Միքայելյանների ընտանեկան ֆերմա
Միքայելյանների ընտանիքը 2012 թվականին որոշեց թողնել քաղաքային կյանքն ու վերադառնալ Գավառ՝ սկսելու սեփական գործը։ Աշխարհի տարբեր կողմերից բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս այստեղ՝ համտեսելու գինով ու կոնյակով պատրաստված «հարբած» պանիրները։
Մարինեն և ամուսինը՝ Արմանը, արտադրում են պանիրների բացառիկ տեսակներ, որոնք շուկայում նորույթ են։
Արմանը տնտեսագետ է, զբաղվում է մարքեթինգով և վաճառքով, իսկ Մարինեն կենսաքիմիկոս է, նոր բաղադրատոմսեր է հորինում և պանիրներ պատրաստում։ Մեկ տարում մոտ երկու տոննա պանիր են արտադրում, աշխատում են ամբողջ տարի՝ առանց հանգստյան օրերի և աշխատանքային ժամերի։
Նրանց նոր գաղափարները կյանքի կոչելու և ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերելու աջակիցը գործընկերն է՝ Ակբա Բանկը։ Արմանն ու Մարինեն պարբերաբար մասնակցում են Ակբա Բանկի բիզնես դասընթացներին, ինչն օգնում է նրանց առավել գրագետ կառավարել ֆինանսներն ու իրագործել բիզնես գաղափարները։
Շուտով Միքայելյանների ընտանեկան ֆերմայում հյուրեր կընդունեն նոր, առավել մեծ մառանում, որը կունենա շատ ավելի մեծ պահեստ և հիսուն անձի համար նախատեսված համտեսի սրահ։ Նոր մասնաշենքը հնարավորություն կտա մեծացնել արտադրության ծավալները առնվազն հինգ անգամ և նոր քայլ կլինի զբոսաշրջության ոլորտում յուրովի հանդես գալու համար։
Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։
Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։
Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից
Ձեր հաշիվը ջնջված է:
Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։
Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։
«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։