվածության աստիճանի բարձրացում
Կից ներկայացված ներբեռնելի ձևանմուշն իրենից ներկայացնում է գործնական պարզ օրինակ, որը կարող է կիրառվել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող փոքր և միջին ձեռնարկատիրությունների ղեկավարների կողմից: Հարցաթերթիկն իր մեջ ներառում է ստանդարտ հարցեր, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել և գնահատել հաճախորդների գոհունակության հիմնական անհրաժեշտ ձևաչափերը: Դուք կարող եք այն հարմարեցնել Ձեր բիզնեսի կարիքներին, հաճախորդների տեսակներին և Ձեր կողմից առաջարկվող ապրանքների ու ծառայությունների տեսակներին:
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։